
ԵՐԵՒԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԻՆՉԵՒ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ 700-800 ԱՎՏՈԲՈՒՍՈՎ
Երեւան (Երկիր) - Այս տարի նախատեսվում է Երեւան ներկրել միջին տեղատարողությամբ «Բոգդան» մակնիշի 150 ավտոբուս եւ 20 տրոլեյբուս: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը, այդպիսով` մինչեւ տարեվերջ մայրաքաղաքում շահագործվող միջին տեղատարողությամբ ավտոբուսների թիվը կհասնի մոտ 450-ի, իսկ տրոլեյբուսներինը` 65-70-ի:
Ա.Սահակյանի խոսքերով, Երեւանի հասարակական տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով նախատեսվում է 2008-2010թթ.-ին միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով եւ ներկայումս շահագործվող մոտ 3200 միկրոավտոբուսների թիվն առաջիկա երեք տարիներին կրճատել մինչեւ 1500-ը: Իսկ ավտոբուսային պարկը մինչեւ 2010թ.-ը կհամալրվի 700-800 ավտոբուսով:
Բացի դրանից, ըստ վարչության պետի, մինչեւ 2011թ.-ը տարեկան կներկրվի 20-ական տրոլեյբուս: Ըստ այդմ էլ կավելացվի տրոլեյբուսների երթուղիների թիվը: Ա.Սահակյանը նշեց, որ տրոլեյբուսների ներկրմանը զուգահեռ կիրականացվի էլեկտրասնուցման ցանցերի վերանորոգում: Այս տարի նախատեսվում է վերանորոգել Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների էլեկտրասնուցման ցանցերը:
Անդրադառնալով ավտոկանգառասրահներին` Ա.Սահակյանը հայտնեց, որ 2006-2007թթ.-ին մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, տեղադրվել է 210 կանգառասրահ: Պետբյուջեից հատկացված 137 մլն դրամով այս տարի Երեւանում կտեղադրվի եւս 83 կանգառասրահ, իսկ 2008թ.-ին ամբողջությամբ կավարտվեն կանգառասրահների եւ կանգառանշանների տեղադրման աշխատանքները:
Ա.Սահակյանը ընդգծեց, որ պետբյուջեից հատկացված 300 մլն դրամով այս տարի մայրաքաղաքի 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցեր: Միաժամանակ նշվեց, որ մայրաքաղաքում ավտոմատացված լուսացուցային նոր համակարգ ներդնելու ուղղությամբ ներկայումս բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ:
Վարչության պետը նշեց նաեւ, որ Երեւանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրով այս տարի նախատեսվում է պետբյուջեից հատկացված 1,7 մլրդ դրամով վերանորոգել մետրոյի կայարանների շարժասանդուղքներն ու վագոնները:
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Մարգերիտա Բոնիվերին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Նշելով, որ ...ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում տեղի ունեցավ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումը: Այն կազմակերպվել էր Լոնդոնի Բարնեթ համայնքի ղեկավարության ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հունվարի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հույն Ուղղափառ եկեղեցու Սինոդին հայրապետական ցավակցագիր է ուղղել Հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Աթենքի եւ Համայն Հելլադայի արքեպիսկոպոս ...ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
Երեւան (Երկիր) - Հյուսիսային Կարոլինայից նախկին սենատոր Ջոն Էդվարդսը դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու պայքարից: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԻՐԱՔ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ին Երեւան է ժամանել Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխը, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի` հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԲԱՑԱՀԱՅՏ
Երեւան (Երկիր) - «Էրգենեկոն» կազմակերպության գոյությունը «խորքային պետության» դրեսւորումներից մեկն է, որի նպատակն է Թուրքիայում քեմալականության պահպանումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հունվարի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՄԱՎՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում, կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների ...ԵՐԵՒԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԻՆՉԵՒ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ 700-800 ԱՎՏՈԲՈՒՍՈՎ
Երեւան (Երկիր) - Այս տարի նախատեսվում է Երեւան ներկրել միջին տեղատարողությամբ «Բոգդան» մակնիշի 150 ավտոբուս եւ 20 տրոլեյբուս: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ. «ԻՆՁ ԿԵՂԾ ՁԱՅՆ ՊԵՏՔ ՉԷ»
Երեւան (Երկիր) - Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը եւ նրա քարոզչական խումբը այցելեցին Գեղարքունիքի մարզ։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Վարդենիկում, որտեղ նախագահի ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 31-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի` ֆրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտ» ընկերության նախագահ ...ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԵՒ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շարունակում են պնդել, որ Թուրքիային ԵՄ անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերություն առաջարկվի: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - 2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում գտնվող կոլեգիայի ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ-2009» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼ Է 3 ԿՐԹԱԹՈՇԱԿ
Երեւան (Երկիր) - Միջազգային համագործակցության շրջանակներում Գերմանիայի Բունդեստագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ-2009» (ՄԽԿ/ IPS) ծրագիրը սահմանել է երեք կրթաթոշակ Հայաստանի Հանրապետության բուհերի ...ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇԵՑ ՍԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով հունվարի 31-ին նշվում է Սուրբ Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրը: 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԻԻՀ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - «29 տարի առաջ` փետրվարի 1-ին, իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդի աջակցությամբ կարողացավ իրականացնել աշխարհի ամենաժողովրդական հեղափոխությունը եւ տապալել տարածաշրջանում ամենահզոր բռնապետական ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կսատարի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարակ Օբամային 2008 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում: «ՀՅԴ Ամերիկայի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՆԵՐ ՉԿԱՆ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆը հարցազրույցը է տվել REGNUM լրատվական գործակալությանը: Հարցազրույցի տեքստը բերվում է ստորեւ: - Պրն Հովհաննեսյան, ...
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԸՍՏ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ` ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԻՆ
ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՌՄԲԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ
ԱՊՀ ԵՒ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԻԻՀ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ-2009» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼ Է 3 ԿՐԹԱԹՈՇԱԿ
ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԲԱՑԱՀԱՅՏ
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

