
"ДАВАЙ ДО СВИДАНИЯ"- Ի ՀԵՂԻՆԱԿԸ` ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
- Ադրբեջանական ոստիկանությունը երեկ ձերբակալել է հերթական լրագրողին:

Այս անգամ թմրանյութեր պահելու մեղադրանքով ճաղերի ետեւում է հայտնվել Ադրբեջանի ամենախոշոր էթնիկ խմբերից մեկի՝ թալիշների լեզվով տպագրվող միակ պարբերականի` «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը:
Իրանի հետ սահմանին բնակվող թալիշների թվաքանակն ըստ պաշտոնական Բաքվի մոտ 100 հազար է, իրենք թալիշները նշում են կես միլիոն թիվը: Բայց նույնիսկ այս պարագայում ձերբակալությունը հազիվ թե մեծ աղմուկ առաջացներ, եթե չլիներ մեկ հավելյալ հանգամանք` Մամեդովը հենց այն մարդն է, որը տեսագրեց եւ YouТubе-ում տեղադրեց թալիշական հարսանիքի հայտնի ձայնագրությունը, որի ընթացքում հնչած "Ты кто такой? Давай до свидания" երգը վերջին մեկ ամսում լայն տարածում գտավ հետխորհրդային տարածքում՝ դառնալով անգամ Ռուսաստանի հակապուտինյան ընդդիմության կարգախոսներից մեկը:
Նշենք, որ Youtube-ում թալիշ լրագրողի տեղադրած ձայնագրությունը երկու շաբաթում դիտել էր շուրջ երեք միլիոն օգտատեր: Ավելին, մի քանի օր առաջ 2012-ի ամռան թիվ մեկ տեսագրության հեղինակից հարցազրույց էր վերցել ռուսական НТВ հեռուստաընկերության` Բաքու ժամանած նկարահանող խումբը։ Հարցազրույցում Մամեդովը պատմում էր Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում լայն տարածում ստացած «մեյխանա» երաժշտական ժանրի մասին:
Արդյոք Մամեդովի ձերբակալությունը կապ ունի այս տեսագրության անհավանական մեծ ժողովրդականության հետ, թե սա պարզ զուգադիպություն էր` առայժմ բաքվեցի իրավապաշտպաններն այս հարցի պատասխանը չունեն:
Մամեդովը Ադրբեջանի միակ թալիշական թերթի առաջին խմբագիրը չէ, որ հայտնվել է բանտում:
«Թոլիշի Սադոյի» նախկին խմբագիր, հայտնի լեզվաբան Նովրուզալի Մամեդովը ձերբակալվել էր հինգ տարի առաջ` 2008-ի փետրվարին: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման` Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով, սակայն դատավճռի հրապարակումից մի քանի ամիս անց թալիշ գործիչը մահացավ բանտային հիվանդանոցում:
Ինչ վերաբերում է երեկ ձերբակալված Գիլալ Մամեդովին, ապա նա արդեն 20 տարի է, ինչ պայքարում է Ադրբեջանում բնակվող թալիշների իրավունքների համար:
90-ականների սկզբին նա մի շարք այլ թալիշ գործիչների հետ ստեղծեց Թալիշական ժողովրդական կուսակցությունը։ Հետագայում` Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո, մոտ 12 տարի ստիպված էր բնակվել Ռուսաստանում:
2005-ին Մամեդովը վերադարձել էր Ադրբեջան` շարունակելով թալիշների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը:
- Գեւորգ Ստամբոլցյան
«ԵԹԵ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ԼԻՆԵՐ ԵՎՐՈ-2012-ԻՆ»
Արմեն Քոլոյան
Ֆուտբոլիստները համերաշխ են միմյանց հետ
Շատերն են տեսել այն կադրերը, որոնք պատկերել են Խարկովում խաղից հետո գրկախառնվող գերմանացի եւ հոլանդացի ֆուտբոլիստներին։
Հանդիպումը հաղթանակով ավարտած գերմանացիները ...ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Էլինա Չիլինգարյան
Երեկ երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել են հիմնականում կազմակերպչական եւ կադրային հարցեր։
«Քննարկել ենք Վայոց ձորի մարզպետի հարցը, ...ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՄԱՄՈՒԼ
Նաիրա Բուլղադարյան«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է «Հարսնաքար»-ի դեպքերին․ - «Ակնհայտ է, որ միայն հասարակական աղմուկի շնորհիվ է, որ գործը նման զարգացումներ է ստանում։ Ինչ կլինի հետագայում՝ դժվար է կռահել։ Գործը անմիջականորեն ..."ДАВАЙ ДО СВИДАНИЯ"- Ի ՀԵՂԻՆԱԿԸ` ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան
Ադրբեջանական ոստիկանությունը երեկ ձերբակալել է հերթական լրագրողին:
Այս անգամ թմրանյութեր պահելու մեղադրանքով ճաղերի ետեւում է հայտնվել Ադրբեջանի ամենախոշոր էթնիկ խմբերից մեկի՝ թալիշների լեզվով տպագրվող ...ԱԱԾ-Ի ՏՆՕՐԵՆԸ «ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԻ` ԼՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Սարգիս ՀարությունյանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամին գործին եւ այդ գործի շրջանակներում որպես վկա անցնող նախկին ...«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Ոստիկանության շենքի առջեւ` պահանջելով արդար քննություն կատարել եւ պատժել «Հարսնաքար»-ի գործով բոլոր մեղավորներին:
Հունիսի ...ՀՀԿ-ԻՆ ՉԵՆ ՄՏԱՀՈԳԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրինա Հովհաննիսյան
Իշխող Հանրապետական կուսակցությանը չեն մտահոգել կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանում ծավալված սուր քննադատությունները:
Խորհրդարանի կողմից ձայների 75 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ կառավարության ...ODNOKLASSNIKI.RU-Ն` ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
Աննա Բարսեղյան
Հայ օգտատերերի 35 տոկոսը այսօր նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով` ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը:
«Օդնոկլասնիկի» նախագծի մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների ...ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Էլեն ՉիլինգարյանՀայրենական պատերազմի վետերան, Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստի գնդապետ Պետրոս Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դժվար, բայց փառավոր ուղի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Արմեն Քոլոյան
Պաշտոնական Անկարան դադարեցնում է տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանել է ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնելու օրինագծին, որը փորձել է անցկացնել Ֆրանսիայի նախկին նախագահ ...ԿՈԱԼԻՑԻԱ ՉԿԱԶՄԵԼՈՎ` ԲՀԿ-Ն «ԿՐԿՆԱՊԱՏԿԵՑ ՀԵՏԵՒՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ»
Կարլեն Ասլանյան, Նարինե Ղալեչյան
Կոալիցիա չկազմելով «Բարգավաճ Հայաստան»-ը ոչ թե կորցրեց ուժը, այլ ընդհակառակը կրկնապատկեց հետեւորդների թիվը, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքի օգտատերերից մեկի հարցին այսպես պատասխանեց ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ» ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՄԻՋԱԴԵՊԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխանությունը հետեւողական է լինելու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (ՀՀԿ) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ...«ՄՈԼՈՐԱԿ» ՀԱՆԴԵՍ. ԱՇԽԱՐՀԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
Հրայր Թամրազյան, Պրահա, Արմեն Քոլոյան, Գեւորգ Ստամբոլցյան, Անուշ Մարտիրոսյան
Թուրքիան որոշել է հաշտվել Ֆրանսիայի հետ եւ վերացնել պատժամիջոցները, որոնք սահմանել էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:
Վրաստանի իշխանությունները ընդդիմադիր ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ
Սաթենիկ Վանցյան
Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ այսօր հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել ընթացիկ ամսվանից:
...ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԱՏ ԱՌԵՒՏՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆ - ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Էլինա Չիլինգարյան
Հունիսի 20-ին Բրյուսելում ավարտվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
«Քննարկվել է ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, ...
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱԺԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գեւորգ Ստամբոլցյան"ДАВАЙ ДО СВИДАНИЯ"- Ի ՀԵՂԻՆԱԿԸ` ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 7-Ի
Ռուզաննա Ստեփանյան
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ՍԻՎԻԼԻԹԱՍ»-Ի ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Իրինա Հովհաննիսյան
ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՄԱՄՈՒԼ
Նաիրա ԲուլղադարյանՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Էլինա ՉիլինգարյանՀԱՅԵՐԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ
Գեւորգ Ստամբոլցյան«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Ռուզաննա ՍտեփանյանՌՈՒՍ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԹՈՂԱՐԿԵԼ ԵՆ ԲՈՂՈՔ-ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ
Հեղինե Բունիաթյան
- 1838 Շուշում բացվում է հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1883 Ծնվեց Բարսեղ Շահբազը:
- 1888 Մահացավ կրոնագետ, բանասեր, բազմաթիվ երկերի հեղինակ և «Երևակ»-ի խմբագիր Հովհաննես Դերոյենց Պատվելին: (Ծնվ. 1800 թ.):
- 1918 Մոսկվայում լույս է տեսնում հայկական գործերի կոմիսարիատի պաշտոնական օրգան «Կոմունիստ» շաբաթաթերթը:
- 1941 Նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը:
- 1956 Մահացավ մտավորական Վահան Նավասարդյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

