
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱԺԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին եւ թե ինչպես են իրեն եւ իր ընկերներին «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկել:

Բայադյանը պատմեց, որ 5 հոգով փորձել են մուտք գործել «Հարսնաքար», սակայն մատուցողը բժիշկ Վահե Ավետյանին, ով ամենաշատն է տուժել դաժան ծեծից, ասել է, որ նա սպորտային համազգեստով է եւ չի կարող ռեստորան մտնել: Բայադյանի փոխանցմամբ` Ավետյանը ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ կրկին վերադարձել: Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին ասել է, թե կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում եւ այն նույնպես պետք է հանի: Մատուցողը, ըստ Բայադյանի, վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի հետեւից, որից հետո, ըստ Բայադյանի, ինչ-որ մեկը (չկարողացավ ասել` մենեջերը, թե անվտանգության աշխատակիցը) իրենց ուղեկցել են ավտոկայանատեղի, որտեղ էլ սկսել են դաժան ծեծել:
«Ու տենց ընթացքից չի երեւում, թե ինչ է կատարվել, հանգիստ ասում էինք, բա խի սենց եղավ, շփոթմունք է, եղավ, անցավ… նման խոսակցություն էր գնում, արդեն որ գնում էինք, արդեն մի 10-15 հոգի` քանակություն, զանգված, կանգնած էր: Մենք մոտենում ենք, ու ամեն մեկիս մոտավորապես 4-5 հոգի են շրջապատում: Ում հետ որ ես էի զրուցում, ուղղակի հայհոյեց ու հարվածեց: Ես հարվածը դիմացից չեմ տեսել», - պատմեց բժիշկը` համոզմունք հայտնելով, որ իրենց խաբեությամբ դուրս հանեցին ռեստորանից. - «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են..., խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա, ու տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով… ամբողջ մարմնիս վրա սալջարդ է… վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` «լավ, մեռավ, էլ մի խփեք»... արդեն երեւի թե բոլորս գիտակցություններս կորցրել էինք, որովհետեւ մեր մի ընկերը` Էդուարդ անունով, նա բարձրացրեց ինձ, վրաս մայկա չկար, ամբողջովին արյունահոսում էի, չորեքթաթ կանգնեցի եւ տեսնեմ` Ավետյանը մոտ մի 15 մետր հեռավորության վրա է պառկած անշարժ, իրենից մի 10 մետր հեռավորության վրա Արկադին է պառկած, մեր Գարիկ անունով ընկերոջը այդ պահին չնկատեցի, նա մի փոքր ավելի հեռու էր»:
Ծեծի ենթարկված Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նրան այսօր կրկին վիրահատել են: Վիրահատությունը կատարած բժիշկը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը: Ավետյանին այլեւս ոչ դեղորայքով, եւ ոչ էլ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ:
«Եվ դեղորայքային, եւ վիրահատական բուժման հնարավոր ռեզերվը սպառված է: Մնացածը արդեն բժշկությունից կախված չէ, ցավոք», - ասաց բժիշկը:
Նկատենք, որ «Հարսնաքար»-ի միջադեպից տուժած եւս մեկ բժիշկ` Գարիկ Սողոմոնյանը, միայն այսօր է տեղափոխվել հիվանդանոց: Սողոմոնյանը ծեծկռտուքից հետո տանն է եղել, սակայն նրա առողջական վիճակը վատացել է եւ նրան նույնպես երեկ տեղափոխել են հիվանդանոց: Այժմ տուժած բժիշկը գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ պարզվել է այն անձը, ով վնասվածք է հասցրել զինվորական բժիշկներին, սակայն նա այդպես էլ չի ձերբակալվել: Ավելին, երեկ աշխատանքային օրվա ավարտին ոստիկանությունը քրեական գործը փոխանցել էր Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն։ Նկատենք, սակայն, որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ մասի համաձայն, Պն քննչական ծառայությունը նախաքննություն է իրականացնում «զինվորական ծառայության կարգի դեմ ուղված, ինչպես նաեւ զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում եւ կազմակերպություններում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով»:
Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ որոշումը վերացվել է եւ գործը ետ է ուղարկվել ոստիկանություն։
- Ռուզաննա Ստեփանյան
ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՄԱՄՈՒԼ
Աղասի Ենոքյան«Իրատես de facto»-ի խմբագիրը գրում է. - «Կառավարության ծրագիրը կդառնա այն լակմուսը, որի վրա կերեւակվի ԲՀԿ-ն: Արձանագրելու` ընտրություններից, Ծառուկյանի շուրջը «մաքրելուց», կոալիցիա չմտնելուց հետո ինչ ...«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱԺԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ռուզաննա Ստեփանյան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ...ԼՈՍ ԿԱԲՈՍՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արթուր Պապյան
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը երկուշաբթի օրը վերահաստատել են հանձնառությունը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել վճռական քայլեր ձեռնարկել ...ԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գեւորգ Ստամբոլցյան
Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը վերահաստատում են Մինսկի խմբի համանախագահ պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գաղափարին:
Մեքսիկական Լոս Կաբոս ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է «ՁԱԽՈՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Տաթեւիկ Լազարյան
«Հանուն խաղաղության» հիմնադրամը հրապարակել է «Ձախողված պետությունների» 8-րդ տարեկան զեկույցը, համաձայն որի Սոմալին 5-րդ տարին անընդմեջ պահպանում է առաջին տեղը։
Իր գնահատականը կազմակերպությունը հիմնավորում ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԼՈՍԿԱՍԲՈՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Սարգիս Հարությունյան
Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստավայրում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարությանն արձագանքել են ինչպես պաշտոնական Երեւանը, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անուշ Մկրտչյան
Հայաստանում վերջին տարիներին աճել է ինքնասպանությունների թիվը. վիճակագրությունը փաստում է, որ ինքնասպանություն առավել հաճախ գործում են գործազուրկները:
Հոգեբան Միհրան Մադաթյանը կարծում է, որ ինքնասպանությունների ...Ի՞ՆՉ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՄՈՒՏՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նանե Սահակյան
Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք է լինեն կանայք: Օրենքի այս պահանջին բոլոր կուսակցությունները ենթարկվել ...ԲՀԿ-Ն ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Աստղիկ Բեդեւյան
«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցությունը, կուսակցության խոսնակի փոխանցմամբ, այսօր որոշել է դեմ քվեարկել կառավարության գործունեության ծրագրին, որի քննարկումներն Ազգային ժողովում կմեկնարկեն վաղը:
...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ «ՎՍՏԱՀՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ»
Իրինա Հովհաննիսյան
Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նոր կառավարության կազմին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հանրապետականն ինքնանպատակ ...ԼՂ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ
Լուսինե Մուսայելյան
Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, վերադարձել է Մեծ Բրիտանիա կատարած այցից:
Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Ղուլյանը պատմեց ...
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱԺԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գեւորգ ՍտամբոլցյանՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՄԱՄՈՒԼ
Նաիրա ԲուլղադարյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՏՈՒԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սարգիս ՀարությունյանՀՈՒՆԻՍԻ 13-Ի ՄԱՄՈՒԼ
Աստղիկ Բեդեւյան«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Ռուզաննա ՍտեփանյանՌՈՒՍ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԹՈՂԱՐԿԵԼ ԵՆ ԲՈՂՈՔ-ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ
Հեղինե ԲունիաթյանԼՈՍ ԿԱԲՈՍՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արթուր ՊապյանՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՒԱՎՈՐՎԱԾ Է
Աստղիկ ԲեդեւյանՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐԵՒԻՑԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉԿԱ»
Ռուզաննա Ստեփանյան
- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

