
ՎԻԿՏՈՐ ԶՈՒԲԿՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, թեեւ կա հնարավորություն կարճ ժամանակում այն հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 6-ին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` ռուսական կողմը Հայաստանում սկսել է ակտիվորեն ներդրումներ կատարել, որոնց ընդհանուր ծավալն անցել է 1 մլրդ դոլարի սահմանագիծը:
Ըստ Ս.Սարգսյանի` երկու երկրների հարաբերությունների արագ զարգացմանը խոչընդոտում է տրանսպոտային հաղորդակցության խնդիրը, ինչի լուծմանն առավելապես նպաստելու է «Ռուսական երկաթուղիներ»-ին «Հայկական երկաթուղի»-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու հանգամանքը: Նշվեց, որ «Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար շինաշխատանքների իրականացման ընթացքում երկաթուղային ճանապարհով կօգտագործվեն նաեւ հայկական շինանյութերը:
Վ.Զուբկովը հայտնեց, որ ներկայիս այցի արդյունքում ստորագրվել են առեւտրային ռեժիմի կատարելագործման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության խթանման մասին համաձայնագրեր: Նա կարեւորեց նոտաների փոխանակումը ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գործունեության մեջ Հայաստանի մասնակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման մասին:
Վ.Զուբկովի խոսքերով, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առետրային գործընկերը. վերջին երկու տարում երկկողմ ապրանքաշրջանառության աճը կազմել է 60%: Ըստ նրա` համատեղ ներդրումային ծրագրերը հաջող են ընթանում` ընդգրկելով տարբեր ուղղություններ, այդ թվում` ատոմային էներգետիկա, ադամանդագործություն, հեռահաղորդակցություն, երկաթուղային տրանսպորտ: Նշվեց, որ «Կովկաս»-Փոթի լաստանավային ուղու կանոնավոր գործարկումը եւս կնպաստի առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը: Ըստ ՌԴ վարչապետի` լաստանավի գործարկման առաջին փորձնական ծրագիրն անցել է հաջողությամբ. Հայաստանից Ռուսաստան է արտահանվել ցեմենտի առաջին խմբաքանակը:
Վ.Զուբկովը, անդրադառնալով «Գույք` պարտքի դիմաց» գործարքին, նշեց, որ ավարտվել է «Մարս» գործարանի գույքագրումը, գնահատվում են բաժնետոմսերը: Դրանից հետո գործարանի վերագործարկման համար կներգրավվի մասնավոր ներդրող:
Ինչպե՞ս կազդեն առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա հարցին, Ս.Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ունեն ոչ միայն հարուստ անցյալ, լավ ներկա, այլեւ կան լավ հեռանկարներ: Հայաստանը, ըստ նրա, Ռուսաստանի հետ կապված է հազարավոր կապերով եւ Հայաստանի համար շահավետ է Ռուսաստանի հետ բարեկամություն անելը: Ս.Սարգսյանի խոսքերով` «ռուսական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում: Նույնիսկ տեղին չէ խոսել այլ կարգի հարաբերությունների մասին, եւ գնալով հայ-ռուսական հարաբերությունները լինելու են ավելի լավ եւ ավելի ամուր»:
«ՈՒԿՐՖԵՐԻ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻԼԻՉԵՒՍԿ-ՓՈԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԵՒ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Ուկրաինական «Ուկրֆերի» ընկերությունը նախատեսում է Իլիչեւսկ-Փոթի ուղղությամբ իրականացնել նաեւ բեռնարկղային (կոնտեյներային) նավային փոխադրումներ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի ...ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ` 2008Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմավորված ՎՊ-ի ...ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն արտացոլող առաջարկների նոր տարբերակը լիովին կձեւավորվի եւ կողմերին կներկայացվի ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին` խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 7-8-ը Երեւանում կկայանա «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ. հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» միջազգային երկրորդ համաժողովը, ...ԸՍՏ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ի դրությամբ` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակացույցից որեւէ շեղում չի եղել, այդ մասին որեւէ բողոք եւս չկա: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ...ՄՇԱԿՎԵԼՈՒ Է ԼՂՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Հանրապետության դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանն էր նվիրված փետրվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում պաշտոնապես բացվեց գերմանական բանկային «ՊրոԿրեդիտ» խմբի թվով 22-րդ բանկն աշխարհում: Բանկի գլխավոր գործառնական գրասենյակի բացումը կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի ...ԸՍՏ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՐՈՇԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում բացվեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության շենքը: Բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ արտաքին հարաբերությունների եվրոպական ...ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ ավանդական կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը հանդես են եկել համատեղ կոչով` ուղղված հայ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ»
Երեւան (Երկիր) - Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ազգային ժողովի փոխնախագահ, Վահան Հովհաննեսյանը սկսեց Պռոշյան ավանից։ Վահան Հովհաննեսյանին ներկայացնելով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՎԻԿՏՈՐ ԶՈՒԲԿՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, թեեւ կա հնարավորություն կարճ ժամանակում այն հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈԳԻՆԵՍ «ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
1Երեւան (Երկիր) - Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը համաձայնագիր է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Որպես ապագա նախագահ` Վահան Հովհաննեսյանը ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԵՌՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակին` ԵՄ-ում նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵՄ եռյակին, որի կազմում են ԵՄ-ում նախագահող երկրի` Սոլվենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ...ԵՄ ԵՌՅԱԿԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-6-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ է այցելել Եվրամիության եռյակը` արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

