
ՄԵՐՕՐՅԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԻՆ
- Ռուսաստանի ամենահայտնի եւ խոշորագույն օպերային թատրոններից մեկի՝ Մարիինյան թատրոնի նոր բեմականացումը իսկական բում է առաջացրել երկրում, եւ ոչ միայն մշակութային շրջանակներում:

«Օմոն, բորդել եւ ընդդիմադիրներ». այսպես է մշակութային մեկնաբաններից մեկը բնութագրել նոր ներկայացումը, որն իրականում 150 տարի առաջ գրված «Բորիս Գոդունովն» է՝ ժամանակակից բրիտանացի ռեժիսոր Գրեմ Վիկի աչքերով:
«Արտասահմանցի բեմադրիչը որոշել է Մարիինյանի բեմում ներկայացնել մերօրյա Ռուսաստանի իր տեսլականը, ինչը, սակայն, այնքան անկեղծ ու բաց է ստացվել, որ այժմ շատերը շշուկով խոսում են ներկայացումը փակելու մասին», - գրում են ռուսական թերթերը:
Օպերայի բնագրում իրադարձությունները զարգանում են Նովոդեւիչյան վանքի բակում, մինչդեռ Մարիինյանի նոր մեկնությամբ հանդիսատեսը բոլորովին այլ պատկեր է տեսնում՝ Պետդումայի դահլիճ, պատին՝ Խորհրդային Միության գերբից մնացած հետքով: Հետո բեմահարթակում հայտնվում են օմոնականները, որոնք ստիպում են մարդկանց ծնկի իջնել եւ անմնացորդ սիրով խոնարհվել Ցարին, եւ այդ ամենին ուշի ուշով հետեւում են դաշնային հեռուստաընկերության օպերատորն ու լրագրողը:
Հնչում են զանգերը, եւ բեմը ակնթարթորեն վերածվում է եկեղեցու։ «Կեցցե ցարը»` վանկարկում է ժողովուրդը ու մի քանի մանրադրամ ստանում Մոնոմախի գլխարկով ու թանկարժեք կոստյումով գահին բազմած առաջնորդից:
Առավել անսպասելի է Լիտվայի հետ սահմանին գտնվող պանդոկի տեսարանը, որը ներկայանում է որպես իսկական սթրիփ-ակումբ՝ աղջիկներով ու հաճախորդներով, այն դեպքում, երբ շղարշի ետեւից դեռ երեւում են եկեղեցու պատերը: «Այդպես էլ անհայտ է մնում՝ դեկորները փոխելու ժամանա՞կն էր քիչ, թե՞ բեմադրողը միտումավոր էր եկեղեցի բերել անպարկեշտ խրախճանքը, բայց փաստ է, որ Մարիինյան թատրոնն արդեն ապահովել է կոնֆլիկտը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ», - նշում են մեկնաբանները:
Այսքանով, սակայն, ապշեցնող նորամուծությունները չեն ավարտվում եւ թերեւս իրենց գագաթնակետին են հասնում, երբ եկեղեցու դիմաց՝ հրապարակում, օմոնը սկսում է ծեծի ենթարկել մարդկանց:
Եզրափակիչ տեսարանում ամեն ինչ վերադառնում է Պեդումա, որտեղ, սակայն, երեւում են արդեն ժամանակակից Ռուսաստանի խորհրդանիշները՝ դրոշն ու զինանշանը... Եվ որ ամենակարեւորն է՝ Պետդումայի պատգամավորների ետեւում՝ պատին, կարմիր տառերով հստակ ուրվագծվում է թերեւս հենց նրանց՝ իշխանավորներին, հասցեագրված ուղերձը. - «Ժողովուրդն ուզում է փոփոխություններ»:
«Օպերայի այս բեմականացումը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր երկրում վերջին 500 տարում ոչինչ չի փոխվել», - BBC-ի հետ զրույցում ասել է Բորիս Գոդունովի դերակատարը՝ Եվգենի Նիկիտինը։
Ներկայացումը մեծ արձագանք է գտել ոչ միայն ռուսական, այլեւ արեւմտյան մամուլում, ինտերնետի օգտատերերից մեկն էլ առաջին բեմելից հետո հումորով փաստել է. - «Շուտով Ռուսաստանի թիվ մեկ համաճարակաբան Գենադի Օնիշչենկոն կհայտարարարի, թե Մարիինյան թատրոնում վտանգավոր վիրուս է հայտնաբերվել, եւ անհրաժեշտ է այն շտապ ախտահանել»:
Չնայած այս մտավախություններին, սակայն, երեք ժամանոց բեմադրության ներկայացումը թատրոնում դեռ շարունակվում է։
- Հեղինե Բունիաթյան
ՄԵՐՕՐՅԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԻՆ
Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանի ամենահայտնի եւ խոշորագույն օպերային թատրոններից մեկի՝ Մարիինյան թատրոնի նոր բեմականացումը իսկական բում է առաջացրել երկրում, եւ ոչ միայն մշակութային շրջանակներում:
«Օմոն, բորդել եւ ընդդիմադիրներ». ...ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ»
Գեւորգ Ստամբոլցյան
«Հայատյացությունը երկար տարիների ընթացքում դարձել է թուրքական ինքնության անբաժան եւ առանցքային բաղադրիչներից մեկը` թե՛ պետական մակարդակում եւ թե՛ հանրային շրջանակներում», - պնդում են Ստամբուլում գործող ...ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ Ի՞ՆՉ ԱՆԻ»
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը համաձայն չէ այն պնդումներին, որ «Հարսնաքար»-ի գործով պետք է պատասխանատվություն կրի նաեւ իր կուսակից գործընկեր Ռուբեն Հայրապետյանը:
...ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ
Անուշ Մկրտչյան
Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում հինգ հազար, տասը հազար եւ քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:
Մինչեւ օրս գործող հին թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։
...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Աննա Բարսեղյան
Հայաստանում մեկնարկած աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում նախաձեռնողներն իրենց առջեւ մի քանի կարեւոր նպատակներ են դրել` բարձր նախապատրաստվածություն ապահովել արտակարգ իրավիճակների ու աղետների ...ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ «ՄԱՔՍԻՄԱԼ ՉԱՓՈՎ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Լիանա Մնացականյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի վստահեցմամբ` հայաստանցի մարզիկները «հնարավորինս նախապատրաստվել են» Լոնդոնի օլիմպիական խաղերին:
«Մեր հնարավորությունների մաքսիմալ ...ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԽԵՆԹ ԱՐԱՐՔՆԵՐԸ
Էլեն Չիլինգարյան
Հայ երկրպագուների շրջանում կարծես նման զանգվածային անկարգություններ չեն նկատվել:
«Հայ երկրպագուների մոտ ամեն ինչն այնքան քաղաքակիրթ ձեւով է հիմա: Ես տասից ավելի տարի է գնում եմ մարզադաշտ, ոչ մի հայհոյանք ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿՄԵԿՆԻ ԲՐՅՈՒՍԵԼ
Հեղինե Բունիաթյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին, ինչպես նաեւ կհանդիպի Եվրամիության ...ԲԱՑՎԵԼ Է ՎԱՀՐԱՄ ԳԱՅՖԵՋՅԱՆԻ ԳՐԱՖԻԿԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Գայանե ԴանիելյանՄայրաքաղաքի «Բյուրոկրատ» գրախանութում այսօր բացվել է հայ ականավոր գեղանկարիչ Վահրամ Գայֆեջյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել է գեղանկարչի դուրստը` արվեստաբան Էլեն Գայֆեջյանը: ...ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ
Լիլիթ Հարությունյան
Չինաստանից ներկրված 249 նոր մանուշակագույն ավտոբուսներից այսօր շահագործվում են մոտ 95-ը, քանի որ քաղաքապետարանին չի հաջողվում անհրաժեշտ թվով վարորդների հավաքագրել։
Ավտոբուսներից 80-ը մարտի վերջին Հանրապետության ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
Աստղիկ Բեդեւյան
Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Օսկանյանը այսօր եւս հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի ...ԼՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԿԱՇԵՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Լուսինե Մուսայելյան
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը շաբաթավերջին հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը:
Հիշեցնենք, «Բեյզ Մեթալս» ընկերության եւ ԼՂ կառավարության միջեւ մարտ ամսին ստորագրվել էր համաձայնագիր Մարտակերտի ...«ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» ԳՈՒՆԴԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ
Իրինա Հովհաննիսյան
1990 թվականին հիմնադրված «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորականների է հավաքագրում, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն ծառայել առաջին գծում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ...
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱԺԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ»
Գեւորգ ՍտամբոլցյանՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ
Անուշ Մկրտչյան«ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» ԳՈՒՆԴԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ
Իրինա ՀովհաննիսյանՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ Ի՞ՆՉ ԱՆԻ»
Ռուզաննա ՍտեփանյանՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ
Լիլիթ ՀարությունյանԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գեւորգ Ստամբոլցյան"ДАВАЙ ДО СВИДАНИЯ"- Ի ՀԵՂԻՆԱԿԸ` ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գեւորգ ՍտամբոլցյանՄԵՐՕՐՅԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԻՆ
Հեղինե ԲունիաթյանՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԽԵՆԹ ԱՐԱՐՔՆԵՐԸ
Էլեն Չիլինգարյան
- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

