
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը փետրվարի 16-ին նախընտրական բակային հանդիպումներ ունեցավ Երեւանի Դավիթաշեն եւ Կենտրոն համայնքներում:
«Վստահ եմ` բոլորդ էլ ճանաչում եք Վահան Հովհաննեսյանին, եւ դուք էլ հասկանում եք, որ նա մեր երկրի համար այնպիսի նախագահ կլինի, ում համար հայ մարդը եւ ընտանիքը բարձրագույն արժեքներ են: Յուրաքանչյուր քաղաքացի` ծեր թե երիտասարդ, իր թիկունքում պետք է զգա նախագահի աջակցությունը, պետական հիմնարկների ուշադրությունը իր նկատմամբ»,- ներկայացնելով Վահան Հովհաննեսյանին` նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը եւ ավելացրեց, որ դառնալով նախագահ` Վահան Հովհաննեսյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի կդարձնի, որ նա ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե նշանակվի մեկը, ում ժողովուրդը չի ուզում:
Արծվիկ Մինասյանի խոսքերով, մեր երկրի համար շատ կարեւոր է բնակչության սոցիալական վիճակի այն աստիճան բարելավումը, որ վերջիններս որեւէ կախում չունենան բարձրաստիճան չինովնիկներից, ստիպված չլինեն կատարել նրանց հրահանգները: Այլ յուրաքանչյուր քաղաքացի լինի ազատ: «Ամենուր, ուր գնում ենք հանդիպումների, մեր ժողովրդին հետաքրքրում է այն հարցը, թե հնարավո՞ր է` մի ժամանակ գա, երբ արդարության հաղթարշավ սկսվի մեր երկրում: Այո՝, դա լինելու է, եւ` այն ժամանակ, երբ երկրի նախագահ լինի Վահան Հովհաննեսյանը: Իսկ այդ ժամանակը անպայման գալու է»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Վահան Հովհաննեսյանի ծրագրում բոլոր ոլորտներին ուշադրություն է դարձված, նա կարող է կոռուպցիան վերացնել եւ, որ այս ուղղությամբ ամենակարեւորն է, պաշտոնյային պատասխանատու դարձնել ժողովրդի առաջ: Յուրաքանչյուր երիտասարդ, ունենալով կրթություն, պետք է կարողանա ունենալ նաեւ լավ աշխատանք: Երկրի կայուն զարգացման գրավականներն են տնտեսական աճը, սոցիալական պայմանների բարելավումը, բնապահպանական վիճակի կարգավորումը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերջին երկուսը այսօր բացակայում են ամբողջությամբ, իսկ շինարարությունը, որ այսօր մեծ թափով ընթանում է, կատարվում է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին: Սա բնապահպանական լուրջ վտանգ է ստեղծում մեր երկրի ապագայի համար:
«Մենք ապահովելու ենք երկրում այնպիսի զարգացում, որ երբեք մեր կատարած քայլերի համար չամաչենք: Վստահ եմ, որ ընտրելով Վահանին` դուք սխալված չեք լինի: Ընտրեք քվեաթերթիկում 5-րդ համարին, եւ մեր երկիրը կունենա գերազանց առաջընթաց»,- ասաց Ա. Մինասյանը:
«Ամոթ նրանց, ով թույլ տվեց մեր ժողովրդին այնքան զզվել ներկա իրավիճակից, որ հուսահատությունից, հուսալքությունից գնացին ընկան հին իշխանության ձեռքը: Օպերայում այսօր հանրահավաք է, եւ ի՞նչ ենք լսում այնտեղ: Ելույթ ունեցողներից մեկը ասում է` բոլորը, ովքեր այսօր քշում են սպիտակ դրոշներով մեքենաները, դրանց բոլորին ձերբակալելու ենք: Դու ո՞վ ես, որ ձերբակալես: Ո՞նց կարելի է նորից մեր ժողովրդի մեջ սահմաններ գցել, մի հատվածը մյուսին թշնամացնել»,- ելույթ ունենալով` նշեց Վահան Հովհաննեսյանը: Նա նշեց, թե տեղյակ է բոլոր խնդիրներից, որ ունեն մեր քաղաքացիները, եւ իր ընտրվելու դեպքում այդ խնդիրները իրենց լուծումը կստանան մեծ արագությամբ:
«ՀՀՇ-ի ժամանակ այլանդակ, ապիկար սեփականաշնորհման արդյունքում ժողովուրդը զրկվեց մի քանի սերնդի աշխատանքով ստեղծված արտադրական հզորություններից: Ժողովուրդը զրկվեց աշխատանքից, զրկվեց ջերմությունից, լույսից եւ այլն։ Այդ ամենը վերականգնել հնարավոր է, ու վերականգնվում է: Բայց ամենակարեւորը չի վերականգնվում` մարդու` աշխատանքում ինքնադրսեւորվելու իրավունքը: Ոչ ոք առանց ծանոթի չի կարող գործի ընդունվել: ՀՀՇ-ի ժամանակ այդպես էր, հիմա այդպես է: Ոչ ոք ոչ մի մրցույթում, ոչ մի տենդերում չի հաղթում, եթե վերեւից «դաբրո» չտան: Այդպես էր ՀՀՇ-ի ժամանակ էլ, այդպես է հիմա: Եվ եթե մենք տեսնում ենք բազմահազարանոց միտինգներ, որոնք կարողանում են հավաքել նախկին իշխանության ներկայացուցիչները, ապա այս իշխանությանը մենք պետք է հարց տանք, թե ո՞նց հաջողեցրին այդքան զզվացնել, ատելություն առաջացնել սեփական ժողովրդի մեջ, որ իրենցից փրկվելու համար վազեց դեպի ՀՀՇ-ն»,- ասաց Վահան Հովհաննեսյանը:
Դրանով է, ըստ Վահան Հովհաննեսյանի, բացատրվում Դաշնակցության կարգախոսը` բացառենք անցյալը, բայց ներկան էլ փոխենք: Բարձրակարգ վարպետները, բանվորները, ինժեներատեխնիկական մասնագետները, դասախոսները, ուսուցիչները, ոչ ոք իր կյանքից գոհ չէ, եթե պետական ինչ-որ ատյանի ու մեծահարուստի հովանավորություն չունի. «Այս իշխանությանը տեղն է: Հիմա երեւի շվարած-նստած մտածում են, թե ո՞նց եղավ, որ Լեւոնի մոտ են վազում: Բա հասցրել եք, որ վազում են, հասցրել եք այս վիճակին, որ գնում են էնտեղ: Բայց ինչո՞ւ պետք է մեր ժողովուրդը անընդհատ ընտրություն կատարի վատի ու վատագույնի միջեւ»:
Վահան Հովհաննեսյանը հիշեց արեւելյան մի ասացվածք, ըստ որի` կա 18 դժոխք` ինը շատ ցուրտ, մյուս ինը` շատ տաք: Մարդիկ ունեն տեղափոխման հնարավորություն եւ անընդհատ անցնում են մեկից մյուսը` միշտ բողոքելով նախկինից: Դժոխքից դուրս գալու հեշտ ձեւ էլ կա, բայց ոչ ոք չի գտնում ձեւը, որովհետեւ տառապանքից մարդիկ չեն կարողանում տեսնել այդ դուռը: «Ես եկել եմ, սիրելի ժողովուրդ, այդ դուռը բացելու: Կա այդ դուռը: Ո՞վ ասաց, որ այս դժոխքից փրկվելու համար պետք է անպայման ընտրել նախկին դժոխքը: Հետո՞ ոնց եք դուրս գալու»,- ասաց նախագահի ՀՅԴ թեկնածուն: Նա շեշտեց, թե Դաշնակցությունը զարգացման այս ձեւին է դեմ, երբ այն ազդում է միայն հարուստների վրա, ովքեր ապիկար սեփականաշնորհման արդյունքում հարստացան, ապա ընտրվեցին թաղապետ, պատգամավոր, պաշտոն զբաղացրին եւ արդյունքում փող կուտակեցին իրենց զավակների ու մերձավորների համար` նրանց ապագան ապահովելով:
Ժողովուրդը երբեք այդ շրջապտույտից չի կարողանա դուրս գալ, եթե շղթան չպատռի։ Այժմ դուրս են եկել իրար դեմ ձախողված, խայտառակված հինը եւ նորը, որը թույլ է տվել այնքան անթույլատրելի սխալներ, որ մարդկանց համար ավելի ընդունելի է ձախողված հինը: Այս երկուսի մեջ պայքարը, Վահան Հովհաննեսյանի խոսքերով, ոչ թե գաղափարական է ու քաղաքական, այլ երկուսն էլ հասկանում են, որ գաղափարական պայքարի դեպքում տանուլ կտան Դաշնակցությանը, դրա համար զբաղված են իրար հայհոյելով եւ հրաժարվում են բանավեճից: Պայքարում են, թե փող-իշխանություն շրջապտույտում ովքեր լինեն իշխող դիրքերի վրա: Հները ուզում են շղթային կրկին տիրանալ, իսկ ներկան չի ուզում զիջել:
«Եվ միայն մի ուժ է գալիս այդ շղթան ընդհանրապես պատռելու: Մենք կարող ենք պատռել, որովհետեւ այդ շղթային մաս չենք»,- նշեց Վահան Հովհաննեսյանը` ասելով, որ այդ արատավոր համակարգին Դաշնակցությունը դեմ է կանգնել` սկսած այն ժամանակներից, երբ Խորհրդային Միության փլուզման, պատերազմի սկզբի անորոշ վիճակում տիղմը բարձրացավ ջրի երես ու զավթեց տնտեսական ու քաղաքական իշխող դիրքերը:
Չփոշմանելով իշխանության հետ համագործակցելու տասը տարիների համար` Վահան Հովհաննեսյանը նշեց, որ այդ ընթացքում իրենց պահանջն էր, որ կոռուպցիայի դեմ ռեալ պայքար մղվի, իշխանությունը չհենվի ստահակների վրա, որոնք հենարան չեն կարող լինել, քանի որ ճամբարից ճամբար են վազում: Իսկ այժմ երկու իշխանություններն էլ արատավոր մեթոդների են դիմում` մեկը սարսափեցնելով ժողովրդին ամբիոններից, մյուսը` պետական լծակներով: Այսպես երկիրը գնում է բախումների: «Մինչեւ կոկորդը Երեւանի հասարակությունը զզվել է կաֆեներում ու բակերում կրակող լկտի լակոտներից, որոնք համարում են իրենց մեր կյանքի տերը»,- նշեց նախագահի ՀՅԴ թեկնածուն:
Նա համոզված է` որ իշխանությանն էլ ընտրի ժողովուրդը, երկիրը տանելու է կործանման, եւ միայն Դաշնակցությունն է, որ կարող է դուրս բերել երկիրը այս վիճակից: «Ես ոչ մի թայֆայի հետ կապ ու նրանցից կախում չունեմ, ես ոչ մեկին պարտք չեմ: Ես պարտք եմ իմ ժողովրդին. ես պետք է այս կեղտից մաքրեմ երկիրը: Բռունցքները պարզած կանգնելը 88 թվականի միտինգներից է գալիս. այն ժամանակ դա հասկանալի էր, որովհետեւ բռունցքը ուղղված էր արտաքին թշնամուն` ցույց տալով, որ մենք բռունցքներով կկոտրենք: Հիմա ո՞ւմ ենք բռունցք ցույց տալիս: Բացեք բռունցքները, ստացվում է հինգ: Ես քվեաթերթիկում հինգերորդ համարն եմ»,- վերջում նշեց Վահան Հովհաննեսյանը:
Քննարկում
Andranik գրել է:
ՀՅԴ-ի անսկզբունք լինելը հայտնի է 110 տարի, իր ծննդյան փուչ օրից: գաղափարազրկությունը առկա է բոլոր ժամանակներում: Այսօր, երբ հայրենիքին վտանգ է սպառնում Լևոնի կողմից ՀՅԴ-ն պղտոր ջրում փորձում է լոդկա քշել: Ամոթ է, մանավանդ մայրդ հրեա է՝ տիկին Սյուվան: Չենք թողնելու Հայաստանը սինիզմի ձեռքին, անկախ նրանից ինչ եսքով կներկայանա:
es գրել է:
Իրոք Վահան Հովհաննեսիանի մայրը հրեա է՞:
Andranik գրել է:- es
Իրոք Վահան Հովհաննեսիանի մայրը հրեա է՞:
Էն Վահանը, էն էլ մայրը, հարցրեք իրենցից:- es
Davit Hovhants գրել է:
yexbayrner yev quyrer,
artnatseq mer Hay Azgi bedakanutian sharunakman yev ujexatsman hamar, aysor miayn Serjik karox e bahel mi 4 dariel...
Nexvel bedq che, sa bahandj e vochte tsankutiun:
sa mer Azgain shahern en yev shad jakadagrakan, mez Levon@ hedo el karoxe lini yerb menq klinenq ujex joxovordov hedo karank ogdvel voreve mekits.
HEDEVYAL BADJARROV:
Khntrum em kardatseq ushadir;
aba ays baherin, d@rtvats hamashxarain harts@ Barskasdani shordj...sdextsel e AMN yev Rosasdani koxmnakitsner@ hasnum en shad v@dangavor hakasutian, uremn Barskasdani sahmaneri amena karevor sahmanakits yerkir@ vor@ hamagortsaqtsum e Rosadani hed miayn Hayasdann e,... sa shad hsdak barze mezi dursits te ays hrahrumner@ ays ujeri krrivnernn e te ov e karox vertsnel aid mets badarr@ (Barskasdan@)....
Khntrum em aveli khor@ nayeq hartsin minch dzer voroshum@ kadarel, sa mer boloris jakadagirnn e linelu yev te Hayreniqum yev te Spyurrqum
Makhtum em linek xoramanq yev Azga nver
Ketse Hay Azg@
Norik գրել է:
Սա դեռ նախերգանքն է, տեսեք ընտրության օրը դաշնակցությունը ի՜նչ սադրանքներ է անելու:
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ
1Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենահայերը կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ Վահան Հովհաննեսյանի: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմ վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, ...ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունների աջակցությամբ փետրվարի 16-ին երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին հազարավոր ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին, որը ղեկավարում է փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ԱՊՀ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»
5Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը փետրվարի 16-ին նախընտրական բակային հանդիպումներ ունեցավ Երեւանի Դավիթաշեն եւ Կենտրոն համայնքներում: «Վստահ ...ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի օգտին: ...
ԸՍՏ «FORBES»-Ի` ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

