
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մի քանի տարի առաջ Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Ստեյնար Գիլը եւ նորվեգական հումանիտար մի հաստատություն (տնօրեն` Ալֆ Հենրի Ռասմուսեն) փորձ արեցին հովանավորել Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի Նիժ գյուղի Սբ Եղիշե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Ադրբեջանցիները, վերականգնման մասին իրենց ընկալումներով, աշխատանքների ընթացքում քերեցին Սբ Եղիշե եկեղեցու որմերին պահպանված հայերեն արձանագրությունները: Նորվեգացի բարերարները կատարվածը բնորոշեցին որպես վանդալիզմ, իսկ դեսպանը, հակառակ նախնական պայմանավորվածության, հրաժարվեց ներկա գտնվել «վերականգնված» եկեղեցու բացման արարողությանը` նշելով, որ կատարվածի հետ իրենք նույնիսկ չեն էլ ցանկանում առնչվել:
Ինչպես տեղեկացնում են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (RAA) երեւանյան գրասենյակից, այս անգամ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է տեղի ունենում նման երեւույթ: Համաձայն Կլդիսուբանի (Քարափի թաղ) թաղամասի Բեթղեհեմի Սբ Աստվածածին հայկական եկեղեցու առջեւ զետեղված ցուցանակի` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Նորվեգիայի մշակութային ժառանգության տնօրինության հովանավորությամբ իրականացվում է հիշյալ եկեղեցու` իբրեւ վերականգնում, բայց, ըստ էության, եկեղեցու հայկական լինելը փաստող բոլոր նշանների ոչնչացման ճանապարհով` եկեղեցու վրացականացում: Փաստորեն, վրացիները ադրբեջանցիների նման նորվեգական օժանդակությունը ծախսել են ոչ թե հայկական եկեղեցու վերականգնման, այլ այդ քողի տակ այն յուրացնելու վրա:
«Վերականգման» ընթացքում արդեն քանդվել են եկեղեցու բարձր բեմը` արձանագիր խաչկալով հանդերձ, անհետացել են եկեղեցու որմնախորշերի արձանագիր միջնադարյան խաչքարերը, քերվել են հին որմնանկարները, վերացվել է բակի աղբյուրի հայերեն արձանագրությունը:
«Վերականգնման» աշխատանքները ընթացքի մեջ են, ուստի վտանգված են եկեղեցու որմերին եւ գմբեթի նիստերին փորագրված հայերեն բազմաթիվ արձանագրությունները:
RAA-ն ահազանգում է Նորվեգիայի համապատասխան մարմիններին եւ խնդրում, որ նրանք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն եկեղեցու միտումնավոր վրացականացման դեմ:
Քննարկում
Պուլոզ Մուկուչ գրել է:
Որևէ մեկը կհամարձակվի հրեական սինագոգի նկատմամբ ոտնձգություն կատարել ???
անմիջապես հակահարված կստանան,աշխարհով մեկ աղմուկ կբարձրացնեն, իսկ մենք
կուլ ենք տալիս, թույլ ենք տալիս,երկու կաթողիկոսները ինչու տեր չեն կանգնում:Դեռ
մի բան էլ արտերկրում նոր եկեղեցիներ ենք կառուցում,որ հետո դրանք էլ ուրիշներին
մնա:Իբր եղած եկեղեցիներին տեր ենք կանգնում նորերն ենք կառուցում, հսկայական միջոցներ
ծախսելով:Այդ միջոցներով պետք է Հայաստանում բնակարաններ կառուցել և տրվեն
նրանց ովքեր արտերկրից կցանկանան գալ և բնակվել Հայաստանում ,որի շնորհիվ կաճի
նաև բնակչությունը,իսկ եկողները կփրկվեն ձուլումից:
happy man գրել է:
մեր երկու կաթողիկոսները ու երկու պատրիարքները,Մկօ ջան,իրեն հօգեվօրականներօվ նրա համար են որ բարերաներց փօղ ստանան,եկեղեցի կառուցեն,կառուցելու ժամանակ պռարաբների հետ միասին բանվօրներին նայեն, քարօզարշավի մասնակցեն, քարոզեն հանդուրժօղականություն կեղեքիչների նկատմամբ,իսկ դու դավադիր կերպով պահանջում ես որ նրանք իրենց ազգանպաստ գործերը թօղած քօ համար թիթեռ նկարեն,աչքիս շուտվանից հայ հօգեվօրականի հետ չես շփվել
Պուլոզ Մուկուչ գրել է:- happy man
մեր երկու կաթողիկոսները ու երկու պատրիարքները,Մկօ ջան,իրեն հօգեվօրականներօվ նրա համար են որ բարերաներց փօղ ստանան,եկեղեցի կառուցեն,կառուցելու ժամանակ պռարաբների հետ միասին բանվօրներին նայեն, քարօզարշավի մասնակցեն, քարոզեն հանդուրժօղականություն կեղեքիչների նկատմամբ,իսկ դու դավադիր կերպով պահանջում ես որ նրանք իրենց ազգանպաստ գործերը թօղած քօ համար թիթեռ նկարեն,աչքիս շուտվանից հայ հօգեվօրականի հետ չես շփվել
"
Ցավոք այդպես է, մեր հոգեվորականները միշտ չէ, որ իրենց հոգևոր առաքելությունը կատարում
են բարեխղճորեն:- happy man
happy man գրել է:- Պուլոզ Մուկուչ
"
Ցավոք այդպես է, մեր հոգեվորականները միշտ չէ, որ իրենց հոգևոր առաքելությունը կատարում
են բարեխղճորեն:
"միշտ չեն" մի քիչ շռայլօրեն ասացիր- Պուլոզ Մուկուչ
Պուլոզ Մուկուչ գրել է:- happy man
"միշտ չեն" մի քիչ շռայլօրեն ասացիր
կարող եմ ավելի շռայլ արտահայտվեմ-Հայաստանում իշխանությունը և հոգևորականությունը
իրար լավ հասկանում են:- happy man
ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այս տարի Մեծ Պահքը կսկսվի փետրվարի 4-ից: Այն կտեւի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սբ Հարության Զատիկի տոնը: Այս տարի Սբ Հարության տոնը կնշվի մարտի ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 2-ի աշխատակարգային նիստում որոշում ընդունեց մերժել քննության ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Վերջինս նախօրեին դատարանին ներկայացրած ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ
Երեւան (Երկիր) - «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավարությունը դիմել է Թուրքիայի դատախազություն էլեկտրոնային փոստով հիմնադրամի հասցեին ստացված մահվան սպառնալիքների եւ Դինքի մարդասպանների գովաբանությունների ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
5Երեւան (Երկիր) - Մի քանի տարի առաջ Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Ստեյնար Գիլը եւ նորվեգական հումանիտար մի հաստատություն (տնօրեն` Ալֆ Հենրի Ռասմուսեն) փորձ արեցին հովանավորել Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի ...ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԸՆԿԵՐՎԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Երեւան (Երկիր) - 2008 թվականի հունվարի 25-27-ը Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտա Դոմինգոյում տեղի ունեցա Ընկերվար երիտասարդների միջազգային միության 27-րդ կոնգրեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ...ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-8–ը Հայաստանում է գտնվելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը` բաղկացած ՆԱՏՕ-ի միջազգՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԲԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 4-ին մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը, որի առաջին նիստին 131 պատգամավորներից մասնակցում էին 88-ը: Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 2-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հարկային ...ՀՀ ԿԲ-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է «ԽՈՅ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է խոյի պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրի շրջանակներում թողարկվում են կենդանակերպի տասներկու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագհի թեկնածու Վահան Հովհաննեսյանի նախընտրական քարոզչական խումբը փետրվարի 4-ին հանդիպումներ ունեցավ Էջմիածնին հարակից գյուղերում: Այցելությունը սկսվեց Փարաքար գյուղից: Դիմելով ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ
1Երեւան (Երկիր) - Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է 2008-2011թթ. մայրաքաղաքում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 4-ի ասուլիսում հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ ...2008-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Երեւան (Երկիր) - Երեւանի ճանապարհատրանսպորտային ցանցը բարելավելու նպատակով այս տարի կկառուցվեն նոր ճանապարհներ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», փետրվարի 4-ի ասուլիսում հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ ...
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2008-2012 ԹԹ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ
2008-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

