
ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ԿՊԱՅՔԱՐԻ «ԵՎՐՈ - 2020»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ադրբեջանը հրաժարվել է 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու` ամիսներ առաջ հնչեցված գաղափարից: Այդ մասին երեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին:

«Ադրբեջանն արդեն իսկ դիմել է 2020 թվականի օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հայտով, եւ նույն տարի անցկացվող Եվրոպայի առաջնության համար հայտ ներկայացնելը Բաքվում ոչ նպատակահարմար են գտել: Այնպես որ, մեր երկիրը միայնակ է պայքարելու ֆուտբոլի առաջնությունը կազմակերպելու իրավունքի համար», - ասաց վրաց նախարարը:
Համատեղ ադրբեջանա - վրացական հայտի մասին առաջինը մարտի 7-ին Բաքվում խոսել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` դիմելով Ադրբեջանի խորհրդարանի անդամներին:
«Երեկ նախագահ Ալիեւի հետ մենք շատ կոնկրետ ու տպավորիչ ծրագրեր քննարկեցինք, որոնք կնպաստեն մեր երկու պետությունների ու ժողովուրդների զարգացմանը: Մասնավորաբար, մենք պայմանավորվեցինք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման համատեղ հայտ ներկայացնել», - նշել էր Սահակաշվիլին:
Այժմ, երբ Ադրբեջանը հրաժարվում է առաջնությունն իր տարածքում անցկացնելու մտքից, Վրաստանը պետք է միայնակ պայքարի հայտ ներկայացրած եւ ֆուտբոլային շատ ավելի զարգացած ենթակառույցներ ունեցող այնպիսի երկրների դեմ, ինչպիսին են Թուրքիան, Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը:
ՈւԵՖԱ-ի կանոններով` ֆուտբոլի առաջնության անցկացման համար պետությունները պետք է 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված առնվազն երկու մարզադաշտ ունենան, երեքը` 40 հազար տարողունակությամբ, եւ եւս չորսը` նախատեսված 30 հազար ֆուտբոլասերի համար: Վրաստանն առայժմ այդ պահանջներին չի բավարում. երկրում միայն մեկ մեծ մարզադաշտ կա` Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար տեղանոց ստադիոնը:
Վլադիմիր Վարձելաշվիլին, սակայն, նշում է, որ շուտով մարզադաշտերի վերակառուցման ու նորերի շինարարության լայնածավալ գործընթաց է մեկնարկելու:
«Արդեն այս տարի Բաթումիում կմեկնարկի գերժամանակակից մարզադաշտի շինարարությունը: Նոր մարզադաշտեր են կառուցվելու Գորիում, Գուրիայի շրջանում եւ Զուգդիդիում: Թբիլիսում գտնվող մարզադաշտերը, ինչպես նաեւ Քութայիսիի կենտրոնական ստադիոնը հիմնանորոգվելու են», - հայտարարում է Վրաստանի սպորտի նախարարը:
- Գեւորգ Ստամբոլցյան
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՄԱՄՈՒԼ
Էլինա Չիլինգարյան«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչեւ վերջ պարզ չէ։ Ընտրություններից առաջ նրանք եւ մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Ազա Բաբայան
Երեքշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Մեդվեդեւը վստահեցրել է, ...«ՀՌԱՀ-Ը ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ «ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԵՒ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՐ»
Իրինա Հովհաննիսյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) բավարար հիմքեր չունի «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ «Ազատություն» ռադիոկայանի ...ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ԿՊԱՅՔԱՐԻ «ԵՎՐՈ - 2020»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գեւորգ Ստամբոլցյան
Ադրբեջանը հրաժարվել է 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու` ամիսներ առաջ հնչեցված գաղափարից: Այդ մասին երեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԱԼԻԵՒԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ
Հրաչ Մելքումյան
Միացյալ Նահանգների հինգ սենատորներ, որոնք ներկայացնում են թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունները, նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` վերջինիս հորդորելով ազատ արձակել ակտիվիստ ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ
Իրինա Հովհաննիսյան
Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Սաթենիկ Վանցյան
Գյումրիի երկարամյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց վերջին օրերին իր հրաժարականի մասին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերը:
«Ճիշտն ասած, ...ԲՀԿ-ՈՒՄ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուզաննա Ստեփանյան
Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում նշելով, որ կոալիցիա կազմելը ԲՀԿ-ի համար ինքնանպատակ չէ` այդուհանդերձ ընդգծում է. - «Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալը կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ԿՎԵՐՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ
Աստղիկ Բեդեւյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ
Սարգիս Հարությունյան
Հայաստանյան փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի վերընտրվելը կարող է հանգեցնել ԼՂ հարցում Մոսկվայի նոր նախաձեռնությունների:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՅՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ»
Հեղինե Բունիաթյան
«Հայաստանը նայում է Եվրոպային», - հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականում հրապարակած հոդվածում՝ մանրամասնելով, թե ինչով է հատկապես գայթակղիչ եվրաինտեգրումը Հայաստանի ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ ԵՆ ԲՀԿ-Ի ՀԱՏԿԱՑՐԱԾ ԷԺԱՆ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ
Հովհաննես Շողիկյան
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու ծրագրի շրջանակում ...ՍԴ-Ն ՄՈՒՏՔԱԳՐԵԼ Է 4 ԹԵԿՆԱԾՈՒԻ ԴԻՄՈՒՄ
Անուշ Մարտիրոսյան
Սահմանադրական դատարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության 4 թեկնածու դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով ընտրությունների արդյունքները: Եվս 2 դիմում ...
«ՍԱ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ»
Տաթեւիկ ԼազարյանՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՇԱՏ ԳՈՒՄԱՐ ԾԱԽՍԵԼ Է ՀՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ
Նաիրա Բուլղադարյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Ազա Բաբայան«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՈՒԺԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՄԱՄՈՒԼ
Հրաչ Մելքումյան«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Էլինա ՉիլինգարյանԱԴՐԲԵՋԱՆԸ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵԼ Է 280 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Գեւորգ Ստամբոլցյան«ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑ
Նաիրա ԲուլղադարյանԿԸՀ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սարգիս ՀարությունյանՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Սաթենիկ Վանցյան
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

