
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՒ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Սյունիքի մարզում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանի քարոզարշավը փետրվարի 15-ին ընթացավ բազմամարդ հրապարակներում, ջերմ ընդունելությամբ։
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով նախագահի ՀՅԴ թեկնածուին, սյունիքցիներին ասաց, որ Վ. Հովհաննեսյանի անձը հայտնի է մեր ժողովրդին, այդ թվում եւ Սյունիքի մարզի, մեր հանրապետության անկախության առաջին իսկ օրերից, այն ժամանակներից, երբ սկսվեցին Արցախի, Զանգեզուրի, Հայաստանի մյուս սահմանամերձ շրջանների ռմբակոծումները։
«Վահան Հովհաննեսյանը ինքնապաշտպանության առաջին իսկ օրերից ձեզ հետ է եղել։ Նա նվիրյալ է իր գործունեության բոլոր ասպարեզներում` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ժողովրդի ընտրյալ պաշտոնյա եւ որպես պարզապես հայ մարդ, ով պայքարում է Հայաստանի պետականությունը ուժեղացնելու, ինքնիշխան պետություն դարձնելու համար։ Սիսիանը, Գորիսը եւ Սյունիքն ընդհանրապես միշտ էլ ազգայինի կողմնակիցն են, ինչը դարերով ապացուցված է նրանց ամուր կամքով, հողը պահելով։ Վահան Հովհաննեսյանը հենց այդպիսի մարդ է, եւ նրա նախընտրական ծրագիրը մեր ժամանակների համար է, մեր երկրի կայուն զարգացման, ապագայի համար է»,- ասաց Լ. Մկրտչյանը` հիշեցնելով, որ նախագահի մյուս թեկնածուները խոստումներ են տալիս, որոնք ոչ միայն անիրագործելի են, այլեւ երազանքների ժանրից, ու երբեք չեն նշում, թե այդ ինչ ռեսուրսներով են կյանքի կոչելու օդում կախված իրենց ցանկությունները։
Հակառակ դրան` Վահան Հովհաննեսյանը հստակ պատկերացում ունի մեր երկրի բոլոր բնագավառների մասին, ունի որակյալ մասնագետներից բաղկացած ուժեղ թիմ, որոնց շնորհիվ կյանքի կկոչի իր նախընտրական ծրագրի բոլոր դրույթները։
Գորիսում Վ. Հովհաննեսյանը ստիպված եղավ ներողություն խնդրել բազմամարդ հասարակությունից ժամանակի սղության համար, քանի որ այլ հանդիպումներ եւս կային, որովհետեւ չնայած տեղացող ձյանն ու սառնամանիքին` մեծաթիվ ընտրողներ էին ցանկանում մասնակից լինել ՀՅԴ թեկնածուի նախընտրական հանրահավաքին։
Նախագահի թեկնածուն, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց. «Հայտնվել ենք մի վիճակում, երբ երկիրը իբրեւ թե առաջ է գնում, սակայն դրանից այդ նույն երկրի ժողովրդին բաժին չի հասնում։ Ներդրումները գնում են դեպի շինարարության եւ ծառայությունների ոլորտ, այն էլ միայն մայրաքաղաքի կենտրոնում, մինչդեռ մեր այնպիսի գողտրիկ քաղաքները, ինչպիսիք են Սիսիանը, Գորիսը, Դիլիջանը, ոչ միայն չեն զարգանում, այլեւ նույնիսկ հետընթաց են ապրում։ Պատճառն այն է, որ տիրող այս համակարգն ունի մեկ առանձնահատկություն` ՀՀՇ-ի իշխանության օրոք գրոշներով սեփականաշնորհած ազգային ունեցվածքը զավթողները վերածվել են քաղաքական իշխանության եւ այժմ իշխանությունից իշխանություն են անցնում` սահմանափակելով ամեն տեսակ զարգացումները երկրում»։
Վահան Հովհաննեսյանը ընտրողներին ներկայացրեց, որ այդ փող-իշխանություն հարաբերությունում անտեսված է ժողովուրդը, ժողովրդին հանել են մեջտեղից, հարուստն ավելի է հարստանում, աղքատը` ավելի աղքատանում։ Ըստ նրա` չնչին աշխատավարձերի, կենսաթոշակների փոքր չափով բարձրացումը չի կարող էական նշանակություն ունենալ առաջին անհրաժեշտության մթերքների` անընդհատ աճող գների պայմաններում, ուստի ռադիկալ փոփոխությունների համար հարկավոր է նախ վերացնել մենաշնորհները տնտեսության մեջ, պետության մեջ, չեզոքացնել կիսագողական-կիսաթայֆայական հարաբերությունները։ Այդպես հնարավոր կլինի համաչափ առաջընթաց, ժողովրդի կենսամակարդակի բարձրացում ապահովել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում։
«Ես առաջին հերթին օրենքի առջեւ հավասար պատասխանատվություն եմ սահմանելու անխտիր բոլորի համար, որպեսզի ցանկացած անբարեխիղճ պաշտոնյա պատասխանատվության ենթարկվի, իսկ աշխատավոր քաղաքացին հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքները: Ես կաջակցեմ յուրաքանչյուր քաղաքացու, ով աշխատատեղ կստեղծի եւ կաջակցի մեր Հայրենիքի հզորացմանը: Ես կվերացնեմ նաեւ բոլոր միջնորդավորված հարաբերությունները իշխանության եւ ժողովրդի միջեւ»,- զանգեզուրցիներին ասաց նախագահի ՀՅԴ թեկնածուն։
Սիսիան եւ Գորիս քաղաքներում ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի հետ հանդիպումներում ներկաներն իրենց աջակցությունը հայտնեցին նրան եւ հաղթանակ մաղթեցին` իրենց հետ միասին։
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Ժողովն անդրադարձավ ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐ» ՇԱՐՔԻ 17-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ից մարտի 1-ը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) տեղի է ունենալու «Պատմական Հայաստանի քաղաքներ ու գավառներ» շարքի 17-րդ գիտաժողովը: 1997 թվականից ի վեր գիտաժողովների ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՒ ԻՐ ՁԱՅՆԸ ԿՏԱ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ամփոփեց նախագահական ընտրությունների` ավարտին մոտեցող նախընտրական ...ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵԽԽՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԴԻՏԱՐԿԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Նուրսունա Մեմեջանը կդիտարկի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Պենտագոնի հրթիռային պաշտպանության ղեկավար, օդուժի գեներալ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի «երրորդ հատվածը», ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը փետրվարի 25-26-ը այցելելու է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԿԱՆԱՆՑ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի16-ին կանանց մի շարք հասարակական կազմակերպություններ երթ են կազմակերպելու Երեւանում եւ այցելելու են ՀՀ նախագահի թեկնածուների գրասենյակներ: Երթի մասնակիցները նախագահի թեկնածուներին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՒ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Սյունիքի մարզում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանի քարոզարշավը փետրվարի 15-ին ընթացավ բազմամարդ հրապարակներում, ջերմ ընդունելությամբ։ ՀՀ ԿԳ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ԵՄ եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասի մի շարք քաղաքներում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները անցկացրել են ժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի նախագահի ընտրությունների հետ կապված հեռանկարները ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՊԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Կապան քաղաքի բնակչությունը փետրվարի 15-ին այնպիսի մարդաշատ բազմությամբ ու ոգեւորությամբ դիմավորեց Վահան Հովհաննեսյանին, որ քաղաքի թերեւս ամենամեծ հրապարակում մարդիկ պարզապես չէին տեղավորվում, ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

