
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Կանանց` տասից ավելի հասարակական կազմակերպություններ ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի հետ: Վերջինս տվել էր իր համաձայնությունը, սակայն նախընտրական քարոզարշավի շրջանակում մարզեր այցելությունների խիտ գրաֆիկի պատճառով նրան ներկայացնում էր Վ. Հովհաննեսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ա. Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց, իր խոսքերով` շատ կարեւոր եւ անհրաժեշտ հանդիպման համար, ներողություն խնդրեց Վահան Հովհաննեսյանի անունից, որ չկարողացավ անձամբ ներկա լինել այս հանդիպմանը: «Վերջին օրերն են, եւ մենք հանդիպումների շարք ունենք Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում, նույնիսկ ամենալքված, ամենահեռավոր գյուղերում: Հասկանում եք, որ վերջին օրերն են, եւ խիտ ու ծանրաբեռնված ծրագիրը փոխել հնարավոր չէ»,- ասաց նա:
«Շատ ասելիք դուք էլ ունեք, մենք էլ ունենք, կարող ենք իրար հետ կիսվել»,- ասաց ԳՄ ներկայացուցիչը` հավելելով, որ ակնկալում է անկեղծ, բաց ու անմիջական երկխոսություն: Նա հայտարարեց, որ պատրաստ է պատասխանել կանանց կողմից բարձրացված բոլոր հարցերին` շրջանցելով պաշտոնական, դիվանագիտական հնարքները, ինչպես Դաշնակցությունն արել է մինչ օրս. «Ժամանակն է ամեն ինչ ասելու: Ընտրական գործընթացը պահանջում է ոչինչ չթաքցնել»:
Հայ օգնության միության ատենապետուհի, դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը նույնպես կոչ արեց բոլոր կանանց` լինել անկեղծ, քանի որ հանդիպումը ձեւական չէ, ինչպես որոշ թեկնածուների դեպքում, ովքեր պարզապես ցույց են տալիս` իբրեւ թե, կանանց էլ են ուշադրություն դարձնում:
«20-ամյա շրջան է փակվում. 88-ից սկսվեց մեր ազատագրական պայքարը` շարժումը անկախության համար: Վերածնունդ ապրեցինք մենք բոլորս, եւ 20 տարի է անցել դրանից: Ժամանակն է ճիշտ գնահատել, թե ի՞նչ ստացանք, ի՞նչ կորցրինք, ի՞նչ կարող էինք ավելի լավ անել, որ չենք արել, որո՞նք էին պատճառները»,- իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` այս ընտրությունները տարբերվելու են անցած բոլոր ընտրություններից նրանով, որ հրապարակի վրա են, ըստ էության, այս 20 տարիների բոլոր դերակատար անձինք` թե' իրենց ունեցած պատասխանատվության, թե' ազդեցության իմաստով:
«Սա մեզ ստիպում է, որ իրար պարզորեն ասենք մեր արած-չարածի մասին, իրար հետ բանավիճենք եւ գտնենք այն միակ ու ճիշտ ճանապարհը, որը մեզ պետք է առաջնորդի դեպի մեր երազած հայրենիքի կերտումը»,- համոզված է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, մանավանդ որ, նրա խոսքերով` «կանանց ինտուիցիան, բնազդը ամենաճիշտ բարոմետրն են այս ամենի մեջ, եւ ամեն ինչ չէ, որ հաշվարկներով կարելի է որոշել»:
Անդրադառնալով Վահան Հովհաննեսյանի եւ Դաշնակցության առաջ քաշած ծրագրերին` Արմեն Ռուստամյանը նշեց, որ իմաստ չունի խոսել ծրագրում տեղ գտած այն դրույթների մասին, որոնք վերաբերում են գենդերային խնդիրներին, քանի որ հենց ինքը` Վահան Հովհաննեսյանը, այդ հարցին բազմիցս անդրադարձել է: Նա նշեց նաեւ, սակայն, որ «կնամեծարությունը հայ ժողովրդի հոգու մեջ է, եւ եթե հայ կինը չպահեր ու չպահպաներ մեր ազգային ավանդույթները եւ չփոխանցեր սերնդեսերունդ, մենք այսօրվա Հայաստանը չէինք ունենա»:
Բացի դրանից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նկատեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ԱՊՀ տարածքում միակ սոցիալիստական կուսակցությունն է, որը Սոցինտերնի լիիրավ անդամ է, որտեղ գենդերային եւ առհասարակ մարդու իրավունքների պաշտպանությունը ամենօրյա քննարկման խնդիր է: «Այստեղ պետք է մեր ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին խոսել. մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման խնդիրն է, որ պետք է լուծի նախագահը: Եվ, ինչպես մեր թեկնածուն է ասում, առաջին քայլը, որ պետք է նախագահը կատարի, ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի իրականացումն է։ Ու եթե գլխավոր օրենքը կյանքի կոչելն սկսի հենց իրենից, այնպես, որ իր շրջապատը դա զգա, արդեն բարոյական իրավունք կվաստակի մյուսներից պահանջելու, որ նրանք էլ Սահմանադրությունը հարգեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ մեր երկրում ամենամեծ բացն այն է, որ «մենք ունենք երկու աշխարհ` դե յուրե կա մի սահմանադրական կարգ, դե ֆակտո` բոլորովին այլ հասարակական հարաբերություններ»: Նրա խոսքերով` այս տարբերությունը խորացել է վերջին տարիների ընթացքում։
«Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, կարգուկանոնի հաստատումը շատ հեշտ է: Եթե նախագահն սկսի սահմանադրական կարգի պահպանումն իրականացնել իրենից եւ իր շրջապատից, բացառվում է, որ ժողովուրդն էլ չհետեւի նրանց, որովհետեւ մեր ժողովրդի մեջ գլխավոր քաղցը արդարության քաղցն է. հենց որ տեսնում են, որ մեկին կարելի է օրենքը խախտել, ասում են` ինչու ինձ էլ չի կարելի, եւ այդպես դա սկսում է շղթայական ռեակցիայի նման տարածվել»,- կարծում է Ա. Ռուստամյանը` համոզված, որ երկրում կարգուկանոնի հաստատումը շատ հեշտ է անել, եթե կա քաղաքական կամք: Արտոնությունները պետք է վերանան. այդ դեպքում է միայն հնարավոր ունենալ արդար համակարգ եւ ազատ քաղաքացի:
Արմեն Ռուստամյանի ելույթից հետո կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնեցին իրենց մտահոգությունները եւ հարցեր ուղղեցին ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանին ներկայացնող Ա. Ռուստամյանին: Մտահոգությունները հիմնականում վերաբերում էին ընտրակաշառքներն ու ընտրախախտումները, ընտրացուցակների անճշտությունները վերացնելու մեխանիզմներին, քանի որ այս օրերին բացված «Թեժ գծի» հեռախոսահամարներով ՀԿ-ները բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից:
Ա. Ռուստամյանը տեղեկացրեց, որ ընտրատեղամասերում կեղծիքները բացառելու կամ գոնե հնարավորինս կրճատելու նպատակով Դաշնակցությունը բոլոր 1923 ընտրատեղամասերում ունենալու է հանձնաժողովի իր անդամներն ու վստահված անձինք` ընդհանուր թվով 4000 մարդ, ովքեր, համագործակցելով շահագրգիռ այլ կուսակցությունների վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների հետ, խստորեն հետեւելու են, որպեսզի խախտումներ չլինեն: «Օրենքի սահմաններում անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտրախախտումներ չլինեն»,- հավաստացրեց ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի նախընտրական շտաբի պետը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության է արժանացել զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Այն մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության են արժանացել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների ...ՀՐԴԵՀՎԵԼ Է «ԲԵԼԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆ-ՄԻՆՍԿ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին` առավոտյան ժամը 4:30-ին, «Բելավիա» ընկերության CRG-100 ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Մինսկ չվերթի կատարման ժամանակ ձախ թեւով հարվածել է թռիչքուղուն եւ հրդեհվել: ...ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - «Բելավիա» ավիաընկերության Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կվերսկսվեն բանակցությունները երկու երկրների միջեւ սահմանագծման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում Է Հայաստանի հանրային ռադիոն, վկայակոչելով Վրաստանի ...ԺՆԵՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՀԽ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-20-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական կոմիտեի հերթական հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԵՒ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - «Մենք հպարտանում ենք Արենի գյուղով, որովհետեւ այս բնակավայրը ոչ միայն քաջ եւ հայրենասեր զինվորներ է տվել հայրենիքին, այլեւ հնագիտական բնակավայր է, որը պեղումների արդյունքում կարող է դառնալ ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, տեղեկացնում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԵՄ ՄԻԱՅՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եվրապոլիս» հաղորդաշարի փետրվարի 13-ի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը: Ստորեւ ներկայացնում ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻԱԿ ԱՆԿԱԽ ՈՒԺՆ ԵՆՔ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի թեման» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Վախթանգ ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Կանանց` տասից ավելի հասարակական կազմակերպություններ ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի հետ: Վերջինս տվել էր իր ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԳՅՈՒԼԸ ԿԱՊԱՑՈՒՑԻ ԻՐ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵԼՈՎ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 224.184 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

