
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի նախընտրական քարոզչական այցը Հայաստանի մարզերով շարունակվում է։ Փետրվարի 5-ին քարոզչական խումբը Արագածոտնի մարզում էր։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ծաղկահովիտ գյուղում, իսկ Ապարան քաղաքի հրապարակում անցկացված հանրահավաքի մասնակիցները ջերմությամբ ընդունեցին դաշնակցականներին։
«Ապարանը մեր հայրենիքի այն վայրերից է, որտեղ ազգային արժեքները միշտ պահպանվել են։ Այս օրերին դուք շատ խոստումներ կլսեք, բայց պետք է տարբերեք, թե որն է ճիշտ, որը` սխալ»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը։ Ներկայացնելով Վահան Հովհաննեսյանին` նա նկատեց, որ նրա ծրագրում ոչ մի ոլորտ չի անտեսվել։ «Այդ ծրագրի ամենակարեւոր դրույթը մեր երկրում միջին խավի ձեւավորումն է։ Նախկին իշխանության կողքին, որը փորձեց արագ հարստանալ սեփականաշնորհման թալանչիական գործունեության արդյունքում, ձեւավորվեց չքավոր խավը։ Միջին խավը վերածվեց չքավորի»,- ասաց ԱԺ պատգամավորը։
Նրա խոսքերով` այս վիճակից դուրս գալու միակ ելքը աշխատատեղեր ստեղծելն է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ոսկե ձեռքեր ունեն, կարողանան հայրենիք վերադառնալ եւ ապրել այստեղ։ «Ծրագիրը նաեւ նախատեսում է լեռնային շրջանների զարգացում, որտեղ անասնապահությանը եւ հողագործությանը մեծ տեղ է հատկացվում: Վահան Հովհաննեսյանի ծրագիրը նախատեսում է արտոնյալ վարկերի տրամադրում։ Նա այն գործիչներից է, ով խոսքը գործի է վերածելու, որովհետեւ նա հավատում է իր ծրագրին։ Նա պայքարի մեջ է մտել իբրեւ զինվոր եւ Արցախի ազատամարտից հետո միայն գրասենյակային պայմաններում չի պայքարել անարդարությունների դեմ։ Այսօր էլ օրենսդրական դաշտում նա կռիվ է տալիս հանուն ժողովրդի, որպեսզի այդ օրենքները միայն թղթի վրա չմնան։ Նա խոսք ունի ասելու ժողովրդին եւ, անցնելով այս ճանապարհը նրա հետ, կհամոզվեք, որ Դաշնակցությունը եւ նրա որդին հավատարիմ առաջնորդ են լինելու ժողովրդի ու հայրենիքի համար` ապահովելով անհոգ ապագա»,- ապարանցիներին ուղղված խոսքն այսպես ավարտեց Ռ. Առաքելյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն էլ նկատեց, որ ապարանցիները միատարր չեն` մի մասին կարելի է խաբել, բայց ոչ բոլորին։ «Ո՞վ ասաց, որ ապարանցիները պետք է սատարեն իշխանության թեկնածուին»,- հայտարարեց նա` այսպիսով հակադարձելով «Նիգ-Ապարան» հայրենակցական միության այն հայտարարությանը, թե պաշտպանում են իշխանության թեկնածուին։
Նա տարօրինակ որակեց հայ շախմատիստների պահվածքը, ովքեր մի թեկնածուի են պաշտպանում, եւ, կրկին վերադառնալով «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հայտարարությանը, նշեց, որ միանշանակ պաշտպանական ճառեր ասելը սխալ է, որովհետեւ այդ կազմակերպության կազմում կան նաեւ դաշնակցականներ, կան մարդիկ, ովքեր այլ թեկնածուների են պաշտպանում։ «Ես էլ եմ այդ միության անդամ, բայց Վահանի կողքին եմ, որովհետեւ նա ամենամարդկայինն է, ամենակազմակերպվածը, նաեւ ամենահայրենասերը»,- ասաց Ա. Արշակյանը` նկատելով, որ իր պաշտպանած թեկնածուն ճիշտ մարտավարություն է որդեգրել` չքննադատել մյուսներին, այլ ներկայացնել սեփական գաղափարները։
«Վահանը թեկնածուների մեջ ամենաանկաշկանդն է, ոչ մի կապ չունի օլիգարխների հետ, ունի հզոր կուսակցություն, եւ այս կուսակցությունն իր քվեները պաշտպանելու է։ Ձեր կամքն ու գիտակցությունը մի փոխեք անցողիկ արժեքների հետ։ Ամենակարեւորը պատիվն է, իսկ պատվավոր թեկնածուն` Վահան Հովհաննեսյանը»,- հավաստիացրեց Ա. Արշակյանը։
«Ինձ համար պատիվ է հանդիպել պատմական Նիգ գավառի ժողովրդի հետ, ովքեր հայտնի են իրենց հայրենասիրական գործունեությամբ, պայքարել են թշնամու դեմ, եւ պայքարողներից մեկը Դրոն էր։ Այդ ժամանակ հայրենասիրության եւ պատվի մասին որեւէ կասկած չկար։ Ի՞նչ օրի ենք հասել այսօր։ Ինչպես կարելի է թույլ տալ, որ ժողովուրդն անտարբեր դառնա։ Մենք բաց ենք թողել վերելքի պահը։ Մենք ուզում են փոխե՞լ արատավոր համակարգը, թե՞ իշխանության մեջ անուններ փոխել։ Անարդարությունը բոլոր ոլորտներում է, եւ այն աստիճանի, որ որքան էլ երկիրը զարգանում է, միեւնույն է, դրանից օգուտ չկա։ Մեր տնտեսական զարգացումը մարդկանց որոշ շերտերի վրա է ազդում, նրանք արագ հարստանում են, հետո դառնում պատգամավոր եւ չինովնիկներ»,- նկատեց Վ. Հովհաննեսյանը։
Ապարանում նախագահի թեկնածուն անդրադարձավ հարկային համակարգին` նկատելով, որ մարզերում գործարարությամբ զբաղվելու ցանկություն ունեցողին պետք է արտոնություն տալ, այլ ոչ թե հարկերով խեղդել. չէ որ իր գործունեությամբ նա կարող է տասնյակ ընտանիքների ապրուստը ապահովել։ «Ես կարող եմ վերականգնել մրցակցությունը տնտեսության ոլորտում»,- վստահեցրեց Վ. Հովհաննեսյանը։
Այսօր հանդիպումներ են նախատեսված նաեւ Թալինում, Աշտարակում։
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Զուբկովը փետրվարի 5-ի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար ...ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - «Հուսով ենք, որ այս տարի նախատեսված նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում բացասական ազդեցություն չեն գործի եւ չի արգելակեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ ...ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՊԱՐԶԵԼ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանը փետրվարի 4-ին հանձնարարել է ոստիկանության մարմիններին օպերատիվ-որոնողական միջոցառումներ ձեռնարկել ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի նախընտրական քարոզչական այցը Հայաստանի մարզերով շարունակվում է։ Փետրվարի 5-ին քարոզչական խումբը Արագածոտնի մարզում էր։ Առաջին ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Հանրապետության նախագահը ...ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԽՈՒՍԱՓԵԼ Է 1915Թ. ԴԵՊՔԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒՑ
Երեւան (Երկիր) - Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, սենատոր Ջոն Մակքեյնը ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին ուղղված իր նամակում խուսափել է 1915թ. դեպքերը ցեղասպանություն ...HUMAN RIGHTS WATCH-Ը ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Երեւան (Երկիր) - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության` 2008թ. զեկույցում խոսքի ազատության ոտնահարման համար խիստ քննադատության է ենթարկվել Թուրքիան: «Թուրքիայում` մարդու իրավունքների ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։ Հանրապետության նախագահն ու Վեհափառ ...2008-ԻՆ ՀՀ ԿԲ-Ի ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ի նիստում ի գիտություն ընդունեց ՀՀ Կենտրոնական բանկի` 2008թ.-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՀՕՄ-ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-ին Մոսկվայի Արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարանի ցուցահանդեսային կենտրոնի Մարմարյա դահլիճում կբացվի երիտասարդ նկարչուհի Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը` ...ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՌՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվելու ԵՄ նախարարական եռյակը: Պատվիրակության կազմում են Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, ԵՄ արտաքին հարաբերությունների ...ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԵՐԵՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՒ ՔՆՆԱՐԿԵՑ ԵՒՍ ԻՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ի առավոտյան նիստում վավերացրեց նախօրեին քննարկված երեք միջազգային պայմանագրերը: Օրվա ընթացքում կիսադատարկ դահլիճին` առանց ելույթների, ներկայացվեցին եւս ինը ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ՏՏ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԳԵՒՆԵՐԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՈՎ` ՈՍԿԵ ԳԵՂՄԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ԸՍՏ «FORBES»-Ի` ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԽՈՒՍԱՓԵԼ Է 1915Թ. ԴԵՊՔԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒՑ
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

