
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովում հույս ունեն, որ երեք տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանը կվերսկսի համագործակցությունը` համաձայնվելով մասնակցել հայկական կողմի հետ հանդիպմանը: Այժմ հայկական կողմը սպասում է Ադրբեջանի իշխանությունների արձագանքին` երրորդ երկրում հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով վերջնական տեսքի է բերել ակնկալվող հանդիպման աշխատանքային օրակարգն ու այն մայիսին պաշտոնապես փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
2009 թվականին Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կարմիր Խաչի միջոցով Ադրբեջանին առաջարկել էր հանդիպել երրորդ երկրում: Ադրբեջանի հանձնաժողովն այս առաջարկին միայն երեք տարի անց է արձագանքել` հավանություն տալով դրան, թեեւ Ադրբեջանի նախնական համաձայնության վերաբերյալ փաստաթուղթ չկա:
Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչը, որն էլ համաձայնել է տեխնիկական աջակցություն ցուցաբերել ակնկալվող հանդիպման կազմակերպմանը: Հանդիպման նպատակն է քննարկել ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական հարցեր: Մասնավորապես, Հայաստանն ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ մտադիր է անդրադառնալ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհայտ կորածների, գերեվարված անձանց, ինչպես նաեւ զոհված մարտիկների աճյունները ետ վերադարձնելու հարցերին:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատներին, որոնց անդամների մահվան վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին 2008-ին: «Արաբո» ջոկատի անդամների մահվան վերաբերյալ կադրերը հայտնվել էին համացանցում: Մինչ այդ նրանք անհայտ կորածների շարքերում էին: Նրանց աճյունները Հայաստան վերադարձնելու նպատակով հայկական կողմը դիմեց Ադրբեջանին, բայց այդպես էլ պատասխան չստացավ:
«2008 թվականին տեղեկություններ ստացանք «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների ազատամարտիկների թաղման վայրի վերաբերյալ: Տեսանյութ էր կար: «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ ինֆորմացիան ամփոփելուց, համակարգելուց հետո, երբ լրիվ ամբողջական պատկերը ունեցանք տեղի ունեցած իրադարձությունների մասին, մենք պաշտոնապես տարբեր խողովակներով դիմեցինք Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին` արտաշիրիմում կատարելու եւ աճյունները հայրենիք վերադարձնելու համար», - պատմեց Կապրիելյանը:
Հայկական կողմն Ադրբեջանի հետ մտադիր է քննարկել նաեւ ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածների խնդիրները, որոնք ներառում են նրանց որոնման, հայտնաբերման, ետ վերադարձնելու աշխատանքները:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության տվյալներով, Հայաստանից անհայտ կորածների թիվը հասնում է 407-ի, Լեռնային Ղարաբաղից՝ 449-ի:
Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ հայկական կողմը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ անհայտ կորածներից 90-ը կենդանի են: Նրանց վերաբերյալ վերջին տեղեկությունները ստացվել են 2005 թվականին: Ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ նաեւ այս հարցն է հստակեցվելու:
«Տարբեր տարիներին ստացված ինֆորմացիա կա տարբեր անձանց վերաբերյալ, որ ողջ են, գերիության մեջ են, որոշ անձանց վերաբերյալ ինֆորմացիայի ստացման պահին իրենց գտնվելու վայրերն են ասվել… համենայնդեպս, մենք պարտավոր ենք դա ստուգելու, իսկ ինչպե՞ս ստուգենք, եթե բացարձակապես բացակայում է համագործակցությունը ադրբեջանական հանձնաժողովի հետ», - ասում է Կապրիելյանը:
Կապրիելյանը նշում է, որ իրենք մարդասիրական հարցեր են բարձրացնում, որոնց ավելի քան երեք տարի է Ադրբեջանի հանձնաժողովն անպատասխան է թողնում: Կապրիելյանը ասում է` Ադրբեջանի հանձնաժողովի աշխատանքը քաղաքականացված է:
«Այսինքն քաղաքական քարոզչությամբ եւ ապատեղեկատվությամբ են զբաղվում, իսկ լուրջ մարդասիրական աշխատանք բացարձակապես չի տանում», - ասում է նա:
// swfobject.embedSWF('/flash__ver2_6.5.0.23949.0/MediaPlayer.swfx?cache=', 'flashAudioPlayer_0', resolveFlashWidth('flashAudioPlayer_0'), '32px', '10.0.0', '/flash/expressInstall.swf', {'configFilePath': '%2fGetFlashXml.aspx%3fparam%3d360655%7cuser%7cAudio','defvolume': getVolume(),'brand': 'RFE'}, {'wmode': 'transparent'}, {'id': 'MediaPlayer_0','name': 'MediaPlayer_0','class': 'audioplayer'});// ՑուցակՆերբեռնել
- Նաիրա Բուլղադարյան
ՎՐԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋԻՑ 45 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՏՈՒԳԱՆՔ ԿԳԱՆՁՎԻ
Գեւորգ Ստամբոլցյան
Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի կալանավորման գործընթացը մեկնարկել է։
Երեկ երեկոյան Վրաստանի Վերաքննիչ դատարանը դատավճիռների հարկադիր ...ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ՄԱՄՈՒԼ
Աղասի Ենոքյան«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Չգիտեմ, օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի ...ԶԵԿՈՒՅՑ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Հրաչ Մելքումյան
Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։
...«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 7-Ի
Ռուզաննա Ստեփանյան 1
Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու մարդու:
Ոստիկանության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Նաիրա Բուլղադարյան
Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովում հույս ունեն, որ երեք տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանը կվերսկսի համագործակցությունը` համաձայնվելով մասնակցել հայկական կողմի հետ ...ԱՆԴՐԵՅ ՇԵՒՉԵՆԿՈՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Արմեն Քոլոյան
Հետխորհրդային Ուկրաինայի ֆուտբոլի ամենահայտնի աստղի` ռմբարկու Անդրեյ Շեւչենկոյի համար «Եվրո 2012»-ի խմբային փուլում անգլիացիներից հետ 0-1 հաշվով պարտությամբ ավարտված հանդիպումը վերջինն էր հավաքականում։
...ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ «ԱՐՏԱՌՈՑ ԵՐԵՒՈՒՅԹ ՉԷ»
Կարլեն Ասլանյան
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի գնահատմամբ, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի արդեն տեւական արժեզրկումը արտառոց երեւույթ չէ: Ըստ փոխնախարարի, այստեղ էական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՑՕԹՅԱ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Էլեն Չիլինգարյան
Կասկադում տեղադրված պահարաններում ցանկացողները թողնում էին իրենց նախընտրած գրքերը, որոնք, կազմակերպիչներից Արմեն Սուքիասյանի խոսքով, ուղարկվելու են զորամասերի գրադարաններ:
Ինքը նվիրելու է հայ հեղինակ-կատարողների՝ ...ՀԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՐԾՈՒՄ Է` «7 ՏՈԿՈՍ ԱՃԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Սարգիս Հարությունյան
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը հինգշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե միջազգային ֆինանսատնտեսական զարգացումներն ու Հայաստանում ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԳՈՐԾԸ ԿԿԱՐՃՎԻ
Ռուզաննա Ստեփանյան
Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործը կկարճվի:
Մինչ ԱԱԾ-ն շարունակում ...ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՒԱՆԻՑ ՋՐԱՌՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ
Նանե Սահակյան
Կառավարությունը ցանկանում է այս ամառ 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել Սեւանից, որովհետեւ կանխատեսվում է, որ ամառը չոր է լինելու, իսկ Արարատյան դաշտավայրը սնուցող երկու ջրամբարները այս ամառ անցյալ ...ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Աստղիկ Բեդեւյան
Երկօրյա քննարկումներից հետո 75 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը հինգշաբթի օրը ընդունեց Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը:
Ծրագրին կողմ քվեարկեցին Հանրապետականներն ...
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱԺԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գեւորգ Ստամբոլցյան«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 7-Ի
Ռուզաննա Ստեփանյան
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ՍԻՎԻԼԻԹԱՍ»-Ի ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Իրինա Հովհաննիսյան
ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՄԱՄՈՒԼ
Նաիրա ԲուլղադարյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՏՈՒԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սարգիս Հարությունյան«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Ռուզաննա ՍտեփանյանՀԱՅԵՐԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ
Գեւորգ ՍտամբոլցյանՌՈՒՍ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԹՈՂԱՐԿԵԼ ԵՆ ԲՈՂՈՔ-ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ
Հեղինե ԲունիաթյանԼՈՍ ԿԱԲՈՍՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արթուր Պապյան
- 1925 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1952 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանցի հանգիստը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

