
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի քարոզչական խումբը շարունակեց այցը Լոռու մարզ:
Հանդիպում, ունենալով Օձունի բնակչության հետ` նա պատմական էքսկուրս կատարեց` նշելով, որ երբեք օձնեցին բռնություններին չի ենթարկվել: Երբ 1919 թվականին վրացիները գրավել էին Օձունը, Դաշնակցությունը գյուղացիների օգնությամբ, մինչեւ բանակի հասնելը, կարողացավ դուրս շպրտել նրանց:
«Ես կարծում եմ, որ այն տարիների արժանապատվությունը մոռանալը եւ ինչ-որ մեկի ճնշումներին տրվելը ոչ մի օգուտ չի բերի: Այդ ճնշումները եւ հավաստիացումները, որ ամեն ինչ իբր որոշված է, ճիշտ չեն»,- ասաց Վահան Հովհաննեսյանը եւ հավելեց, որ եթե ուզում ենք ապրել ազատ ու արդար երկրում, ապա պետք է ինքներս այն ստեղծենք, այլ ոչ թե փախչենք այն պետություններ, որոնք իրենք մեծ ջանքերի գնով, հաճախ` արյան գնով արդարության են հասել:
Նախագահի թեկնածուն նշեց, որ պետք է ստեղծել այդ ազատ համակարգը, որ ինչ-որ չինովնիկներ չպարտադրեն` ում միտինգին գնալ, ում միտինգին` ոչ: «Այս վիճակին որ հասել ենք` ինչ-որ տեղ նաեւ մեր անտարբերության պատճառով է: Ճիշտ է, ճնշումներ լինում են, բայց վախենալ պետք չէ: Փետրվարի 19-ի վճռականությունը ձեզ կարող է ազատել, իսկ անվճռականությունը` դարձնել ստրուկ կամ զոհ»,- ասաց նախագահի թեկնածուն: Նրա խոսքերով` այսօր իրար դեմ են դուրս եկել նախկինն ու ներկան: յուղերից մեկում նա տեսել է դեմ-դիմաց ՀՀՇ-ի եւ Հանրապետականի շտաբները. հայրը ՀՀՇ-ի շտաբի պետն էր, որդին` Հանրապետականի: Երկու ուժեր դուրս են եկել պայքարի լուսանցքում չմնալու համար:
«Այս երկուսից որին էլ ընտրեք` վատ է լինելու: Ուժեղացնելու եք սեփական ստրկությունը եւ վտանգելու եք ձեզ: Ստրուկի հոգեբանությամբ ազատություն չեն ստեղծում: Դաշնակցությունը ոչ մեկի դուդուկի տակ չի պարել, ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհել, իսկ այժմ կարող է ձեզ այդ վիճակից դուրս բերել»,- ասաց Վ.Հովհաննեսյանը: Նա նաեւ նշեց, որ օտար ուժերի միջամտությունը մեր երկրում մեծանում է որոշ քաղաքական ուժերի մեղքով, եւ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե նախագահ ենք ընտրում, այլ` դրսի ուժերի կողմից նահանգապետ նշանակում:
Լոռու մարզ այցը ամփոփվեց Ալավերդու Սայաթ-Նովայի անվան հրապարակում: Վ.Հովհաննեսյանը նշեց, որ երկրում մի իրավիճակ է ստեղծվել, երբ քարոզարժավը իր բնական ուղուց շեղվել է, եւ դա վտանգի տակ է դնում գաղափարական մրցակցությունն ու բանավեճը, որին կոչում էր Դաշնակցությունը։
«Սկսվել է եւ փիարի գործընթաց, քաղաքականությունից դուրս արտահայտություններ, որոնք մեզ համար ընդունելի չեն»,- ասաց Վ. Հովհաննեսյանը` նշելով, որ ՀՀՇ-ն այսօր ավելի է ագրեսիվ դառնում եւ ատելության ալիք բարձրացնում, փորձում է իր դիրքերը վերահաստատել, սակայն ժողովուրդը նրանց չի ընդունում։ Նախկին իշխանությունները բարոյական իրավունք էլ չունեն նորից գալու իշխանության։ Նախագահի ՀՅԴ թեկնածուի խոսքերով` ժողովրդի մի` թեեւ փոքրաթիվ մաս իր փրկությունը տեսնում է հին իշխանությունների վերադարձի մեջ։ Ժողովրդի փոքր մասի նրանց հետեւից գնալու պատճառն այն է, որ այսօրվա իշխանությունը իր անխոհեմ քայլերով այնպիսի զզվանքի է հասցրել ժողովրդին, որ իրենց փրկությունը տեսնում են նախկինի վերադարձի մեջ»։
Ըստ Վ. Հովհաննեսյանի, չունենալով քաղաքական բանավեճ մղելու գաղափարներ, նախկին իշխանությունը բռնությունների եւ ջարդարարության կոչով է հանդես գալիս։ Այսօրվա իշխանությունը նույնպես, հասկանալով, որ ժողովրդի մեջ վստահություն չունի, իր ամրապնդվելը ոչ թե գաղափարական պայքարով է ուզում իրագործել, այլ լծակներով, ճնշելով, կաշառելով։ «Երկուսն էլ գիտեն, որ քաղաքական բանավեճի մեջ ժողովրդի աչքում չեն բարձրանալու, ուստի քաղաքական պայքարում անարդար քայլեր են կատարում։ Ես կոչ եմ անում երկուսին էլ զսպվել եւ նստել քաղաքական բանավեճի սեղանի շուրջ։ Դաշնակցությունը կարող է նրանց բերել կազմակերպվածություն` ունենալով դրական փորձ ընդդիմության եւ իշխանության հետ աշխատելու։ Դաշնակցությունը ունի հակառակորդներ, բայց թշնամիներ չունի եւ ոչ մեկին թույլ չի տա թշնամություն սերմանել ժողովրդի մեջ»,- նշեց Վ. Հովհաննեսյանը։
Նախագահի ՀՅԴ թեկնածուն նշեց, որ թեեւ երկրի զարգացման մեջ տեսնում է առաջընթաց, սակայն մարզերը տասնյակ տարիներով հետ են մնում Երեւանից։ «Ալավերդին երկրի արդյունաբերական խոշոր կենտրոններից էր։ Իսկ այսօր ի՞նչ վիճակում է։ Պետք է գիտակցել ապագա սերունդների շահը եւ շարժվել այդ շահով, միայն այսօրվա մասին չմտածել»,- նշեց Վ. Հովհաննեսյանը։
Վերջինիս խոսքերով` թեեւ նպաստներն ու թոշակները բարձրանում են, բայց գներն աճում են դրան զուգընթաց։ Մյուս կողմից` հայրենիքում գործ չգտնողները արտագնա աշխատանքում աշխատած փողը հարազատներին են ուղարկում, սակայն այն նորից այստեղից դուրս է հոսում, քանի որ ներմուծվող ապրանքը մի քանի անգամ գերակշռում է ներքին արտադրանքին։ Իսկ Հայաստանի հույսը ներքին արտադրությունն է։ Հասկանալի է, որ համակարգիչներ արտադրել չենք կարող, բայց կարող ենք թեթեւ արդյունաբերությանը զարկ տալ եւ ժողովրդին աշխատանքով ապահովել։
Դա չիրագործելու պատճառը, Վ. Հովհաննեսյանի կարծիքով, այն է, որ մենաշնորհների տերերը ներքին արտադրություն ստեղծելու ցանկություն չունեն։ Ընդհակառակը` մաքսավորների ձեռքի տակ գոյություն ունի ապրանքների ցանկ, որով նրանք հետեւում են, որ այդ ապրանքը, այդ օլիգարխներից բացի, ոչ ոք չկարողանա ներմուծել։ Իսկ երբ այս տնտեսական իշխանությունը մտնում է քաղաքական ասպարեզ` Ազգային ժողով, տիրապետում է լծակների եւ դրանք սկսում է օգտագործել իր հարստացման համար։ Եթե նրանք նախկինում Հայաստանում էին դղյակներ կառուցում եւ ժողովրդից գողացած գումարներով Հայաստանի կազինոներում խաղում, ապա այժմ վիլլաներ են կառուցում տաք ծովերի ափերին եւ խաղում Մոնտեկառլոյի, Մոնակոյի եւ այլ կազինոներում։
Վ. Հովհաննեսյանը հավաստիացրեց, որ Դաշնակցության թեկնածուին կհաջողվի դրանք վերացնել։ «Ժողովուրդը պետք է երկրի զարգացման մեջ իր` ձեր լեզվով ասած փայն ունենա, եւ այդ փայը ես ձեզ կվերադարձնեմ»,- նշեց Վ. Հովհաննեսյանը եւ կոչ արեց չխաբվել պոպուլիստական լաչառությամբ։
«Ժամանակն է, որ մենք հրաժարվենք բռունցքները պարզած կանգնելուց, բացում ենք բռունցքները, եւ ստացվում է հինգ։ Ես քվեաթերթիկում հինգերորդ համարն եմ»,- ավելացրեց Վ. Հովհաննեսյանը։
Այնուհետեւ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ մեր կյանքում առկա բոլոր խնդիրների լուծման բանալին տրված է նախագահի դաշնակցական թեկնածուի ծրագրում. «Մենք բոլոր ոլորտներում նկատում ենք արդարության պակաս։ Վ. Հովհաննեսյանը սահմանադրական կարգի ամրապնդումը սկսել է իր շրջապատից։ Օրենքի առաջին հուժկու հարվածը կստանան նրանք, ովքեր, գտնվելով իր շրջապատում, կփորձեն օգտվել իշխանության բարիքներից....»։
Արծվիկ Մինասյանի խոսքերով` յուրաքանչյուրս մեր շրջապատում տեսնում ենք անարդարություններ, երբ աշխատավայրում գործից ազատելու սպառնալիքով ստիպում են քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։ Կամ երբ նույնը անում են նպաստից կտրելու սպառնալիքով։ Նա կոչ արեց բոլորին կանգնել Վ.Հովհաննեսյանի թիկունքում, որտեղ, նրա խոսքերով, տեղ կա բոլոր առողջ ուժերի համար։ «Փետրվարի 19-ը հաղթանակի օր է, եւ սկսվելու է հաղթանակի հաղթարշավը մեր երկրում»,- նշեց Արծվիկ Մինասյանը եւ կոչ արեց «ո'չ» ասել եղած համակարգին ու իրենց քվեն տալ ՀՅԴ թեկնածու Վ. Հովհաննեսյանին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, ներկայացնելով Վ. Հովհաննեսյանին` որպես քաղաքական եւ մարդկային օրինակելի կերպարի, նշեց, որ նա իր ողջ կյանքում պայքարել է արդարության համար եւ այժմ գալիս է իրականացնելու Դաշնակցության ծրագրերը։
Ռ. Առաքելյանը հավաստիացրեց, որ եթե ճնշումներ չգործադրվեին, հրապարակը լիքը կլիներ, որովհետեւ մոտակա Այգեհատ գյուղում է ծնվել Դաշնակցության ազգային գաղափարախոսության հիմնադիրներից մեկը` Սիմոն Զավարյանը։ Նա կոչ արեց բոլորին համախմբվել եւ ձայնը տալ Վահան Հովհաննեսյանին։
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՅՐՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 12-ին հրդեհ է բռնկվել «Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող Երեւանի «Գրանդ Քենդի» գործարանի արտադրամասերից մեկում, որը մարվել է հրշեջների կողմից: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին տեղեկացրեց ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 41 ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՐՈՒՑԵԼ 11 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի` իր նկատմամբ սպառնալիքների մասին հայտարարության շուրջ ոստիկանության կողմից կատարվում են ստուգումներ. եթե դրանք իրական լինեն եւ հիմք տան քրեական ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Քառասուն օրական Փրկչի` Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ: Տյառնընդառաջ նշանակում է ելնել ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ 5 ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 11-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը բացվեց Հունաստանում ստեղծագործող հինգ գեղանկարիչների գործերի ցուցահանդես, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: ...2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԵԼ Է 115 ԵՐԵԽԱ
Երեւան (Երկիր) - 2007թ.-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կենտրոնացված հաշվառման է վերցվել 325 որդեգրող-թեկնածու, որոնցից 155-ը` օտարերկրացի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ` ԵԼԵՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ-ՉԵԼՅԱԲՈՎԱՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հայտնում է, որ փետրվարի 8-ին` Լոս Անջելեսում, երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն է կնքել Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ ԹՈՄ ԼԱՆԹՈՍԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 11-ին վախճանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնախմբի նախագահ Թոմ Լանթոսը։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ: Առաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր ...ՍՊԻՏԱԿԻՑ 18ԿՄ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՒՄՈՒՏՔ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-ին` ժամը 10:17-ին, Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Ինչպես «Նոյյան ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ԴՐԱՄԱՏԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ «Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Հրանտ Դինքի սպանությունը պատշաճ կերպով չի հետաքննվել. վկայությունների մի մասը թաքցվել է կամ ոչնչացվել: Այդ մասին հայտարարել է փաստաբան Էրդալ Դողանը, որը ներկայացնում է Դինքի ընտանիքի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի քարոզչական խումբը շարունակեց այցը Լոռու մարզ: Հանդիպում, ունենալով Օձունի բնակչության հետ` նա պատմական էքսկուրս կատարեց` ...
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 224.184 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

