
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենահայերը կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ Վահան Հովհաննեսյանի:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, դիմում-կոչում, որը ստորագրել են Կուբանի ամբողջ տարածքում գործունեություն ծավալած «Համշեն» գիտա-տեղեկատվա-մշակութային կենտրոնի, նաեւ մի շարք համշենական տարածքային կազմակերպությունների («Ձայն համշենական», «Երանգ Համշենի» եւ այլն) ղեկավարներ, մասնավորապես ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ, փետրվարի 19-ին յուրաքանչյուրդ պետք է պատմական ընտրություն կատարեք` ձեր ձայնը տալով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկին: Այդ դժվար ընտրությունը պետք է կատարել ոչ ուրախ անցյալի, անվստահ ներկայի եւ ապագայի միջեւ, որը յուրաքանյուրը յուրովի է պատկերացնում` ելնելով սեփական փորձից, հնարավորություններից ու հույսերից: Սակայն փետրվարի 19-ին դուք ընտրելու եք ոչ միայն Հայաստանի նախագահին, այլեւ ամբողջ հայության առաջնորդին, իսկ դա արդեն նաեւ մեր ընտրությունն է ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ավելի քան 200 հազար համշենահայերի ընտրությունը:
Հայաստանի անկախության տարիներին նրա նախկին եւ ներկայիս ղեկավարության կողմից շատ խոսքեր են ասվել հայկական պետականության համար Սփյուռքի նշանակության մասին, մեր միասնականության եւ համագործակցության հեռանկարների մասին, սակայն իրապես գործնական եւ արդյունավետ քայլեր շատ քիչ են եղել: Միակ կազմակերպությունը, որը բաց սրտով եկավ մեզ մոտ եւ առաջարկեց ու իրականացնում է համատեղ աշխատանք, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն է, որի հետ իրենց հույսերն են կապում Կրասնոդարի երկրամասի համշենահայերի կազմակերպությունները:
Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, կշռադատելով բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը, քվեարկել ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի օգտին: Նրան ձայն տալով` դուք Հայաստանի նախագահ եք ընտրում մի մարդու, որին առաջադրել է ոչ թե քաղաքական մի նեղ խումբ, այլ համահայկական կազմակերպություն, որն ընդունակ է կյանքի կոչել ոչ միայն Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքական ծրագիրը, այլեւ համայն հայության` Հայրենիքի եւ ազգի բարօրության հետ կապված իղձերը: Քվեարկելով Վահան Հովհաննեսյանի օգտին` դուք եւ մենք ընտրում ենք միացյալ հայությունը եւ մեր ընդհանուր ապագան Միացյալ, Ազատ, Անկախ, Բարգավաճող ու Արդար Հայաստանում»:
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ
1Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենահայերը կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ Վահան Հովհաննեսյանի: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմ վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, ...ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունների աջակցությամբ փետրվարի 16-ին երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին հազարավոր ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին, որը ղեկավարում է փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ԱՊՀ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»
5Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը փետրվարի 16-ին նախընտրական բակային հանդիպումներ ունեցավ Երեւանի Դավիթաշեն եւ Կենտրոն համայնքներում: «Վստահ ...ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ազգային Քրիստոնեական Առաքելություն կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի օգտին: ...
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ՀՀ ԱԳՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ»
ԸՍՏ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ Է ԼԻՆԵԼՈՒ
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԾ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ՄԵԶ»

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

