
ԵՄ ԵՌՅԱԿԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-6-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ է այցելել Եվրամիության եռյակը` արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին: Երեք երկրներում էլ եռյակի օրակարգում էին Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրերի իրականացման, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն:
Հայաստանի արտգործնախարարը այցը կաեւորում է մի քանի առումներով. առաջին` Երեւանում բացվեց Եվրամիության կենտրոնը, երկրորդ` ընթացքի մեջ է ԵՀՔ գործողությունների ծրագիրը, որը, Վարդան Օսկանյանի խոսքերով` հնարավորություն է տալիս խորացնել Երեւան-Բրյուսել հարաբերությունները, նաեւ սկսել ինտեգրման որոշ գործընթացներ ԵՄ-ի հետ, երրորդ` եռյակի այցը նախորդում է Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններին: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ։ Այս առումով, ինչպես ասաց Դիմիտրի Ռուպելը, ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ պետք է դիտարկել մեկ ամբողջություն, եւ գլխավոր ուղերձը, որ ԵՄ-ն հղում է երեք երկրներին հետեւյալն է. ԵՄ-ն փորձելու է անել հնարավորը, որպեսզի իր գործընկեր երկրները դառնան բարեկամներ:
Դ.Ռուպելի տեղեկացմամբ` քննարկվել են գործողությունների ծրագրին առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Տարածաշրջանում ԵՄ-ի համար գլխավոր առաջնահերթություններն են մարդու իրավունքների, ժողովրդավարական կառույցների ամրապնդման եւ լրատվամիջոցների հարցերը, մանավանդ, ինչպես ընդգծեց Ռուպելը, մի քանի շաբաթից սպասվում են նախագահական ընտրություններ:
«Մենք կարծում ենք` նախագահական ընտրությունները պատեհ առիթ կլինեն առաջընթացի համար, չնայած նախկին` խորհրդարանական ընտրություններն էլ վատ չէին»,- ասաց Դ.Ռուպելը` նշելով նաեւ, որ երեւանյան հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը: Նշելով, որ այդ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը շարունակում է մնալ փակ, Ռուպելը հավաստիացրեց, որ ԵՄ-ն կփորձի իր աջակցությունը բերել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործին:
Այցելության նախօրեին Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել էր. «Մեր միացյալ գործողությունների ծրագրերի հաստատումից մեկ տարի անց ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի միջեւ հարաբերություններն ավելի են սերտանում»: Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ԵՀՔ-ն իրական քաղաքականություն է, որը կարող է երեք երկրներին մերձեցնել ԵՄ-ի հետ: Ըստ Բ.Ֆերերո-Վալդների` երեք երկրներում առաջընթացն ակնհայտ է, սակայն անելիքներն էլ քիչ չեն տնտեսական զարգացման, բիզնեսի եւ ներդրումների, մարդու իրավունքների, օրենքի իշխանության եւ ժողովրդավարության հարցերում։ Նա հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունները իրապես կլինեն ազատ եւ արդար:
Անդրադառնալով Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին` Դիմիտրի Ռուպելն ասաց, որ ԵՄ-ն, անշուշտ, դեմ է կարգավորման ռազմական տարբերակին, լինի դա Ղարաբաղյան, թե այլ հակամարտություն: Իր հերթին, Բ.Ֆերերո-Վալդներն ասաց, որ ռազմական լուծումը երբեք չի կարող լինել կարգավորման տարբերակ։
«ՈՒԿՐՖԵՐԻ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻԼԻՉԵՒՍԿ-ՓՈԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԵՒ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Ուկրաինական «Ուկրֆերի» ընկերությունը նախատեսում է Իլիչեւսկ-Փոթի ուղղությամբ իրականացնել նաեւ բեռնարկղային (կոնտեյներային) նավային փոխադրումներ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի ...ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ` 2008Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմավորված ՎՊ-ի ...ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն արտացոլող առաջարկների նոր տարբերակը լիովին կձեւավորվի եւ կողմերին կներկայացվի ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին` խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 7-8-ը Երեւանում կկայանա «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ. հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» միջազգային երկրորդ համաժողովը, ...ԸՍՏ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ի դրությամբ` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակացույցից որեւէ շեղում չի եղել, այդ մասին որեւէ բողոք եւս չկա: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ...ՄՇԱԿՎԵԼՈՒ Է ԼՂՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Հանրապետության դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանն էր նվիրված փետրվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում պաշտոնապես բացվեց գերմանական բանկային «ՊրոԿրեդիտ» խմբի թվով 22-րդ բանկն աշխարհում: Բանկի գլխավոր գործառնական գրասենյակի բացումը կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի ...ԸՍՏ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՐՈՇԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում բացվեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության շենքը: Բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ արտաքին հարաբերությունների եվրոպական ...ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ ավանդական կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը հանդես են եկել համատեղ կոչով` ուղղված հայ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ»
Երեւան (Երկիր) - Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ազգային ժողովի փոխնախագահ, Վահան Հովհաննեսյանը սկսեց Պռոշյան ավանից։ Վահան Հովհաննեսյանին ներկայացնելով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՎԻԿՏՈՐ ԶՈՒԲԿՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, թեեւ կա հնարավորություն կարճ ժամանակում այն հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈԳԻՆԵՍ «ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
1Երեւան (Երկիր) - Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը համաձայնագիր է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Որպես ապագա նախագահ` Վահան Հովհաննեսյանը ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԵՌՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակին` ԵՄ-ում նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵՄ եռյակին, որի կազմում են ԵՄ-ում նախագահող երկրի` Սոլվենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ...ԵՄ ԵՌՅԱԿԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-6-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ է այցելել Եվրամիության եռյակը` արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում ...
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

