
ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով հյուրին` փոխնախարար Բայբուրդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության կատարման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, մասնավորապես` ՀՀ-ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի ներկա մակարդակն ու հեռանկարները: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին:
Դեսպան դե Լուցենբերգերը նշեց, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ, ինչի մասին վկայում է ԵՄ պատվիրակության բացումը Հայաստանում, եւ հույս հայտնեց, որ երկիրը կշարունակի զարգանալ համընդհանուր ժողովրդավարական արժեքներին ընդառաջ:
Տեղեկանք. Ռաուլ դե Լուցենբերգերը ծնվել է 1958թ., Իտալիայում: 1981թ. ավարտել է Նեապոլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ 1985թ. Վարվիքի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1987թ.` Հռոմի Լա Սապիենզա համալսարանի քաղաքական տնտեսագիտության ֆակուլտետը: 1982-2001թթ. զբաղեցրել է մի շարք պաշտոններ պետական մարմիններում եւ մասնավոր ընկերություններում: 1998-2003թթ. եղել է Մինսկում TACIS-ի մասնաճյուղային գրասենյակի ղեկավար: 2003-2007թթ. աշխատել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր վարչությունում` որպես Մոլդովայի հարցերով պատասխանատու: 2007 թվականից ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հավատարմատարն էր: Տիրապետում է իտալերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության է արժանացել զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Այն մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության են արժանացել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների ...ՀՐԴԵՀՎԵԼ Է «ԲԵԼԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆ-ՄԻՆՍԿ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին` առավոտյան ժամը 4:30-ին, «Բելավիա» ընկերության CRG-100 ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Մինսկ չվերթի կատարման ժամանակ ձախ թեւով հարվածել է թռիչքուղուն եւ հրդեհվել: ...ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - «Բելավիա» ավիաընկերության Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կվերսկսվեն բանակցությունները երկու երկրների միջեւ սահմանագծման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում Է Հայաստանի հանրային ռադիոն, վկայակոչելով Վրաստանի ...ԺՆԵՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՀԽ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-20-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական կոմիտեի հերթական հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԵՒ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - «Մենք հպարտանում ենք Արենի գյուղով, որովհետեւ այս բնակավայրը ոչ միայն քաջ եւ հայրենասեր զինվորներ է տվել հայրենիքին, այլեւ հնագիտական բնակավայր է, որը պեղումների արդյունքում կարող է դառնալ ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, տեղեկացնում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԵՄ ՄԻԱՅՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եվրապոլիս» հաղորդաշարի փետրվարի 13-ի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը: Ստորեւ ներկայացնում ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻԱԿ ԱՆԿԱԽ ՈՒԺՆ ԵՆՔ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի թեման» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Վախթանգ ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Կանանց` տասից ավելի հասարակական կազմակերպություններ ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի հետ: Վերջինս տվել էր իր ...
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ԱՄՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԹԵՆԻՍԻՍՏ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀՀ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 224.184 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

