
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ»
Երեւան (Երկիր) - Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ազգային ժողովի փոխնախագահ, Վահան Հովհաննեսյանը սկսեց Պռոշյան ավանից։
Վահան Հովհաննեսյանին ներկայացնելով պռոշյանցիներին` Ազգային Ժողովի դաշնակցության խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը նշեց, որ իրենք հպարտությամբ են մտնում այդ գյուղ, որը եղել է այնպիսի դաշնակցական հերոսների բնակավայր, ինչպիսիք են Պետոն, Կարոտը եւ մյուսները։
«Անչափ կարեւորում ենք մեր երկրի առաջիկա հինգ տարիների ճակատագիրը, ուստի Դաշնակցությունը այն վստահում է մի մարդու, որն ընդունակ է արժանապատվորեն երկիր ղեկավարել։ Վահան Հովհաննեսյանը պայքարով է սկսել իր կյանքը ճիշտ այդպես, ինչպես ձեզնից շատ-շատերը պատերազմել, արյուն են թափել ու հաղթանակել Արցախյան ազատամարտում»,- պռոշյանցիներին այսպես դիմեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Առաքելյանը։
Նրա ներկայացմամբ` Վ. Հովհաննեսյանի նախընտրական ծրագիրը ցանկացած ոլորտում իրատեսական է։ Նա իր խոսքը բազմիցս ապացուցել է գործով, երբեք չի ասել որեւէ բան, որն իր կողմից իրագործելի չլինի։
Ռ. Առաքելյանը եւս մեկ անգամ հատուկ նշեց, որ իրենք հպարտանում են այս հերոս բնակավայրով, նրա հերոսական մարդկանցով, եւ նրանց գործը հերոսացնելով ու հավերժացնելով` այժմ անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի անձի նախագահ ընտրելուց, որը կապ չունի այդ մթնոլորտի հետ։ Այդ իսկ պատճառով ամենաճիշտ ընտրությունը Վ. Հովհաննեսյանին նախապատվություն տալն է առաջիկա նախագահական ընտրություններում, քանի որ նա, իր ամբողջ ընտանիքով, նրա պատմությամբ, ազգային գաղափարախոսության կրողն է։
Ինքը` Վ. Հովհաննեսյանը, դիմելով պռոշյանցիներին` ընդգծեց, որ այստեղ սոսկ մեկ հերոս չի ծնվել, ու նրանցից շատերն իր մտերիմ ընկերներն են եղել. հենց լեգենդար քաջեր Պետոն, Կարոտը եւ մյուսները, եւ նրանց գործը չի մոռացվել ու երբեք չի մոռացվելու։ Նախագահի թեկնածուն նկատեց, որ պատերազմական այն տարիներին մարտնչող դաշնակցականներից յուրաքանչյուր ութից մեկը զոհվել է։ Ընդ որում` զոհվել են ամենալավերը, նրանք, որոնցով այսօր մենք առավել զորացած կլինեինք։ ՀՅԴ-ն պարտադրված է եղել հանուն հայրենիքի զոհել իր լավագույն զավակներին։
«Դուք` պռոշյանցիներդ, այն առաջիններից էիք, ովքեր գիտակցեցին, որ հայրենիքն ազատագրելու համար անձնազոհ մարդիկ են անհրաժեշտ։ Այն ժամանակներում մենք հույս չունեինք, կռվի էինք գնում նվիրումով, քանի որ ուժային առավելությունը թշնամունն էր, զենքը, քաղաքական աջակցությունը` Մոսկվայից։ Պռոշյանցիները այդ ժամանակ տղամարդու դասեր տվեցին բոլորին։ Մենք հրացաններով գնացինք ընդդեմ տանկերի եւ հասանք հաղթանակի։
Ինչի՞ մենք այսօր հասանք, սակայն։ Այս անարդարությունների համար եկեք միայն իշխանություններին չմեղադրենք, մենք էլ ենք մեղավոր, քանի որ ժամանակին չգիտակցեցինք, որ անկախությունը միշտ չէ, որ արդարություն է բերում, իսկ արդարության հասնելու համար ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որի արմատները գալիս են հնուց ու իրենց դառը պտուղներն են տալիս ներկայում», - ասաց Վ. Հովհաննեսյանը։
Ըստ նրա` թեպետ մեզ շարունակ հավաստիացնում են, թե Հայաստանը զարգանում է, մենք տնտեսական աճ ունենք, սակայն այդ զարգացումն ու տնտեսական աճը կոնկրետ պռոշյանցին իր ընտանիքի վրա արդյո՞ք զգում է. իհարկե ոչ։ Մինչդեռ ժողովրդի մեջ կոնկրետ ընտանիքներ ոտքի չեն կանգնում։ Իսկ դրա պատճառը իրոք համակարգն է, որը դիտավորյալ այնպես է մշակված, որ հարուստն ավելի է հարստանում, իսկ աղքատը ավելի է աղքատանում։
Դիմելով պռոշյանցիներին` Վ. Հովհաննեսյանը ասաց. «Դուք ուզում եք, որ անձերը փոխվեն, այլ ոչ թե համակարգը։ Հին իշխանությունները չեն կարող դրական փոփոխություններ անել, քանի որ այս արատավոր համակարգի հիմնադիրներն իրենք են։ Միեւնույն ժամանակ, այսպես շարունակվելով` մեզ լավ ապագա չի սպասվում։ Ռեալ բարեփոխել մեր իրավիճակը կարող եմ միայն ես, քանի որ ես ինքս կապ չունեմ շարքային, սպայական, կիսագողական խմբավորումների հետ, իմ ուժը հենց դրա մեջ է։ Ես ամպագոռգոռ խոստումներ չեմ տվել, ես պարտավորություններ եմ վերցրել եւ կարող եմ դրա համար լիովին պատասխան տալ։ Այլապես` խորհրդարանում 131 պատգամավորների մեջ ՀՅԴ-ն իր 16 հոգով չի կարող արագ զարգացում ապահովել»,- վստահեցրեց Վ. Հովհաննեսյանը։
Նա անդրադարձավ նաեւ այն երեւույթին, որ այժմ ոմանք հաճախակի են բարձրաձայնում կանանց իրավունքների, գենդերային հավասարության մասին, այնինչ իրականում տղամարդկանց իրավունքները շատ ավելի են ոտնահարված, նրանք նվաստացված են։ Նախագահ դառնալով` ինքը նախ տղամարդկանց արժանապատվությունը կբարձրացնի, ինչից ելնելով` կբարձրանա նաեւ կնոջ դերը մեր կյանքում։ ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածուն ասաց, որ ինքը ազատ մարդ է, ազատ է եղել նույնիսկ բանտում եւ կարող է այդ ազատությունը վերադարձնել ժողովրդին։
«ՈՒԿՐՖԵՐԻ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻԼԻՉԵՒՍԿ-ՓՈԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԵՒ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Ուկրաինական «Ուկրֆերի» ընկերությունը նախատեսում է Իլիչեւսկ-Փոթի ուղղությամբ իրականացնել նաեւ բեռնարկղային (կոնտեյներային) նավային փոխադրումներ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի ...ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ` 2008Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմավորված ՎՊ-ի ...ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն արտացոլող առաջարկների նոր տարբերակը լիովին կձեւավորվի եւ կողմերին կներկայացվի ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին` խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 7-8-ը Երեւանում կկայանա «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ. հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» միջազգային երկրորդ համաժողովը, ...ԸՍՏ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ի դրությամբ` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակացույցից որեւէ շեղում չի եղել, այդ մասին որեւէ բողոք եւս չկա: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ...ՄՇԱԿՎԵԼՈՒ Է ԼՂՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Հանրապետության դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանն էր նվիրված փետրվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում պաշտոնապես բացվեց գերմանական բանկային «ՊրոԿրեդիտ» խմբի թվով 22-րդ բանկն աշխարհում: Բանկի գլխավոր գործառնական գրասենյակի բացումը կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի ...ԸՍՏ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՐՈՇԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում բացվեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության շենքը: Բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ արտաքին հարաբերությունների եվրոպական ...ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ ավանդական կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը հանդես են եկել համատեղ կոչով` ուղղված հայ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ»
Երեւան (Երկիր) - Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ազգային ժողովի փոխնախագահ, Վահան Հովհաննեսյանը սկսեց Պռոշյան ավանից։ Վահան Հովհաննեսյանին ներկայացնելով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՎԻԿՏՈՐ ԶՈՒԲԿՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, թեեւ կա հնարավորություն կարճ ժամանակում այն հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈԳԻՆԵՍ «ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
1Երեւան (Երկիր) - Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը համաձայնագիր է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Որպես ապագա նախագահ` Վահան Հովհաննեսյանը ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԵՌՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակին` ԵՄ-ում նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵՄ եռյակին, որի կազմում են ԵՄ-ում նախագահող երկրի` Սոլվենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ...ԵՄ ԵՌՅԱԿԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-6-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ է այցելել Եվրամիության եռյակը` արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում ...
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

