
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում պաշտոնապես բացվեց գերմանական բանկային «ՊրոԿրեդիտ» խմբի թվով 22-րդ բանկն աշխարհում: Բանկի գլխավոր գործառնական գրասենյակի բացումը կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, բանկի առաջին հաճախորդ` ձեռնարկատեր Վարդան Սուքիասյանը, որը խնայողական հաշիվ բացեց բանկում, եւ «ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Բերտհոլդ Հերցֆելդը:
Վերջինս հայկական «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի բացմանը նվիրված ասուլիսում նշեց, որ «ՊրոԿրեդիտ»-ը Հայաստանում, ինչպես իր գործունեության բոլոր մյուս երկրներում, կլինի հաճախորդին միտված, սոցիալապես պատասխանատու բանկ, որը կարեւորելու է մանր, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը, սովորական քաղաքացիների կողմից խնայողություններ կատարելու ավանդույթի զարգացումը: Բանկը կառաջարկի բիզնես վարկեր` սկսած 100 ԱՄՆ դոլար գումարից, եւ խնայողական հաշիվների բացում` առանց ավանդի նվազագույն գումարի սահմանափակման:
Ըստ Բ.Հերցֆելդի` «ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետերերն են «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» բաժնետիրական ընկերությունը (66,66%), գերմանական պետական «Վերականգման վարկերի բանկ»-ը (KfW` 16,67%) եւ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-EBRD` 16,67%):
«ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա»-ի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանի խոսքերով` բանկի կանոնադրական կապիտալը 5 մլրդ 790 մլն դրամ է: Բանկը նախատեսում է մինչեւ 2008թ.-ի վերջը 4 մասնաճյուղ բացել Երեւանում, 1-ը` Վանաձորում, 1-ը` Արտաշատում, մինչեւ տարվա առաջին կիսամյակի վերջը` տեղադրել բանկոմատներ, թողարկել պլաստիկ քարտեր: Նա հույս հայտնեց, որ բանկը Հայաստանում առաջինը կթողարկի չիպերով պլաստիկ քարտեր:
«ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա»-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագի խոսքերով` բանկի բացման համար կատարվել են 6 մլրդ դրամի ներդրումներ: Ըստ նրա` բանկը մտադիր է տրամադրել նաեւ հիպոթեքային վարկեր: Բ.Հերցֆելդի խոսքերով` նախատեսվում է, որ բանկը 2008թ.-ի ընթացքում կձեւավորի 30 մլն դոլար ծավալով վարկային պորտֆել եւ վարկեր կտրամադրի 10 հազար հաճախորդի: Ըստ նրա` բանկը ծրագրում է թողարկել պարտատոմսեր:
ՀՀ ԿԲ նախագահ Տ.Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ «ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա»-ն կխթանի Հայաստանում ֆինանսական միջնորդության զարգացումը եւ բանկային ծառայությունների ոլորտում մրցակցությունը:
Բանկի բացման արարողությանը մասնակցեցին նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, KfW առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլերը, KfW Եվրոպայի եւ կովկասյան բաժանմունքի Ֆինանսական եւ մասնավոր հատվածի ծրագրի ավագ ղեկավար տիկին Կերստին Սանդերը, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի խմբի տնօրեն Չիկակո Կունոն, Վրաստանում «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Փոթը:
«ՊրոԿրեդիտ» խումբը բաղկացած է 22 բանկից, որոնք գործում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Արեւելյան Եվրոպայի զարգացող երկրներում: Խումբը ղեկավարվում է Ֆրանկֆուրտում գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» բաժնետիրական ընկերության կողմից: «ՊրոԿրեդիտ» խմբի ընթացիկ վարկային պորտֆելի ծավալը 2007թ.-ի վերջի դրությամբ 2,82 մլրդ եվրո էր, ընթացիկ վարկերի քանակը` 930 հազար, ավանդների ծավալը` 2,43 միլիարդ եվրո, ընթացիկ հաշիվների քանակը` 2 մլն 822 հազար, աշխատակիցների թիվը` 16,8 հազար, աշխարհում մասնաճյուղերի քանակը` 621: «ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա»-ն ունի 120 աշխատակից:
«ՈՒԿՐՖԵՐԻ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻԼԻՉԵՒՍԿ-ՓՈԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԵՒ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Ուկրաինական «Ուկրֆերի» ընկերությունը նախատեսում է Իլիչեւսկ-Փոթի ուղղությամբ իրականացնել նաեւ բեռնարկղային (կոնտեյներային) նավային փոխադրումներ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի ...ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ` 2008Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ծրագիրը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմավորված ՎՊ-ի ...ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն արտացոլող առաջարկների նոր տարբերակը լիովին կձեւավորվի եւ կողմերին կներկայացվի ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին` խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 7-8-ը Երեւանում կկայանա «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ. հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» միջազգային երկրորդ համաժողովը, ...ԸՍՏ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ի դրությամբ` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակացույցից որեւէ շեղում չի եղել, այդ մասին որեւէ բողոք եւս չկա: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ...ՄՇԱԿՎԵԼՈՒ Է ԼՂՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Հանրապետության դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանն էր նվիրված փետրվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում պաշտոնապես բացվեց գերմանական բանկային «ՊրոԿրեդիտ» խմբի թվով 22-րդ բանկն աշխարհում: Բանկի գլխավոր գործառնական գրասենյակի բացումը կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի ...ԸՍՏ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՐՈՇԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Երեւանում բացվեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության շենքը: Բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ արտաքին հարաբերությունների եվրոպական ...ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ ավանդական կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը հանդես են եկել համատեղ կոչով` ուղղված հայ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ»
Երեւան (Երկիր) - Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ազգային ժողովի փոխնախագահ, Վահան Հովհաննեսյանը սկսեց Պռոշյան ավանից։ Վահան Հովհաննեսյանին ներկայացնելով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ՎԻԿՏՈՐ ԶՈՒԲԿՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, թեեւ կա հնարավորություն կարճ ժամանակում այն հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈԳԻՆԵՍ «ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
1Երեւան (Երկիր) - Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը համաձայնագիր է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Որպես ապագա նախագահ` Վահան Հովհաննեսյանը ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԵՌՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակին` ԵՄ-ում նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵՄ եռյակին, որի կազմում են ԵՄ-ում նախագահող երկրի` Սոլվենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ...ԵՄ ԵՌՅԱԿԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-6-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ է այցելել Եվրամիության եռյակը` արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում ...
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ 220.000 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

