
ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ ավանդական կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը հանդես են եկել համատեղ կոչով` ուղղված հայ ժողովրդին: Ուղերձի տեքստը բերվում է ստորեւ:
ԿՈՉ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ 1988 թ. փետրվարի 20-ին, ամենադժնդակ պայմաններում, ծայր առավ Արցախյան ինքնորոշման պայքարը:
1988 թ. փետրվարի 28-ին` համաժողովրդական խաղաղ ցույցերից հազիվ մի քանի օր հետո, Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանը պատասխանեց ջարդերով եւ սպանդով։ Հաջորդեցին Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը, որոնց զոհ գնացին անմեղ հայորդիներ, եւ որոնց հետեւանքով բռնի հայաթափման ենթարկվեցին Ադրբեջանի բոլոր հայկական բնակավայրերը:
Արցախի ինքնորոշման արդար պայքարը, հազարավոր հայորդիների անձնազոհության գնով եւ ամեն քայլափոխի պարտության մատնելով ադրբեջանական նախահարձակումները, հետզհետե ավելի ծավալվեց եւ ի վերջո հրաշակերտեց այն հաղթանակը, որի կենդանի ապացույցն է այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այսօր Ադրբեջանը շարունակում է հակահայ իր ոճիրներն ու քաղաքականությունը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչությունը եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը որոշել են Հայրենիքում եւ Սփյուռքում միասնաբար ոգեկոչել Արցախյան շարժման 20-ամյակը, միասնաբար բողոքել Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայ ոճիրների եւ քաղաքականության դեմ եւ միասնաբար արծարծել Թուրքիայից հայ ժողովրդի իրավունքների հարցը։
Քսան տարի առաջ` այս օրերին, սկսվում էր արցախահայության պայքարը Հայաստանի հետ վերամիանալու համար. նա վճռել էր ամեն գնով վերամիանալ մայր հայրենիքին` վերջ տալով ստալինյան բռնատիրության պարտադրած անարդարությանը։ Ինքնորոշման միջազգային իրավունքից բխող, Խորհրդային Միության սահմանադրությամբ երաշխավորված եւ խաղաղ միջոցներով արտահայտված այդ պահանջը փորձ եղավ խեղդել արյան մեջ։ Համահայկական ճիգերով տարված այդ պայքարը հանգեց Արցախի ազատագրումին. այս հաջող պայքարի առյուծի բաժինը ընկավ Արցախի ժողովրդի ուսերի վրա, իսկ Արցախի ժողովրդին օգնության հասավ համայն հայությունը` իր բոլոր քաղաքական հոսանքներով։
Արցախյան շարժման սկզբից 20 տարի անց գտնվում ենք նոր մարտահրավերների առջեւ։ Արցախի փաստացի ազատագրման իրավական ամրագրումը, Արցախի ներկայի սահմանները անխոցելի դարձնելը եւ ազատագրված Արցախի վերաբնակեցումը այն առաջնահերթություններն են, որոնց շուրջ պետք է համախմբվի համայն հայությունը։ Ապահով եւ ուժեղ Արցախը Հայաստանի գոյության համար կենսական է։ Միասնաբար նշելով Արցախյան շարժման 20-ամյակը` մեր նպատակն է այս գիտակցությունը վառ պահել մեր ժողովրդի մեջ եւ միջազգային համայնքի առջեւ։
Սումգայիթի սպանդից 20 տարի անց Ադրբեջանը ոչ միայն շարունակում է հայության եւ հայկական ամեն ինչի դեմ իր ոճիրները, այլ նաեւ սպառնում է Արցախի եւ Հայաստանի գոյությանը։ Ադրբեջանի այս ոճիրներին եւ սպառնալիքներին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից անցնող 20-ամյակի իրադարձությունների խեղաթյուրման դեմ մեր միասնական բողոքի նպատակն է միջազգային հասարակական կարծիքի առջեւ բացահայտել Ադրբեջանի իսկական դեմքը։
Համահայկական համագործակցության մեկ այլ հաջող օրինակ է Թուրքիայի գործադրած ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Արդարեւ, նախորդ դարի վաթսունական թվականներին Հայոց Ցեղասպանությունը միջազգային ընտանիքի կողմից գրեթե ամբողջությամբ մոռացված ու պատմական արխիվներում վերջնականորեն դասավորված էր համարվում։
Մեծ Եղեռնի հիսնամյակի օրերին երեք ազգային կուսակցությունների կողմից միջազգային ճանաչման հարցը միասնական ճիգերով առաջ տանելու համաձայնությունը նոր թափ տվեց այդ աշխատանքին. նույն օրերին Սփյուռքում ծավալվող այդ շարժմանը բոլորովին անկախ կերպով միացավ նաեւ հայրենի հայությունը։ Շնորհիվ միասնական ուժերով տարված աշխատանքի` այսօր Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ նվաճումներ են արձանագրվել. մնում է` կրկին համահայկական համախոհությամբ կատարել Թուրքիայից հայկական պահանջների տարածումը եւ այդ ուղղությամբ լծվել աշխատանքի։
Առ այդ կոչ ենք ուղղում համայն հայությանը. 2008-ը հռչակել Արցախյան շարժման 20-ամյակի տարի եւ միասնաբար նշել այն։ Բոլոր միջոցներով շարունակել Արցախյան գոյամարտի արդյունքների ամրապնդման գործը։
Միասնաբար շարունակել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները, մինչեւ որ Ցեղասպանության պատասխանատու Թուրքիայի Հանրապետությունը եւս փոխի հայության հանդեպ իր վերաբերմունքը` ճանաչելով հայության իրավունքները եւ մարդկության դեմ կատարված այդ ոճիրին համապատասխան ամբողջական հատուցում կատարելով հայ ժողովրդին։
Հետ այսու ամեն տարի փետրվարի 28ը հայտարարելով Սումգայիթի եւ Բաքվի հայության ոչնչացումը խորհրդանշող օր` համապատասխան ճիգով իրազեկ պահել միջազգային հանրային կարծիքին ու բոլոր պետություններին` մատնանշելով Ադրբեջանի բոլոր տեսակի` անցյալ եւ ներկա իշխանությունների` հայության հանդեպ վարած ոճրային քաղաքականությունը։
Վերջապես, ճիգ չխնայել` սատարելու համար Հայաստան-Արցախ պետական կառույցի զարգացմանն ու ամրապնդմանը։
Երեւան, 6 փետրվար, 2008
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրո Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչություն
«ՈՒԿՐՖԵՐԻ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻԼԻՉԵՒՍԿ-ՓՈԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԵՒ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Ուկրաինական «Ուկրֆերի» ընկերությունը նախատեսում է Իլիչեւսկ-Փոթի ուղղությամբ իրականացնել նաեւ բեռնարկղային (կոնտեյներային) նավային փոխադրումներ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի ...ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ` 2008Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմավորված ՎՊ-ի ...ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն արտացոլող առաջարկների նոր տարբերակը լիովին կձեւավորվի եւ կողմերին կներկայացվի ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին` խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 7-8-ը Երեւանում կկայանա «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ. հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» միջազգային երկրորդ համաժողովը, ...ԸՍՏ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ի դրությամբ` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակացույցից որեւէ շեղում չի եղել, այդ մասին որեւէ բողոք եւս չկա: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ...ՄՇԱԿՎԵԼՈՒ Է ԼՂՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Հանրապետության դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանն էր նվիրված փետրվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում պաշտոնապես բացվեց գերմանական բանկային «ՊրոԿրեդիտ» խմբի թվով 22-րդ բանկն աշխարհում: Բանկի գլխավոր գործառնական գրասենյակի բացումը կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի ...ԸՍՏ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՐՈՇԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում բացվեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության շենքը: Բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ արտաքին հարաբերությունների եվրոպական ...ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ ավանդական կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը հանդես են եկել համատեղ կոչով` ուղղված հայ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ»
Երեւան (Երկիր) - Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ազգային ժողովի փոխնախագահ, Վահան Հովհաննեսյանը սկսեց Պռոշյան ավանից։ Վահան Հովհաննեսյանին ներկայացնելով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՎԻԿՏՈՐ ԶՈՒԲԿՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, թեեւ կա հնարավորություն կարճ ժամանակում այն հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈԳԻՆԵՍ «ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
1Երեւան (Երկիր) - Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը համաձայնագիր է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Որպես ապագա նախագահ` Վահան Հովհաննեսյանը ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԵՌՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակին` ԵՄ-ում նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵՄ եռյակին, որի կազմում են ԵՄ-ում նախագահող երկրի` Սոլվենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ...ԵՄ ԵՌՅԱԿԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-6-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ է այցելել Եվրամիության եռյակը` արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում ...
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

