
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՒ ԻՐ ՁԱՅՆԸ ԿՏԱ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ամփոփեց նախագահական ընտրությունների` ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավի արդյունքները։
Ներկայացնելով իր տպավորությունները` Հրանտ Մարգարյանն ասաց. «Մենք այս նախագահական պայքարին պատրաստվել ենք շատ վաղուց։ Նախքան ԱԺ ընտրությունները մենք հայտարարում էինք, որ սեփական թեկնածուով ենք գնալու նախագահական ընտրություններին։ Շատերը կասկածում էին, որ դա չի լինելու, բայց եղավ։ Հակառակ այն բանի, որ ԱԺ ընտրությունների արդյունքները բավարար չէին մեզ համար, եւ հակառակ այն հանգամանքի, որ իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ մեզ իրենց ճամբարի մեջ տեղավորեն, եւ կոալիցիայի անդամակցության հրավերը պայմանավորեցին նախագահական թեկնածու չունենալու հանգամանքով, ինչը մեր կողմից չընդունվեց։
Երկար բանակցություններից հետո մենք ապացուցեցինք, որ քաղաքակիրթ երկրում կոալիցիային մաս կազմող տարբեր ուժեր ընտրության պահին կարող են առանձին մասնակցել ընտրություններին։ Մենք առանձին համաձայնագրով մաս կազմեցինք կոալիցիային, բայց չզիջեցինք մեր իրավունքը, չփոխեցինք մեր որոշումը։ Մեր Գերագույն ժողովը կազմակերպեցինք ԼՂՀ-ում, եւ դրա մեջ իմաստ ու խորհուրդ կար, քանի որ մենք մեկ հայրենիք ունենք, եւ դրա մի մասն է կազմում Արցախը։ Եվ հենց այստեղ որոշում կայացրինք, թե ինչ թեկնածուով պետք է հանդես գանք։
Մենք երկու թեկնածուով ասպարեզ դուրս եկանք, որը երկու նպատակ էր հետապնդում։ Առաջինը` ժողովրդավարության փաստ էինք տալիս մեր ժողովրդին եւ կուսակցություններին, նաեւ փորձում էինք ժամանակից շուտ քաղաքականացնել մթնոլորտը, ժամանակից շուտ մարդկանց ուշադրությունը սեւեռել նախագահական ընտրություններին, որովհետեւ այդ ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար։ Մեզ համար հիմնական զենքը, հիմնական միջոցը գաղափարական-քաղաքական պայքարն էր։ Այսպես էինք մենք կարողացել ԱԺ ընտրությունների ժամանակ մթնոլորտ ստեղծել եւ գիտակցում էինք, որ քաղաքական-գաղափարական ներկայացնելով է, որ մենք կկարողանանք վիճակ փոխել, ինչը մեր երկրի համար անհրաժեշտություն է։ Մեր ժողովուրդը վերջապես պետք է ընտրի ծրագիրը, ընտրի գաղափարախոսությունը, եւ կարծում եմ` երկու թեկնածու ներկայացնելու փաստը դրան նպաստեց։
Մենք նաեւ կազմակերպեցինք համաժողովրդական քվեարկություն երկու թեկնածուների միջեւ։ Այդ համաժողովրդական ընտրությունն իր արդյունքը տվեց, իր նպաստն ունեցավ մեր ընդհանուր վարկանիշի բարձրացման գործում։ Այսօր ես կարող եմ ասել, որ, այդ քաղաքական պայքարի մթնոլորտ ստեղծելու, «հանունի» համար պայքար մղելու, գիտակցաբար ընտրություն կատարելու մեր մղումից ելնելով, մենք նաեւ գնացինք որոշ քայլերի, որը շատերին հանկարծակիի բերեց։ Ես կարող եմ փաստել, որ մենք կարողացել ենք պահել խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեռք բերած ընտրազանգվածը եւ դրան կարողացել ենք գումարել ավելի մեծ ընտրազանգված։
Նշեմ, որ, անշուշտ, այս նախագահական ընտրություններում մենք կարող էինք շատ ավելի քվե ունենալ, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինն այն է, որ իշխանությունները ամեն ճիգ գործադրեցին, որ այս պայքարը տեղի ունենա ապաքաղաքական մթնոլորտում, տեղի ունենա լոզունգային մակարդակում, միտինգների մակարդակում։ Եվ ամենավառ ապացույցն այն է, որ հեռուստատեսությունը, որը մտքերի եւ ծրագրերի բախման հիմնական զենքը կարող էր լինել, տարբեր ուժերի իսկությունը ի ցույց դնելու նպատակին ծառայեր, փակվեց քաղաքական ուժերի առջեւ, եւ ժողովրդին զրկեցին իրազեկությունից։ Սա մյուս կողմից, եւ նաեւ հակառակ մեր ճիգ ու ջանքին, որ բոլորին մղեցինք քաղաքակիրթ պայքարի եւ մթնոլորտը չապականեցինք ցեխարձակումներով, հակառակ մինչեւ այսօր մեր ունեցած զուսպ կեցվածքի, կարելի է փաստել, որ մթնոլորտն ամենեւին էլ քաղաքական չէ, գաղափարական չէ։
Ամեն մեկը փորձում է ինչ-որ ֆոնի վրա ալիք բարձրացնել, մեկը աչքակապությամբ է զբաղված, փորձում են «ընդդեմի» հասկացողությամբ քվեներ ապահովել, եւ սա կարծում եմ` ի վնաս այս ընտրությունների, ի վնաս ժողովրդի ճիշտ ընտրություն կատարելուն։ Համենայն դեպս, մենք մեր կարելին արել ենք, այս երեք օրերի ընթացքում ջանք պետք է թափենք, որ առավելագույն չափով մեր ժողովրդին տեղեկացնենք, որ պետք է զգուշանալ սխալ ընտրությունից, եւ մեր երկիրը այս մոտակա ժամանակում չմատնենք այնպիսի վիճակի, որի համար հետո բոլորս զղջանք։
Այս առումով եւս մենք փորձում ենք մթնոլորտն ավելի հանդարտեցնել` միաժամանակ ասելով, որ այս ամենի նախապայմանը ճիշտ եւ ազատ ընտրություններ կազմակերպելն է։ Ես հույս ունեմ, որ մեր կոչը արձագանք կգտնի, մեր կոչը կսթափեցնի բոլորին, եւ երեւույթները տարերայնորեն չեն զարգանա, եւ երկիրը դժվար վիճակի չի մատնվի։ Հույս ունեմ նաեւ, որ մեր ժողովուրդը կկարողանա այս անգամ ճիշտ ընտրություն կատարել եւ իր ձայնը կտա նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանին»։
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Ժողովն անդրադարձավ ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐ» ՇԱՐՔԻ 17-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 29-ից մարտի 1-ը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) տեղի է ունենալու «Պատմական Հայաստանի քաղաքներ ու գավառներ» շարքի 17-րդ գիտաժողովը: 1997 թվականից ի վեր գիտաժողովների ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՒ ԻՐ ՁԱՅՆԸ ԿՏԱ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ամփոփեց նախագահական ընտրությունների` ավարտին մոտեցող նախընտրական ...ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵԽԽՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԴԻՏԱՐԿԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Նուրսունա Մեմեջանը կդիտարկի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Պենտագոնի հրթիռային պաշտպանության ղեկավար, օդուժի գեներալ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի «երրորդ հատվածը», ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը փետրվարի 25-26-ը այցելելու է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԿԱՆԱՆՑ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի16-ին կանանց մի շարք հասարակական կազմակերպություններ երթ են կազմակերպելու Երեւանում եւ այցելելու են ՀՀ նախագահի թեկնածուների գրասենյակներ: Երթի մասնակիցները նախագահի թեկնածուներին ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՒ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - Սյունիքի մարզում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանի քարոզարշավը փետրվարի 15-ին ընթացավ բազմամարդ հրապարակներում, ջերմ ընդունելությամբ։ ՀՀ ԿԳ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ԵՄ եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Կրասնոդարի երկրամասի մի շարք քաղաքներում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները անցկացրել են ժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի նախագահի ընտրությունների հետ կապված հեռանկարները ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՊԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Կապան քաղաքի բնակչությունը փետրվարի 15-ին այնպիսի մարդաշատ բազմությամբ ու ոգեւորությամբ դիմավորեց Վահան Հովհաննեսյանին, որ քաղաքի թերեւս ամենամեծ հրապարակում մարդիկ պարզապես չէին տեղավորվում, ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

