
ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ԴՐԱՄԱՏԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ «Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ բնակչության հետաքրքրության աճին»: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, վկայակոչելով «Մեդիամաքս» գործակալությունը, Պիտեր Սեմնեբին այդ մասին ասել է փետրվարի 13-ին ռուսական «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում:
«Կան, իհարկե, խնդիրներ ԶԼՄ-ների հետ, որոնց վերաբերում են թեկնածուների հիմնական բողոքները: Այդ բողոքները հիմնովին կուսումնասիրվեն»,- ասել է Պիտեր Սեմնեբին:
Պատասխանելով Հայաստանի ընտրական գործընթացներում «ռուսական գործոնի» դերի մասին հարցին` Պիտեր Սեմնեբին ասել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սերտ կապեր են, սակայն ես չէի չափազանցնի այդ գործոնի ազդեցությունն ընտրողների վրա»:
Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների շարունակությունը «զերծ է պահում Հայաստանին եւ Ադրբեջանին որեւէ դրամատիկ գործողությունից»: Պատասխանելով այն հարցին, թե Կոսովոյի ակնկալվող անկախության կապակցությամբ Ռուսաստանում շատ են խոսում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման մասին, սակայն ինչո՞ւ ընդհանրապես չեն խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, նա նշել է. «Կարող եմ միայն արձանագրել, որ դա լավ է: Գոնե Հարավային Կովկասի մեկ հակամարտություն չի հիշատակվում այդ համատեքստում»:
Պ.Սեմնեբիի խոսքերով, այդ իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում ընդհանրապես չկան բանակցություններ, իսկ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը չի դադարում»: «Թեեւ հիասթափեցնում է այն, որ այդքան երկար երկխոսությունից հետո Ղարաբաղի հարցի լուծումը դեռ չի գտնվել, սակայն այնտեղ տիրում է որոշակի հանգստություն, եւ դա հուսադրում է»,- հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՅՐՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 12-ին հրդեհ է բռնկվել «Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող Երեւանի «Գրանդ Քենդի» գործարանի արտադրամասերից մեկում, որը մարվել է հրշեջների կողմից: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին տեղեկացրեց ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 41 ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՐՈՒՑԵԼ 11 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի` իր նկատմամբ սպառնալիքների մասին հայտարարության շուրջ ոստիկանության կողմից կատարվում են ստուգումներ. եթե դրանք իրական լինեն եւ հիմք տան քրեական ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Քառասուն օրական Փրկչի` Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ: Տյառնընդառաջ նշանակում է ելնել ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ 5 ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 11-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը բացվեց Հունաստանում ստեղծագործող հինգ գեղանկարիչների գործերի ցուցահանդես, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: ...2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԵԼ Է 115 ԵՐԵԽԱ
Երեւան (Երկիր) - 2007թ.-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կենտրոնացված հաշվառման է վերցվել 325 որդեգրող-թեկնածու, որոնցից 155-ը` օտարերկրացի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ` ԵԼԵՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ-ՉԵԼՅԱԲՈՎԱՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հայտնում է, որ փետրվարի 8-ին` Լոս Անջելեսում, երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն է կնքել Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ ԹՈՄ ԼԱՆԹՈՍԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 11-ին վախճանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնախմբի նախագահ Թոմ Լանթոսը։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ: Առաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր ...ՍՊԻՏԱԿԻՑ 18ԿՄ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՒՄՈՒՏՔ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 13-ին` ժամը 10:17-ին, Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Ինչպես «Նոյյան ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ԴՐԱՄԱՏԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ «Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Հրանտ Դինքի սպանությունը պատշաճ կերպով չի հետաքննվել. վկայությունների մի մասը թաքցվել է կամ ոչնչացվել: Այդ մասին հայտարարել է փաստաբան Էրդալ Դողանը, որը ներկայացնում է Դինքի ընտանիքի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի քարոզչական խումբը շարունակեց այցը Լոռու մարզ: Հանդիպում, ունենալով Օձունի բնակչության հետ` նա պատմական էքսկուրս կատարեց` ...
ԸՍՏ TURKISH DAILY NEWS-Ի` ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ԴԻՏԵԼՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԳՅՈՒԼԸ ԿԱՊԱՑՈՒՑԻ ԻՐ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵԼՈՎ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 21 ՄԱՐԴ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 224.184 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՒԵՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ
ՋՈՒՍԹ ԼԱԳԵՆՋԻԿ. «ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ»

- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

