
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության են արժանացել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, օրինագծերի ընդունման հիմնական նպատակը ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունն է:
Տ.Սարգսյանի պարզաբանմամբ` «Սպառողական կրեդիտավորման մասին» օրինագծի համաձայն` սպառողին պետք է հասանելի լինի տվյալ ֆինանսական հաստատության կողմից տրամադրվող ծառայության մասին ողջ տեղեկատվությունը, հստակ եւ սպառիչ ներկայացվի մատուցվող ծառայության գինը: Ըստ ԿԲ նախագահի` բանկը պարտավորվում է նաեւ հաճախորդին ամեն ամիս տեղյակ պահել իր ստանձնած պարտավորությունների չիրականացման դեպքում սպասվելիք տույժերի եւ տուգանքների մասին:
Տ.Սարգսյանը նշեց, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրինագծով նախատեսվում է ստեղծել ֆինանսական հաշտարարի ինստիտուտ, որի նպատակն է արագ եւ անվճար քննարկել հաճախորդների կողմից առեւտրային բանկերի գործունեության վերաբերյալ ստացված դիմումները եւ բողոքները: Ֆինանսական հաշտարարը պետք է անմիջապես արձագանքի այդ դիմումներին եւ արագ որոշումներ կայացնի դրանց լուծման ուղղությամբ:
Դրանով, ըստ Տ.Սարգսյանի, ակնկալվում է մեծացնել սպառողների վստահությունը բանկային համակարգի աշխատանքի նկատմամբ: «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրինագծով լրացուցիչ պարտականություն է դրվում բանկերի վրա` ամեն ամիս իրենց ավանդատուներին անվճար տեղեկատվություն տրամադրել նրանց ավանդների հաշիվների վերաբերյալ: Այս օրինագծով հստակեցվել եւ կանոնակարգվել են նաեւ բանկային հաճախորդների սպասարկման կանոնները:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության է արժանացել զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Այն մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` փետրվարի 13-ի նիստում հավանության են արժանացել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների ...ՀՐԴԵՀՎԵԼ Է «ԲԵԼԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆ-ՄԻՆՍԿ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին` առավոտյան ժամը 4:30-ին, «Բելավիա» ընկերության CRG-100 ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Մինսկ չվերթի կատարման ժամանակ ձախ թեւով հարվածել է թռիչքուղուն եւ հրդեհվել: ...ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - «Բելավիա» ավիաընկերության Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կվերսկսվեն բանակցությունները երկու երկրների միջեւ սահմանագծման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում Է Հայաստանի հանրային ռադիոն, վկայակոչելով Վրաստանի ...ԺՆԵՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՀԽ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-20-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական կոմիտեի հերթական հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԵՒ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - «Մենք հպարտանում ենք Արենի գյուղով, որովհետեւ այս բնակավայրը ոչ միայն քաջ եւ հայրենասեր զինվորներ է տվել հայրենիքին, այլեւ հնագիտական բնակավայր է, որը պեղումների արդյունքում կարող է դառնալ ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, տեղեկացնում ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԵՄ ՄԻԱՅՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եվրապոլիս» հաղորդաշարի փետրվարի 13-ի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը: Ստորեւ ներկայացնում ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻԱԿ ԱՆԿԱԽ ՈՒԺՆ ԵՆՔ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի թեման» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Վախթանգ ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Կանանց` տասից ավելի հասարակական կազմակերպություններ ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի հետ: Վերջինս տվել էր իր ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՍԵՆԱՏԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 224.184 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
2008-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

