
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ
Երեւան (Երկիր) - Նախագահական ընտրություններից հետո ենթադրվում է, որ Հայաստան կժամանեն ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ դա, հավանաբար, տեղի կունենա ամռան սկզբին, որից հետո հայկական կողմը կստանա նրանց նախնական եզրակացությունը ու ժամանակ կունենա արձագանքելու դրան: Իսկ Հայաստանի պարտավորությունների հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի մեկ տարի հետո` հունվարյան նստաշրջանի ընթացքում:
Դ. Հարությունյանն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի` Հայաստան եւ Ադրբեջան այցին: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ լորդ Ռասել Ջոնսթոնը պարտավորություն էր ստանձնել հանդիպելու երկու երկրների ղեկավարության հետ, քննարկելու հանձնաժողովի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:
«Այս առումով նա Ադրբեջան այցելելու հայտ է ներկայացրել: Դեռեւս մենք չենք ստացել պաշտոնական հայտ, թե երբ է նա պատրաստվում այցելել Հայաստան: Չեմ բացառում, որ Ռասել Ջոնսթոնը համատեղի իր այցելութունը` որպես ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ, եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում բարձրացնի երկրորդ հարցը եւս»,- նշեց Դ. Հարությունյանը:
ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլին եւ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական վարչության փոխտնօրեն Իսրայել Մեյամիին: Ինչպես տեղեկացնում են ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղ անցկացվող զորավարժություններին տարեցտարի ավելանում է: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում նշեց ...«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԿՆԵՐԴՆԻ ՆՈՐ ԲԻԼԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Երեւան (Երկիր) - Հունվարի վերջին «ԱրմենՏել»-ը պատրաստվում է ներդնել վճարման նոր համակարգ, որը հնարավորություն կտա բջջային կապի հետվճարային համակարգի բաժանորդներին վճարումներ կատարել on-line ռեժիմով: Հունվարի ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԿԱՆԳ ԱՌ» ԱԶԴԱՆՇԱՆԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ
Երեւան (Երկիր) - Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել հունվարի 28-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող շուրջ 200 ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԳԻՐ Է ՀՂԵԼ ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունվարի 29-ին ցավակցական գիր է հղել Հույն Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամներին, Հունաստանի Հանրապետության նախագահին եւ ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԻՆ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵՒ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ասորական Սուրբ Եփրեմ ուղղափառ վանքում Անտիոքի Ասորական Ուղղափառ եկեղեցու գահակալ Նորին սրբություն Իգնատիոս Զաքքա Ա-ի հրավերով տեղի կունենա Արեւելյան Ուղղափառ ...ԽԱՉԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ՍԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
Երեւան (Երկիր) - Արարատյան Հայրապետական թեմը եւ Երեւանի քաղաքապետարանը հրավիրում են մասնակցելու Սբ Վարդանանց տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումներին: Խաչերթը կմեկնարկի հունվարի 31-ին` ժ.12.00-ին, Սբ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ
Երեւան (Երկիր) - Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինին` ՀՀ-ում Կանադայի նորանշանակ ռազմական կցորդ, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. «ԵՍ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Երեւան (Երկիր) - «Ես չեմ պատրաստվում եւ չեմ հանելու իմ թեկնածությունը ոչ մի պարագայում։ Ես գնալու եմ մինչեւ վերջ, պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ՀՅԴ Բյուրոյում հունվարի 30-ին հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց ...ԵԽԽՎ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւը եւ «Թուրքիայում հայկական ...ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդես է եկել ուղերձով: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ, տեղեկացնում ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՌՄԲԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսային շրջանները: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական մամուլը` վկայակոչելով քրդական աղբյուրներ: Ըստ տեղեկությունների` ...ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ
Երեւան (Երկիր) - Նախագահական ընտրություններից հետո ենթադրվում է, որ Հայաստան կժամանեն ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԿՈՉՈՒՄ
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՌՄԲԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
ԱՊՀ ԵՒ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿ ՇՆՉԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՂ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԸ
ԽԱՉԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ՍԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
2007-ԻՆ ԱՃԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

