
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»
Երեւան (Երկիր) - Փետրվարի 1-ին ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը հանդիպումները Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ սկսեց Ճամբարակ քաղաքից։
Ճամբարակցիները նախագահի թեկնածուին դիմավորեցին զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ. Վ. Հովհաննիսյանը ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հուշաքարին։ Դիմելով Ճամբարակի ընտրողներին` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն ասաց. «Մեր այցելությունը այս հուշարձանին խորհրդանշական է, քանի որ մեր թեկնածուն Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից ակտիվ գործունեություն է ծավալել եւ միացել նրանց, ովքեր պատրաստ են հայրենիքի համար եւ հանուն ճշմարտության մեծ պայքար մղել. արդարության համար պայքարը նրա սկզբունքներից է»։
Պատգամավորի խոսքերով` եթե մենք պատրաստ ենք մեր ազատության համար պայքարելու, ապա մեր ձայնը կտանք Վահան Հովհաննեսյանին, իսկ արդյունքում կունենանք այնպիսի երկիր, որ ոչ մի քաղաքացի ստիպված չի լինի դրսում բախտ որոնելու։
Ապա ելույթ ունեցավ ՀՅԴ համակիր Սարգիս Աղաբեկյանը։ «Ես վստահ եմ, որ սիրո ու հավատի ճանապարհին դուք կհանդիպեք Դաշնակցությանը։ Առանց ազատ քաղաքացու` մենք չենք ունենա հզոր Հայաստան։ Մեր բոլոր մեծերը ունեցել են ազատ միտք եւ ազատության հասնելու երազանք. միայն ազատ քաղաքացիները կարող են ստեղծել այնպիսի երկիր, որ կարողանան բոլոր խնդիրները լուծել, հասնել պատմական արդարության` հետ բերելով մեր կորցրածը»,- ասաց նա։
Սարգիս Աղաբեկյանի խոսքերով` Դաշնակցության համար ազատ քաղաքացի ձեւավորելը ինքնանպատակ չէ։ Այսօր ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք բոլորը արմատավորվել են անարդարությունից, օրենքի խախտումներից. «Ես կոչ եմ անում ընտրել Վահան Հովհաննեսյանին եւ վստահ եմ, որ շատ շուտով բոլորդ կարող եք ասել` մեր լավ ընկերը Հայաստանի Հանրապետության նախագահն է, մեր նախագահը մեր հին ընկերն է»։
Դիմելով ճամբարակցիներին` նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանն ասաց, որ իր ներկայացրած պլատֆորմը շատերին ծանոթ է արդեն։ Ըստ նրա` մեր երկրում ամենադժվար լուծելի խնդիրը արդարության հաստատումն է։ Առաջին անարդարությունն այն է, որ մեզ ասում են` իբր Հայաստանը զարգանում է։
«Ես ընդունում եմ, Երեւան գալով` կարող եք համոզվել, որ իսկապես զարգանում է, բայց մարզերում դա չենք զգում։ Հեռավոր, ոչ բարենպաստ կլիմայական պայմաններում այս անարդարությունն ավելի մեծ է։ Միայն Երեւանում են ստեծված պայմաններ, որ ներդրողը ստանա հավելյալ եկամուտ։ Անպատասխանատու պոպուլիստներ են նրանք, ովքեր ասում են, որ իրենց ընտրվելու դեպքում հարկերը կնվազեցնեն։ Իշխանությունն էլ ասում է, որ հարկերն են մեր պետության հիմքը, եւ դրանք իջեցնելն անհնարին է. սա եւս սուտ է։ Հարկային բեռն հիմնականում նստում է խեղճ ու կրակ ժողովրդի ուսերին` կրպակատերերի եւ մանր բիզնեսով զբաղվողների։ Հարցը ոչ թե հարկերն իջեցնելն է, այլ այն, որ հարուստը ավելի շատ պիտի վճարի, քան աղքատը։ Ոչ թե պետք է հարկերը պակասեցնել, այլ արդար բաժանում կատարել»,- ասաց Վ. Հովհաննեսյանը։
Տեղացիները բողոքեցին, որ Ճամբարակում ժամանակին գործող «Իմպուլս» գործարանի մասնաճյուղը սեփականաշնորհումից հետո փակվել է, իսկ սարքավորումները վաճառվել են։ Վ. Հովհաննեսյանի խոսքերով` սրա պատճառն այն է, որ գնորդի առաջ պայմաններ չեն դրվել` աշխատեցնել գործարանը, նորմալ աշխատավարձ տալ, երիտասարդ, կրթված կադրերի համար աճելու հնարավորություն ստեղծել։
Նա խոստացավ, որ ընտրվելու դեպքում վերանայելու է սեփականաշնորհման պայմանները։ Թեեւ ուշացումով, սակայն պետք է այդպես արվի, որ եթե սեփականատերը գործարանը չի աշխատեցնում, ապա հողի (որը գործարանի տարածքն է), հարկը այնքան կբարձրացվի, որ սեփականատերը կա'մ կաշխատեցնի գործարանը, կա'մ էլ` կվերադարձնի։
«Հարկային անարդար պայմաններում արտադրության մեջ քչերն են համարձակվում գումար ներդնել, որովհետեւ արտադրության մեջ ներդնելով` խնդիրներ կունենան հարկայինի եւ մաքսայինի հետ, կսնանկանան, դրա համար էլ գումարը գնում է անշարժ գույքին։ Սա ժամանակավոր աշխատատեղ է, զարգացում չէ։ Պետությունը պիտի շահագրգռի տեղական արտադրողին` գնալ մարզեր եւ արտադրություն ծավալել։ Այս ամենն իմ ծրագրում կա»,- նշեց Վ. Հովհաննեսյանը։
Նախագահի թեկնածուի խոսքերով` հաջորդ անարդարությունն այն է, որ տնտեսական աճ ունենք, բյուջեն ավելանում է, Հայաստանում զարգացում կա, բայց ժողովրդի փոխարեն դա իր մաշկին զգում է մի փոքր խումբ միայն։ Նա խոստացավ կազմացրել կլանները. «Ես այս անարդարությունները կհարթեմ, եթե ունենամ ձեր վստահությունը։ Ինչից է ժողովուրդը վախենում` երբ նրան ստիպում են բաց քվեարկել։ Ինչու է ինքը հանդուրժում սա։ Արդյո՞ք իրեն վատ չի զգում ժողովուրդը, երբ տեսնում է, որ իր տված ձայներն ուրիշ ուղղությամբ են գնում։ Վ. Հովհաննեսյանի խոսքերով` ժամանակն է վախը թոթափելու. «Ինձ հետ ամենահզոր թիմն է, ամենամաքուր եւ անկաշառ, ամենալավ մասնագետները, եւ նրանց ու ձեր շնորհիվ մենք կհաղթենք»։
Նախագահի թեկնածուն այցելեց նաեւ Ծովագյուղ համայնք, որտեղ բնակիչները Վ. Հովհաննեսյանին դիմավորեցին մեծ շուքով, աղ ու հացով։ Այստեղ եւս նա իր թիմի հետ զրուցեց ընտրողների հետ` ներկայացնելով իր նախընտրական ծրագիրն ու պատասխանելով մարդկանց հուզող հարցերին։
Քննարկում
10 or amn-um gtnvox iskakan hairenaser գրել է:
Ai (ynkerner )aio chakertneri mej em asum duq miain dran eq arjani .ur eq?? inchu hertakan angam es orhasakan pahin mer joxovrdi koxqin cheq dzez erevi tvuma te mardiq xot en utum chen haskanum vor duq ynker Vahan dzer ait ejan haitararutimb hertakan angam uzumeq (dishovi avtoritet ) dzerq bereq es hima shat em apsosum vor bolor yntrutunnerum dzains tvel em Dashnaktutiany dzer ait vai naxagahi mterimneric meky lav ete chem sxalvum irenc giuxi harevan vory idephima vat pashtoni che asum er vor Qochariany hotac lesherov mi senik uni ov haiastsncineric ov vor shata xosum azgi masin mi hat lesha talis dzainnery ktrum en Amot qez Ynker Vahan hazar amot dzez Ynker Biuro ete ais angamel joxovrdi koxqin chlineq toxstvac nzzovi dzez uremn duq el vochnchov cheq tarbervum aid erku turqeric joxovrdi koxqin exeq gitem vor anvaxeq Astcuc vaxece lav imaceq Astco guty anverj che taxanzagin axachum em mi angam gone mijev verj kangneq joxovrdi koxqin toxeq Levoni gorcony eselem atum nran aistex arden mi turqacac masine xosqy vory mec shat mec chariqe mer joxovdi araj Axachum em ynk.Hrant es gitem duq shat hairenaser eq u shat bana kaxvac dzezanic noric krknum em ais angam patmutuny ,AStvac chi neri
ՄԱՐՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ին Մարսելում տեղի ունեցավ ֆրանսահայ կազմակերպությունների հավաք, որին ներկա էին Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ ոդենը, Բուշ-դյու-Ռոն նահանգի գլխավոր ...ԿԻԵՒՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - 2008թ. հունվարի 30-ին Կիեւում` Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում, բացվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը, որում ներկայացված է նրա երեւանյան թանգարանից ...ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
Երեւան (Երկիր) - Հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ հունվարի 31-ին ԱՄՆ դեսպանությունը լրատվամիջոցների համար կազմակերպել էր հյուպատոսական բաժնի բաց դռների օր: Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ռոբին ...2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 19,7%-ՈՎ
Երեւան (Երկիր) - 2007թ.-ին Հայաստանում իրականացվել է 667 մլրդ 334,7 մլն դրամի շինարարություն, այդ թվում` արտադրական նշանակության օբյեկտների գծով` 224 մլրդ 789 մլն դրամի: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան ...2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
Երեւան (Երկիր) - 2007թ.-ին Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 716 մլրդ 54,5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 719 մլրդ 322,4 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 75 մլրդ 883,1 ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ «ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ»
Երեւան (Երկիր) - Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի խումբը» ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում, խմբի նախագահ` ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Պիեռ Սիեգրենի գլխավորությամբ, կայցելի Հարավային ...ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի փուլում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդուրժողականության կոչ է անում: «Երկրի պայծառ ապագան հնարավոր չէ կառուցել անհանդուրժողականության ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՆԱՏՕ-Ի ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացումը ...ԱՄՆ-Ի ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՂ ՎԵՔՍԼԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ամերիկաբնակ կիպրոսցիների կազմակերպությունը (CANA) Վաշինգտոնից քաղաքական գործիչների եւ Ֆլորիդայից ու այլ նահանգներից հարյուրավոր ակտիվիստների հետ կազմակերպել է երթ Հայոց ցեղասպանությունն ...ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ ԵՒ DVD-ՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Իրանի հայկական համայնքը բուկլետներ եւ DVD-ներ է տարածել, որոնք պատմում են Հին Ջուղայի հայ մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի բարբարոսական գործողությունների մասին: Այդ մասին հաղորդել ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՒ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի ընտրություններում քվեարկելու իրավունքից կարող են օգտվել նաեւ այն քաղաքացիները, ովքեր որեւէ համայնքում պաշտոնապես հաշվառված չեն: Տվյալ համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու ...Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ` ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հունվարի 31-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցված Ս. պատարագով ու վեհարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսությամբ եւ հայրապետական պատգամով մի անգամ եւս հանդիսավոր կերպով ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»
1Երեւան (Երկիր) - Փետրվարի 1-ին ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը հանդիպումները Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ սկսեց Ճամբարակ քաղաքից։ Ճամբարակցիները ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
Երեւան (Երկիր) - Փետրվարի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ազգային ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Հունվարի վերջին, միջազգային որոշ կազմակերպությունների միջնորդության եւ աջակցության շնորհիվ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ...ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Բուխարեստի Ջորջե Կոշբուկի անվան ազգային քոլեջի դահլիճում օրերս տեղի ունեցավ բարձր դասարանների համատեղ հատուկ դասաժամ` նվիրված Հայաստանին եւ հայ ժողովրդի պատմությանը, որը վարում էր պատմության ...
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԾ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2007-ԻՆ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2007-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԴԻՄԵԼ 1800 ՄԱՐԴ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ՄԱՐՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ «ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՌՄԲԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՒ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

