
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԵՒ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - «Մենք հպարտանում ենք Արենի գյուղով, որովհետեւ այս բնակավայրը ոչ միայն քաջ եւ հայրենասեր զինվորներ է տվել հայրենիքին, այլեւ հնագիտական բնակավայր է, որը պեղումների արդյունքում կարող է դառնալ նոր գիտական բացահայտումների աղբյուր, նաեւ` նոր աշխատատեղերի հիմք»,- այս խոսքով սկսեց իր ելույթը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը Վայոց Ձորի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշեց, որ հենց Արենիում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է գինու հին զտարան, որտեղ շատ գործ կա անելու, եւ խոստացավ, որ ինքը պատրաստ է ընթացք տալ այդ գործին։ Վ. Հովհաննեսյանը Արենիի բնակիչներին հիշեցրեց նաեւ Խաչիկ գյուղը, նշելով, որ այդ գյուղի ինքնապաշպանության կազմակերպիչներից մեկն էլ ինքն է եղել, եւ նկատեց, որ եթե Խաչիկ գյուղը չպայքարեր, թշնամին շատ առաջ կգնար պատերազմի ժամանակ։
ՀՀ նախագահի թեկնածուն Արենիի ընտրողներին ասաց, որ իրենք երկու խնդիր ունեն լուծելու` իշխանության գալու դեպքում։ «Հայաստանի այսօրվա զարգացումը երկու կարեւոր ուղղություններով թերի է։ Պարադոքսալ վիճակում ենք հայտնվել, երբ տնտեսական աճը ոչ թե օգնում է աղքատության հաղթահարմանը, այլ խորացնում է անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ։ Դրանից, բնականաբար, շահում են հարուստները` ավելի հարստանալով։ Նաեւ դրամ-դոլարի տատանումն է, որ ի չիք է դարձնում արտերկրից ժողովրդին հասած գումարները։ Հաջորդ խնդիրն այն է, որ զարգացումը, որ տեղի է ունենում, արտահայտվում է միայն մայրաքաղաքում` այն էլ Երեւանի կենտրոնում։ Զարգանում են միայն շինարարությունը եւ սպասարկման ոլորտը, մինչդեռ նման զարգացումը ժամանակավոր բնույթ է կրում եւ չի կարող անդրադառնալ երկրի հեռանկարային զարգացման վրա, որովհետեւ այն ոչինչ չի ավելացնում երկրի արտադրության, գյուղատնտեսության զարգացմանը։ Այնինչ ճիշտ քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է կտրուկ զարգանալ»,- ասաց Վ. Հովհաննեսյանը։
Գյուղի զարգացումը Վ. Հովհաննեսյանը տեսնում է երկու ուղղությամբ աշխատանքներ տանելով։ Առաջինը` ապահովագրել գյուղացուն դեռեւս չստացած բերքի համար, որպեսզի մարդը վստահ լինի, որ իր վաստակն ու ապրուստը ապահովագրված է, իսկ երկրորդը` գյուղացին պետք է վստահ լինի, որ բնական եւ այլ աղետների դեպքում չի զրկվի փոխհատուցումից, եւ դա կնպաստի, որ գյուղացին ավելի ջանասիրաբար մշակի իր բերքն ու ինքնավստահ լինի իր գործում։ Նա խոսեց նաեւ գյուղմթերքի մթերման հարցի մասին, երբ գյուղացին չի կարողանում արտահանել իր բերքը սահմանը փակ լինելու, նաեւ` մաքսային ոչ ճիշտ քաղաքականության պատճառով։
«Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն անում այդ սխալը շտկելու համար, ոչ էլ նախկիններն են արել։ Նախկինները պատճառ են դարձել անճոռնի սեփականաշնորհման համար, ներկա իշխանություններն էլ ոչինչ չեն անում այդ սխալներն ուղղելու համար։ Դաշնակցությունը միշտ հույսը դրել է ժողովրդի վրա, պայքարել արդարության եւ ազատության համար, այդ պատճառով զրկվել է իր իրավունքներից, փակվել, սակայն դա չի խանգարել, որ հիմա շարունակի պայքարը։ Միաժամանակ, այդ ամենը, որ եղել է նախկին իշխանությունների օրոք, չի արդարացնում ներկաներին, ովքեր շարունակում են նրանց սկսած գործը»,- նկատեց նախագահի թեկնածուն։
Նրա խոսքով` օրվա իշխանություններից ժողովուրդն այնքան է հոգնել, որ մարդիկ գերադասում են նախընտրել վատագույնին եւ ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջեւ։ Մինչդեռ այդ երկուսը ծայրահեղություններ են։ «Ո'չ ՀՀՇ-ն դրական բարեփոխումներ կարող է անել, ո'չ էլ ներկա իշխանությունը։ Դրա համար էլ այդ երկու ուժերը խուսափում են քաղաքական-գաղափարական բանավեճերից։ Նախորդ իշխանությունը խոսում է ամեն գնով իշխանության հասնելու մասին` երկրում իրավիճակը սրելու ճանապարհով, իսկ ներկա իշխանությունները փորձում են ընտրությունները կեղծելու միջոցով պահպանել իշխանությունը»,- նկատեց Վ. Հովհաննեսյանը։
Արենցիներին նա հիշեցրեց առաջին նախագահի վերջին խոսակցությունը ոստիկանների հետ` նկատելով, որ ոստիկանին պետք է այնքան աշխատավարձ տալ, որ նա զբաղվի իրավապահպան գործով, այլ ոչ թե քաղաքականությամբ, ու երբ անգամ նախագահը հրամայի, նա չփորձի ձեռք բարձրացնել քաղաքացու վրա։ «Ես հավասարության նշան չեմ դնում ներկաների եւ նախկինների միջեւ։ Չնայած մենք նկատում ենք դրական փոփոխություններ, բայց դա շատ քիչ է։ 1990-ականներին, երբ սկսվում էր լկտիությունը, երբ ժողովրդի տականքը բարձրանում էր, մենք չնահանջեցինք, պայքարեցինք դրա դեմ։ Սակայն չհաջողեցինք, որովհետեւ կարողացան ազգը պառակտել։ Այժմ էլ փորձում ենք, համագործակցելով իշխանությունների հետ, դրական փոփոխություններ անել, սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են։ 16 հոգանոց խմբակցությամբ հնարավոր չէ 131-ի մեջ ռադիկալ փոփոխությունների հասնել։ Ես կարող եմ բոլոր փոփոխություններն անել, եւ հենց դրա համար ենք մենք գնում նախագահական ընտրությունների։ Ես կախվածություն չունեմ որեւէ մեկից, ոչ մեկից չեմ վախենում, պարտք չեմ ոչ մեկի։ Պարտք եմ միայն ձեզ, ինչպես իմ կուսակցությունն է նվիրված ժողովրդին»,- ասաց Վ. Հովհաննեսյանը։
Նրա խոսքով` Դաշնակցությունը միշտ ծառայել է ժողովրդին եւ չի թշնամանալու ոչ մի քաղաքական ուժի հետ, քանի որ, ի վերջո, բոլորն էլ հայ են։ «Մենք ասում ենք, որ բախումների գնով, մեր ժողովրդի անվտանգությունը խախտելու գնով եւ այս ֆոնի վրա իշխանության գալը վտանգավոր է։ Այս ֆոնի վրա միակ ելքը մենք ենք եւ պայքարելու ենք այդ երկու բեւեռների դեմ։ Մենք ոչ միայն ամբողջական իշխանություն կարող ենք լինել, այլեւ կարող ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կարգին ուժեր են եւ ժողովրդի համար են աշխատում։ Այլ ոչ թե նրանց, ովքեր հոռացած են եւ կարծում են` պիտի հավերժ իշխեն։ Միայն մենք կարող ենք քանդել այս բոլոր պատնեշները։ Ես եւ իմ կուսակցությունը կվերադարձնենք ձեզ ազատությունը։ Պարզապես առաջին քայլը արեք փետրվարի 19-ին եւ մի' ընտրեք նրանց, ովքեր ուզում են ձեզ բախումների տանել»,- ասաց նախագահի թեկնածուն։ Արենցիներին հրաժեշտ տալով` Վ. Հովհաննեսյանը բռունցք չարեց` ասելով, որ բռունցքը ցույց են տալիս թշնամուն։ Նա բռունքը բացեց` հայտարարելով, որ ինքը 5-րդն է քվեաթերթիկում։
Նախագահի թեկնածուն եղավ նաեւ մարզի Շատին, Գետափ գյուղերում։ Ներկայացրեց իր ծրագիրը, ինչպես նաեւ պատասխանեց բնակիչների հարցերին, նրանցից էլ ստացավ բազմաթիվ դիմում-նամակներ` խոստանալով մեկ առ մեկ պատասխանել բոլոր նամակներին։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության է արժանացել զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Այն մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության են արժանացել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների ...ՀՐԴԵՀՎԵԼ Է «ԲԵԼԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆ-ՄԻՆՍԿ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին` առավոտյան ժամը 4:30-ին, «Բելավիա» ընկերության CRG-100 ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Մինսկ չվերթի կատարման ժամանակ ձախ թեւով հարվածել է թռիչքուղուն եւ հրդեհվել: ...ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - «Բելավիա» ավիաընկերության Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կվերսկսվեն բանակցությունները երկու երկրների միջեւ սահմանագծման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում Է Հայաստանի հանրային ռադիոն, վկայակոչելով Վրաստանի ...ԺՆԵՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՀԽ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-20-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական կոմիտեի հերթական հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԵՒ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - «Մենք հպարտանում ենք Արենի գյուղով, որովհետեւ այս բնակավայրը ոչ միայն քաջ եւ հայրենասեր զինվորներ է տվել հայրենիքին, այլեւ հնագիտական բնակավայր է, որը պեղումների արդյունքում կարող է դառնալ ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, տեղեկացնում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԵՄ ՄԻԱՅՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եվրապոլիս» հաղորդաշարի փետրվարի 13-ի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը: Ստորեւ ներկայացնում ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻԱԿ ԱՆԿԱԽ ՈՒԺՆ ԵՆՔ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի թեման» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Վախթանգ ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Կանանց` տասից ավելի հասարակական կազմակերպություններ ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի հետ: Վերջինս տվել էր իր ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 224.184 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
ՍԱՇԱ ԱՖՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

