
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՊԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Կապան քաղաքի բնակչությունը փետրվարի 15-ին այնպիսի մարդաշատ բազմությամբ ու ոգեւորությամբ դիմավորեց Վահան Հովհաննեսյանին, որ քաղաքի թերեւս ամենամեծ հրապարակում մարդիկ պարզապես չէին տեղավորվում, իսկ պատանի դաշնակցականները Դաշնակցության դրոշը ծածանում էին անգամ շենքերի տանիքներին կանգնած։
Մինչ հանրահավաքի սկսվելը Կապան քաղաքի Շահումյան 14 հասցեում բացվեց Վահան Հովհաննեսյանի հարգարժան հորը` ազգային եւ դաշնակցական գործիչ, գիտնական, մտավորական Էդուարդ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշատախտակը։ Նա 1969-1972 թթ. ապրել է այդ շենքում եւ հիմնադիրն է Կապանում գիտությունների ակադեմիայի կիբեռնետիկայի լաբորատորիայի։ Այստեղ է նա սկսել իր ոչ միայն գիտական, այլեւ հայրենասիրական գործունեությունը։ Այդ հուշատախտակով մեր պատմության մեջ մի փոքր էջ է բացվում, որը, կապանցիների հավաստմամբ, հնարավորություն կտա մեր ազգային պատմության դեռեւս չուսումնասիրված շատ ու շատ էջեր բացել։
Էդուարդ Հովհաննիսյանը, ինչպես հիշատակի խոսքերում նշում են կապանցիները, միշտ աչքի է ընկել ազատախոհությամբ, ճշմարիտ խոսքով, ազգային գաղափարների նվիրյալ լինելով։ Նրա կյանքի պատմությունը հին է` ինչպես իր կուսակցությանը, եւ միեւնույն ժամանակ երիտասարդ` դարձյալ ինչպես կուսակցությունը, որովհետեւ նրա գործը շարունակվում է, եւ այդ շարունակողներից մեկը հենց նրա որդին է` Վահան Հովհաննեսյանը, որի մանկությունը, ի դեպ, վերը նշված տարիներին անցել է այս քաղաքում, այս տանը։ Իսկ անկախ նրանից` Դաշնակցություն կուսակցության անդամ են, թե ոչ, կապանցիները հարգում ու սատարում են նրան։
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գագիկ Գեւորգյանը, որը ծնունդով Կապանից է, կոչ արեց հայրենակիցներին` իրենց վստահության քվեն տալ Վահան Հովհաննեսյանին: «Բոլորս հիշում ենք այն ժամանակները, երբ հենց մեր քաղաքում մարդիկ պատրաստ էին ամբողջ մի բնակարան տալ Հայաստանից դուրս տանող մեկ տոմսի համար։ Սա նախկին իշխանությունների օրոք էր, սակայն ներկան էլ մեզ չի գոհացնում, եւ մենք առաջադրել ենք ՀՀ նախագահի մեր թեկնածուին։
Ընտրե'ք Վահան Հովհաննեսյանին եւ դուք ազատ կլինեք, հպարտ կլինեք` նրան ընտրելով։ Նա արժանի է ձեր վստահությանը: Ընտրե'ք Վահան Հովհաննեսյանին եւ վստահ եղեք, որ ձեր երեխաները կապրեն ազատ եւ արդար երկրում»,- իր հայրենակիցներին վստահեցրեց Գ.Գեւորգյանը։
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ Վահան Հովհաննեսյանը մի կուսակցության թեկնածու է, որը մեր ժողովրդի պայքարի առաջին իսկ օրերից ժողովրդի հետ է, եւ պատահական չէ կարգախոսը` «Մեր Վահանը...». այս արտահայտությունը խոր իմաստ ունի։ «Սա նշանակում է, որ մենք միշտ ձեզ հետ ենք, որ մենք արդար ենք եւ միայն մեր ծրագրերով կարող ենք ձեռք մեկնել մեր ժողովրդին։ Մենք կկարողանանք, ի թիվս այլ բարեփոխումների, ստեղծել նաեւ այնպիսի կրթական համակարգ, որը հիմնված լինի ազգային հենքի եւ լիարժեք գիտելիքների վրա»,- ասաց Լեւոն Մկրտչյանը` հորդորելով կապանցիներին` չվախենալ ոչ ոքից եւ ոչնչից ու հպարտ լինել` փետրվարի 19-ին ձայնը տալով Վահան Հովհաննեսյանին։
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը, դիմելով կապանցիներին, ասաց, որ ինքը չի եկել նախընտրական խոստումներ տալու: «Բավական է նաեւ բռունցք ցույց տալ եւ մատ թափահարելով խոսել։ Ո՞ւմ է բռունցք ցույց տրվում` սեփական ժողովրդի՞ն. սա սխալ ձեւ է։ Մեր մրցակիցները, մասնավորապես` նախկին եւ ներկա իշխանությունները, խուսափում են մեզ հետ գաղափարական արդար քաղաքական բանավեճից, որովհետեւ գիտեն, որ կպարտվեն։
Փոխարենը այլ կերպ են վարվում. նախկինները հոխորտում են, թե կգան եւ կջարդեն, կփշրեն, քարը քարին չեն թողնի, արյունահեղություն կլինի եւ այդպիսով կհաստատեն իրենց իշխանությունը, իսկ ներկաները նույն բանն են անում, միայն թե ծածուկ, կանչում են իրենց ենթակա մանր ու խոշոր չինովնիկներին եւ իշխանիկներին ու սպառնում, որ իրենց համար շատ վատ կլինի, եթե պահանջված քանակի ձայներ չապահովեն իրենց իշխանության վերարտադրման համար։
Կապանը քաջ, խրոխտ մարդկանց երկիր է, ովքեր ամուր կառչած են իրենց հողին, հզոր են ու անվախ։ Կուլ մի՝ գնացեք սպառնալիքներին, կաշառքներին։ Ընտրե'ք լավագույնին, նրան, ով կազատի ձեզ կապանքներից ու բարեկեցություն կբերի ձեր ընտանիքներին։ Դա կարող է անել իմ կուսակցությունը եւ ես ձեր շնորհիվ նախագահ դառնալով»,- ասաց նախագահի ՀՅԴ թեկնածուն։
Վահան Հովհաննեսյանի հետ Կապանում կայացող հանդիպմանը եկել էին նաեւ բազմաթիվ քաջարանցիներ` մեծ պաստառներով, որոնցում գրված էր, որ Քաջարանը եւս Վահանի հետ է։
Կապանում տեղի ունեցած հանրահավաքը ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի քարոզարշավի վերջին հանդիպումն էր մարզերում:
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Ժողովն անդրադարձավ ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐ» ՇԱՐՔԻ 17-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ից մարտի 1-ը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) տեղի է ունենալու «Պատմական Հայաստանի քաղաքներ ու գավառներ» շարքի 17-րդ գիտաժողովը: 1997 թվականից ի վեր գիտաժողովների ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՒ ԻՐ ՁԱՅՆԸ ԿՏԱ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ամփոփեց նախագահական ընտրությունների` ավարտին մոտեցող նախընտրական ...ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵԽԽՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԴԻՏԱՐԿԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Նուրսունա Մեմեջանը կդիտարկի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Պենտագոնի հրթիռային պաշտպանության ղեկավար, օդուժի գեներալ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի «երրորդ հատվածը», ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը փետրվարի 25-26-ը այցելելու է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԿԱՆԱՆՑ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի16-ին կանանց մի շարք հասարակական կազմակերպություններ երթ են կազմակերպելու Երեւանում եւ այցելելու են ՀՀ նախագահի թեկնածուների գրասենյակներ: Երթի մասնակիցները նախագահի թեկնածուներին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՒ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Սյունիքի մարզում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանի քարոզարշավը փետրվարի 15-ին ընթացավ բազմամարդ հրապարակներում, ջերմ ընդունելությամբ։ ՀՀ ԿԳ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ԵՄ եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասի մի շարք քաղաքներում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները անցկացրել են ժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի նախագահի ընտրությունների հետ կապված հեռանկարները ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՊԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Կապան քաղաքի բնակչությունը փետրվարի 15-ին այնպիսի մարդաշատ բազմությամբ ու ոգեւորությամբ դիմավորեց Վահան Հովհաննեսյանին, որ քաղաքի թերեւս ամենամեծ հրապարակում մարդիկ պարզապես չէին տեղավորվում, ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

