
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունների աջակցությամբ փետրվարի 16-ին երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին հազարավոր կանայք Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից:
«Երթը նպատակ ունի կոչ անել, որ նախագահական ընտրությունները չդառնան ազգամիջյան բախումների պատճառ: Ընտրությունները անցողիկ են, երկիրն ու ժողովուրդը` մնայուն արժեք: Մենք տեսնում ենք, որ չարության դոզան սարսափելի շատացել է եւ շատ վտանգավոր չափերի է հասնում»,- մեզ հետ զրույցում երթի կազմակերպման նպատակը ներկայացրեց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ կանայք իրենց ներքին տեսողությամբ եւ զգացմունքներով ավելի զգայուն են, քան տղամարդիկ։ Այս երկրում ազգաբնակչության կեսից ավելին կանայք են, տղամարդկանց հետ հավասար տանում են բոլոր դժվարությունները եւ այսօր չեն հանդուրժելու եղբայրասպանությունը երկրում:
«Ի վերջո, ժողովուրդն է ընտրում, ժողովուրդն իր կամքը դրսեւորելու հնարավորություն ունի հինգ տարին մեկ: Կեղծ հայրենակցական միություններով ամբողջ մեր ազգային, համազգային մարմինը բաժան-բաժան են արել, ըստ ծննդավայրերի բաժանել հայրենիքը: Դրա համար այսօր հայաստանցի, ղարաբաղցի սարսափելի տարբերակումն է: Մենք դրան դեմ ենք: Մի հայրենիք է, մի մշակույթ, մի լեզու, եւ ընտրում է նախագահներին ժողովուրդը, ոչ թե ինչ-որ կազմակերպությունների ղեկավարներ` ըստ պատեհության: Մենք տեսել ենք այդ բոլորը` առնետավազքի հետ միասին»,- նշեց Ալվարդ Պետրոսյանը:
«Կա'նգ առեք, եղբայրնե'ր», «Ո'չ ընտրակեղծիքին», «Ո'չ ընտրակաշառքին», «Ո'չ ատելությանը», «Ո'չ քաղաքական խարդավանքներին» եւ այլ կարգախոսներով երթի մասնակիցները Մատենադարանից շարժվեցին դեպի ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շտաբներ ու հանձնեցին կանանց երթի մասնակիցների ուղերձը: Երթն ավարտվեց նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի նախընտրական գլխավոր շտաբի մոտ, ուր նախագահի ՀՅԴ թեկնածուին դիմավորեցին ծափողջույններով ու բացականչություններով:
«Ուղերձներ ենք հանձնում այն կառույցներին, որոնք այսօր քաղաքական դաշտում բավականին ազդեցություն ունեն»,- նշեց ՀՕՄ-ի շրջանային վարչության անդամ Մարինե Համբարձումյանը: Երթի մասին խոսելով` նա նշեց, որ վիճակն այժմ շատ լարված է, եւ կանայք դուրս են եկել քաղաքական այրերին զգոնության կոչ անելու` իշխանությանը տիրելու համար արյուն չհեղել:
«Բավականին շատ ենք մենք կորուստներ ունեցել, իրավունք չունենք նորից կորցնելու: Ես, որպես մայր, կարող եմ ասել բոլոր մայրերի անունից, որ երեխա ենք ծնել, որպեսզի շենացնեն, ոչ թե հանկարծ զոհ դառնան: Կուսակցությունների ու անհատների միջեւ ծագած սադրանքների պատճառով հանկարծ այս երկիրը չվերածվի արյունահեղության: Քաղաքացիական պատերազմ հանկարծ չլինի: Մենք ուղղակի կոչ ենք անում.« Ուշքի' եկեք, քաղաքակա'ն այրեր, այս երկիրը մերն է, բոլորինս է, ոչ թե ինչ-որ անհատների»: Պարզապես սա խաղաղ ակցիա է, երթ, որ բոլորը զգոն լինեն: Ժողավուրդը մի տեսակ վախվորած է, ինչո՞ւ պետք է մարդը իր երկրում վախով ապրի, ինչի՞ համար: Աշխատող մարդn ապրում է վախով` վախենալով հարեւանից, որ գուցեեւ իմանա` ինքը այս կամ այն կուսակցությունից է: Մենք այս երկրի տերն ենք եւ պարտավոր ենք այսօր ուշքի բերել մեր քաղաքական այրերին: Դա մեր պարտքն է, ինչպես եղել է դարեր առաջ: Ինչպե՞ս են ասել` կանայք Հայոց աշխարհի: Այսօր այդ կանայք ոտքի են ելել»,- նշեց Մարինե Համբարձումյանը:
«Մեր հավաքը համերաշխության հավաք է, որպեսզի բոլոր հայերը համերաշխորեն, առանց կռվի, առանց կեղծիքի գնան մեր ապագայի ընտրությանը: Մեր բոլոր կանանց, մայրերի, քույրերի միակ նպատակն է դա: Կանայք, որ թեւ-թիկունք դարձան տղամարդկանց եւ անկախության այս ընթացքում պահեցին երկիրը, մութ ու խավար տարիներին եռանդով տարան ծանր ճակատագիրը իրենց երկրի, հիմա թույլ չտան բռնություններ»,- նշեց Ղարաբաղյան ազատամարտում Շուշիի Քարինտակ գյուղում զոհված ազատամարտիկի այրի Մարիամ Մանուկյանը եւ ավելացրեց, որ ինքը ոտքի է ելել, որ մեր զոհված տղաների արյունը զուր չանցնի:
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ
1Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենահայերը կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ Վահան Հովհաննեսյանի: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմ վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, ...ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունների աջակցությամբ փետրվարի 16-ին երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին հազարավոր ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին, որը ղեկավարում է փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ԱՊՀ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»
5Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը փետրվարի 16-ին նախընտրական բակային հանդիպումներ ունեցավ Երեւանի Դավիթաշեն եւ Կենտրոն համայնքներում: «Վստահ ...ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի օգտին: ...
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԾ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ԱԳՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ»
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

