
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագհի թեկնածու Վահան Հովհաննեսյանի նախընտրական քարոզչական խումբը փետրվարի 4-ին հանդիպումներ ունեցավ Էջմիածնին հարակից գյուղերում:
Այցելությունը սկսվեց Փարաքար գյուղից: Դիմելով փարաքարցիներին` նախագահի թեկնածուն նշեց, որ այստեղ իրեն լավ գիտեն, ուստի իր կենսագրությունը մանրամասն ներկայացնելու կարիք չկա: Նրա խոսքերով` ներկայումս մենք գտնվում ենք մի իրավիճակում, որից բոլորը դժգոհ են, եւ բոլորը ուզում են փոփոխություններ: Սակայն մեր կյանքում շատ են սահմանափակումները:
«Կաշառակերությունը, հովանավորչությունը, ուժի ճնշումը ստիպում են զերծ մնալ արտադրության մեջ ներդրումներից, ազատ ապրելուց: Այս արատները հիմք են առել 90-ականներից, սակայն դա չի արդարացնում ներկաներին: Մի կողմից` ներկա իշխանությունները պնդում են, որ այսպես էլ մնա` նորմալ է: Բայց ես ասում եմ, որ լավ չի լինի այսպես շարունակվելով: Մեր երկիրը տարեցտարի հետ է ընկնում իր զարգացածության աստիճանով: Հակառակ դրան` օգտվելով ժողովրդի անբավարարված վիճակից, դժգոհություններից` նախկին իշխանությունները վտանգավոր մի ալիք են փորձում բարձրացնել. փոփոխություն` ջարդուփշուր անելով ամեն ինչ, քանդելով եղածը եւ արյան գնով: Սա վտանգավոր է եւ անթույլատրելի»,- ասաց Վահան Հովհաննեսյանը` նշելով, որ մեզանից որեւէ մեկը չի տեսել նրանց կոնկրետ անելիքները Ղարաբաղյան հարցի, տնտեսական խնդիրների կարգավորման վերաբերյալ:
Եվ ժողովուրդն էլ արհեստական ընտրության առաջ է կանգնում վատի եւ վատթարագույնի առջեւ: Սակայն, ըստ թեկնածուի, ճիշտ այլընտրանքներ չեն դրանք: Անհրաժեշտ է ընտրություն կատարել լավի եւ վատի միջեւ. «Ես ունեմ հստակ նախըտրական ծրագիր, պատրաստված, որակյալ մասնագետներով թիմ եւ հաղթելու դեպքում կարող եմ մեկ տարվա ընթացքում վերափոխել մեր կյանքը, քանի որ իմ կենսագրությունը մաքուր է եւ զերծ բոլոր տեսակի ճնշումներից: Ինձ համար ամենամեծ արժեքը ՀՀ քաղաքացին է»:
Փարաքարցիների հարցին, թե ինչպես է նա տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, ՀՅԴ թեկնածուն պատասխանեց. «Ես առաջին հերթին պատերազմական գործողություններ չվերսկսելու պակտ կառաջարկեմ Ադրբեջանին, որպեսզի հարցը կարգավորվի միայն եւ միայն խաղաղ բանակցային ճանապարհով, այլ ոչ թե պատերազմական: Հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը դեռ շարունակի հոխորտալ պատերազմի մասին, դա արդեն ինձ իրավունք կտա երբեւիցե չմտածել փոխզիջումների մասին: Այլապես Հայաստանը շարունակ խոսում է փոխզիջումների մասին, իսկ Ադրբեջանը թեպետ նույնպես նշում է այդ, սակայն շարունակ նշելով խորհրդային տարիների իր տարածքային ամբողջականության պահպանման մասին: Ես այդ դեպքում առաջ կքաշեմ Լեռնային Ղարաբաղի` բոլոր տեսակի բանակցություններին պարտադիր մասնակցելու հարցը: Ասեմ նաեւ, որ Ադրբեջանի ագրեսիվ լինելը մեծապես ոգեւորում է Թուրքիան: Թուրքիան վարում է մի նոր դիվանագիտություն. խուսափելու համար Հայաստանի հետ կապված իր հարցերից` մեր դեմ է լարում Ադրբեջանին: Անշուշտ, այս ամենին հասնելու համար հարկավոր եմ համարում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ճկուն քաղաքականություն վարելը»:
Էջմիածնի շրջանի Արտիմետ գյուղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը նշեց, որ Հայաստանի ցանկացած մարզի բոլոր գյուղերում գոյություն ունեցող խնդիրներով միշտ մտահոգված է եղել Դաշնակցությունը, եւ դրանք կարգավորելու ընդունակ է. «Հենց Արտիմետ գյուղում Դաշնակցության ջանքերով վերակառուցվել է դպրոցը, շուտով նաեւ կվերանորոգվի մարզադահլիճը: Շատ հարցերում, որոնց դեպքում դեռեւս պատգամավորական ընտրությունների ժամանակ հավաքական մյուս ուժերը մեզ հետ համամիտ չէին եւ ասում էին, որ անհնար է իրագործել, թեկուզ հենց կենսաթոշակների բարձրացման հարցը, մենք խորհրդարանական քննարկումների, բանավեճերի արդյունքում կարողացանք հաջողել: Մենք կոնկրետ ծրագիր ունենք թե' բանկային գործունեության, թե' պաշտպանական հարցերի, բանակի, տնտեսական գործունեության եւ թե' մեր կյանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ:
Ճիշտ է, դժվար է մի քանի թեկնածուի միջեւ ընտրություն կատարելը, բայց խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ամենառեալ իրագործելին Դաշնակցության ծրագիրն է, քանի որ Դաշնակցությունը զիջումների չի գնա` ընդդեմ ժողովրդի»:
Դիմելով արտիմետցիներին` Վահան Հովհաննեսյանը ասաց. «Մեր ժողովուրդը շարունակ լսում է տնտեսական աճի մասին: Ինչո՞ւ այդ տնտեսական աճը իմ կենցաղի վրա չի անդրադառնում: Նայեք, տեսեք, ինչ է կատարվում քաղաքական դաշտում: Մեկն իր ամբիցիաներն է առաջ տանում, մյուսը քաղաքական պատվեր է կատարում, եւ միայն մենք ենք երաշխավորված փոփոխություն խոստանում: Տնտեսական աճը միայն մի փոքր խմբի նկատմամբ է երեւում: Նրանք առաջ բնակարան էին գնում Ծաղկաձորում, հիմա վիլլա են գնում Մայամիում: Արտադրողը, իր հերթին, չի ցանկանում գործ ունենալ հարկային եւ մաքսային ծառայությունների հետ, որովհետեւ իրեն խեղդում են»: Ըստ նախագահի թեկնածուի` գործ սկսել ցանկացողը բախվում է մենաշնորհին, ու «պլանի տակ են ընկնում» փոքր արտադրողը, փոքր բիզնեսով զբաղվողը: Այդպես էր ՀՀՇ-ի ժամանակ, այդպես է եւ հիմա:
Վահան Հովհաննեսյանի քարոզչական խումբը հանդիպումեր ունեցավ նաեւ Խորոնք, Առատաշեն, Գրիբոյեդով եւ Ակնաշեն համայնքների ընտրողների հետ:
ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այս տարի Մեծ Պահքը կսկսվի փետրվարի 4-ից: Այն կտեւի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սբ Հարության Զատիկի տոնը: Այս տարի Սբ Հարության տոնը կնշվի մարտի ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 2-ի աշխատակարգային նիստում որոշում ընդունեց մերժել քննության ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Վերջինս նախօրեին դատարանին ներկայացրած ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ
Երեւան (Երկիր) - «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավարությունը դիմել է Թուրքիայի դատախազություն էլեկտրոնային փոստով հիմնադրամի հասցեին ստացված մահվան սպառնալիքների եւ Դինքի մարդասպանների գովաբանությունների ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
5Երեւան (Երկիր) - Մի քանի տարի առաջ Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Ստեյնար Գիլը եւ նորվեգական հումանիտար մի հաստատություն (տնօրեն` Ալֆ Հենրի Ռասմուսեն) փորձ արեցին հովանավորել Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի ...ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԸՆԿԵՐՎԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Երեւան (Երկիր) - 2008 թվականի հունվարի 25-27-ը Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտա Դոմինգոյում տեղի ունեցա Ընկերվար երիտասարդների միջազգային միության 27-րդ կոնգրեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ...ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-8–ը Հայաստանում է գտնվելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը` բաղկացած ՆԱՏՕ-ի միջազգՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԲԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-ին մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը, որի առաջին նիստին 131 պատգամավորներից մասնակցում էին 88-ը: Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 2-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հարկային ...ՀՀ ԿԲ-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է «ԽՈՅ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է խոյի պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրի շրջանակներում թողարկվում են կենդանակերպի տասներկու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագհի թեկնածու Վահան Հովհաննեսյանի նախընտրական քարոզչական խումբը փետրվարի 4-ին հանդիպումներ ունեցավ Էջմիածնին հարակից գյուղերում: Այցելությունը սկսվեց Փարաքար գյուղից: Դիմելով ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ
1Երեւան (Երկիր) - Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է 2008-2011թթ. մայրաքաղաքում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 4-ի ասուլիսում հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ ...2008-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Երեւան (Երկիր) - Երեւանի ճանապարհատրանսպորտային ցանցը բարելավելու նպատակով այս տարի կկառուցվեն նոր ճանապարհներ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 4-ի ասուլիսում հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ ...
ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԿՈՉՈՒՄ
ԱՊՀ ՄԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ
ՄԱՐՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

