
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ԵՄ եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին փետրվարի 15-ին ընդունեց Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԳ նախարարների մակարդակով անցկացված կիեւյան հանդիպման վերաբերյալ` նշելով, որ այն եւս մեկ վկայություն է մեր տարածաշրջանի նկատմամբ ԵՄ հետաքրքրության աճի:
Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցերին` նախարարները գոհունակությամբ նշեցին հարաբերությունների բարձր մակարդակը, որի հիմքում են պատմականորեն ձեւավորված սերտ առնչությունները երկու ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ այսօրվա համատեղ տեսլականը երկրների զարգացման վերաբերյալ: Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը` նպաստել տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը, ինչը կխթանի առեւտրատնտեսական շրջանառության ծավալների զգալի աճ:
Այնուհետեւ նախարար Օգրիզկոն ներկայացրեց Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նա, մասնավորապես, խոսեց եվրոպական ընտանիքին հետագա ինտեգրման ուղղությամբ ԵՄ-ի հետ ընթացող երկխոսության մասին: Ուկրաինան կամենում է ԵՄ-ի հետ ստորագրվելիք համագործակցության հիմնական փաստաթղթում հստակորեն ամրագրել իր եվրոպական նկրտումները եւ ձեռք բերել համաձայնություն ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի դրույթների վերաբերյալ: Ուկրաինայի ԱԳ նախարարը նաեւ ներկայացրեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքը: Ըստ պրն Օգրիզկոյի` դաշինքի անդամ պետությունները սկսել են ներքին խորհրդակցությունները Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ վերջին գործողությունների ծրագրում ներգրավվելու առաջարկության վերաբերյալ:
Նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, Կոսովոյի ակնկալվող անկախությանը հաջորդող զարգացումների, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՎՈւԱՄ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի շուրջ կողմերի դիրքորոշումների մասին: Վերջին հարցի շուրջ նախարարները պայմանավորվեցին շարունակել խորհրդակցությունները` ՄԱԿ-ում ներկայացուցչությունների մակարդակով:
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Ժողովն անդրադարձավ ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐ» ՇԱՐՔԻ 17-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ից մարտի 1-ը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) տեղի է ունենալու «Պատմական Հայաստանի քաղաքներ ու գավառներ» շարքի 17-րդ գիտաժողովը: 1997 թվականից ի վեր գիտաժողովների ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՒ ԻՐ ՁԱՅՆԸ ԿՏԱ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ամփոփեց նախագահական ընտրությունների` ավարտին մոտեցող նախընտրական ...ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵԽԽՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԴԻՏԱՐԿԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Նուրսունա Մեմեջանը կդիտարկի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Պենտագոնի հրթիռային պաշտպանության ղեկավար, օդուժի գեներալ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի «երրորդ հատվածը», ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը փետրվարի 25-26-ը այցելելու է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԿԱՆԱՆՑ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի16-ին կանանց մի շարք հասարակական կազմակերպություններ երթ են կազմակերպելու Երեւանում եւ այցելելու են ՀՀ նախագահի թեկնածուների գրասենյակներ: Երթի մասնակիցները նախագահի թեկնածուներին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՒ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Սյունիքի մարզում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանի քարոզարշավը փետրվարի 15-ին ընթացավ բազմամարդ հրապարակներում, ջերմ ընդունելությամբ։ ՀՀ ԿԳ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ԵՄ եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասի մի շարք քաղաքներում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները անցկացրել են ժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի նախագահի ընտրությունների հետ կապված հեռանկարները ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՊԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Կապան քաղաքի բնակչությունը փետրվարի 15-ին այնպիսի մարդաշատ բազմությամբ ու ոգեւորությամբ դիմավորեց Վահան Հովհաննեսյանին, որ քաղաքի թերեւս ամենամեծ հրապարակում մարդիկ պարզապես չէին տեղավորվում, ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

