
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՀԿ-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է «ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ» ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ
- Գյումրեցիներն արդեն կատակում են, որ այսուհետ «բարգավաճ Գյումրիում» են ապրելու: Պատճառը Ազգային ժողովի ընտրություններն են, որի նախնական արդյունքներով` Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մոտ երկու անգամ ավելի քվե է ստացել, քան ՀՀԿ-ն:

26 600 ընտրող քվեարկել է ԲՀԿ-ի օգտին, իսկ ընտրություններում հաղթական տարած Հանրապետականի (ՀՀԿ) օգտին` 14 658: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր 7326 ընտրող, ՀՀԿ-ի օգտին` 13 8882: ԲՀԿ փաստորեն մոտ երեք անգամ ավելացրել է իր ձայները Գյումրիում: Շիրակի մարզում ԲՀԿ-ն նաեւ մեծամասնականով դարձավ առաջատար: Չորս մանդատից երեքը բաժին հասավ ԲՀԿ-ին, մեկը ՀՀԿ-ին:
ԲՀԿ Շիրակի մարզային պատասխանատու, արդեն երկրորդ անգամ մեծամասնական ընտրակարգով վերընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում եւ Շիրակի մարզում ԲՀԿ-ի հաջողությունը այսպես պայմանավորեց նրանով, որ ԲՀԿ-ն «մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին»:
«Հինգ տարի շարունակ ԲՀԿ-ն տվել է, բաժանել է, օգնել է, սատարել է… բնականաբար, այդ հինգ տարիների արածի արդյունքը ընտրությունների ժամանակ մենք տեսանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Խոսելով ԲՀԿ-ի` Շիրակի մարզում եւ Գյումրիում առաջիկայում լուծելիք խնդիրների մասին, Գրիգորյանն ասաց` ամենաշատ կարեւորում են աշխատատեղերի խնդիրը. - «Բայց աշխատատեղերի հետ կապված պետք չէ սուտ, մեծ խոստումներ տալ, որ այստեղ գործարարներ կբացենք, հազարավոր աշխատատեղեր կստեղծենք: Եթե այսօր ուզում ենք աշխատատեղեր ավելացնել, բացել, մենք միանշանակ պիտի վերանայենք հարկային օրենքները, փոփոխություններ մտցնենք ու ինչքան հնարավոր է արտոնություն տանք մանր ու միջին բիզնեսին»:
«Մյուս կարեւոր խնդիրը, որը իմ կարծիքով, անհրաժեշտ է անհապաղ զբաղվել, գների թանկացման հարցն է», - հավելեց Գրիգորյանը:
Գյումրիում նախընտրական բավականին լարված էր հատկապես թիվ 34 ընտրատարածքում, որտեղ մրցակցում էին ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահն է, եւ ԲՀԿ-ական գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ընտրությունների օրը այս ընտրատարածքում լարվածությունը պահպանվեց:
Հարցին, թե արդյո՞ք Գյումրիում ընտրությունները արդար եւ թափանցիկ անցան, Գրիգորյանը պատասխանեց. - «Մեծ հաշվով մոտ 70 տոկոսով ստացվեց նորմալ ընտրություններ կազմակերպել: 30 տոկոսը մանր-մունր, խուլիգանական բաներ եղան, բայց մենք էլ լավ հասկանում ենք, որ 100 տոկոսանոց մաքուր ընտրություն այս պահի դրությամբ հնարավոր չէ»:
Գրիգորյանի կարծիքով` ընտրությունների համար չարժե թշնամանալ:
«Ընտրությունները եղան, անցան, ավելի ճիշտ կլինի, որ բոլորը հաշտ, համերաշխ, համախմբված աշխատեն, քանի որ մեր քաղաքը, մեր մարզը շատ լուրջ խնդիրներ ունի: Այսօր ժամանակը չէ անձնական խնդիրներ առաջ քաշել, անձնական հարցեր լուծել», - ասաց նա:
Աշնանը Գյումրիում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Վերջին ՏԻՄ ընտրություններին գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մրցակիցը հենց Մարտուն Գրիգորյանն էր: Այդ օրվանից սկսած վերջիններիս հարաբերությունները առավել լարվեցին: Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ չի կարող այդ հարցին պատասխանել:
// swfobject.embedSWF('/flash__ver2_6.4.0.22993.2/MediaPlayer_r.swfx?cache=', 'flashAudioPlayer_0', resolveFlashWidth('flashAudioPlayer_0'), '32px', '10.0.0', '/flash/expressInstall.swf', {'configFilePath': '%2fGetFlashXml.aspx%3fparam%3d355329%7cuser%7cAudio','defvolume': getVolume(),'brand': 'RFE'}, {'wmode': 'transparent'}, {'id': 'MediaPlayer_0','name': 'MediaPlayer_0','class': 'audioplayer'});// ՑուցակՆերբեռնել
- Սաթենիկ Վանցյան
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՄԱՄՈՒԼ
Անուշ Մարտիրոսյան«Հրապարակ»-ը գրում է. - «Մեր քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ընդունակ չեն քաղաքական քայլերի։ Ինչո՞ւ է նրանց գործողությունների մեջ կարմիր թելի նման անցնում պարզ կենցաղային շահն ու կերակրատաշտին ...ԱՅՍՕՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է
Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը։
Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի ...«ՍԱ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ»
Տաթեւիկ Լազարյան
Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Վլադիմիր Պուտինի ստորագրած առաջին փաստաթղթերից է ազգամիջյան համաձայնությունն ապահովելու մասին հրամանագիրը։
Հրամանագրում նշվում է, որ ազգամիջյան հարաբերությունները ...«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ»-Ը ԻՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԿՍԿՍԻ ԱՐԴԵՆ ԱՅՍ ԱՄԻՍ
Գեւորգ Ստամբոլցյան
Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներին միավորող «Վրացական երազանք» դաշինքի քարոզարշավը կմեկնարկի մայիսի վերջին: Դա պարզ դարձավ երեքշաբթի օրը Իվանիշվիլիի տարածած տեսաուղերձից, որում Վրաստանի ...ՎԱՐՉԱՊԵՏ. ՀՀԿ-Ն ՀԱԿՎԱԾ Է ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ
Սարգիս Հարությունյան
Հայաստանի վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի Երեւանի Հաղթանակի զբոսայգում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց, որ առաջիկայում ...ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Լուսինե Մուսայելյան
Զորահանդեսի մեկնարկին շնորհավորական ուղերձով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով, մասնավորապես, նշեց, որ մայիսի 9-ը դարձել է համաժողովրդական տոն` «ազատատենչ ոգու ու անկոտրում կամքի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԷԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ»
Աստղիկ Բեդեւյան
«Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները էական տեղաշարժ արձանագրեցին ընտրական գործընթացում», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան ...ՀԱԿ-Ը «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ԼԱՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԻ»
Իրինա Հովհաննիսյան
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ՀԱԿ-ը «Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»` պատասխանելով հարցին, թե պատգամավորական ...ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ, ԲՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՌՆԱԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
Ռուզաննա Ստեփանյան
Հանրապետական կուսակցությունը կողմնակից է, որպեսզի քաղաքական ուժերը առաջիկա 5 տարիներին համաձայնեցված գործեն եւ այդ համաձայնությունները լինեն ժողովրդի առջեւ։
«Բնականաբար համաձայնություններ կլինեն, բայց ...ՉԱԿ ՆՈՐԻՍԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Աննա Բարսեղյան
Նախաձեռնության հեղինակները Սերգեյ Գրիգորյանն ու իր երկու ընկերներն էին: Սերգեյի խոսքով՝ ինքը դերասանին միշտ ասոցացրել է մի մարդու հետ, ում գրեթե անհնար է հաղթել, ով ամենակարող է:
«Քննարկում էինք՝ ում ...ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ` ԱԺ-ՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տիգրան Ավետիսյան
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, թեեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ապահոված Հանրապետական կուսակցությունը տեխնիկապես նոր ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԵԼ Է 750-ԻՑ
Հեղինե Բունիաթյան
Արդեն չորրորդ օրն է՝ ոստիկանությունը Մոսկվայում զանգվածային ձերբակալություններ է իրականացնում փողոցներում, որտեղ ընդդիմադիրները փորձում են «քաղաքական զբոսանքներ» անցկացնել՝ Վլադիմիր Պուտինի նախագահության ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՀԿ-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է «ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ» ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ
Սաթենիկ Վանցյան
Գյումրեցիներն արդեն կատակում են, որ այսուհետ «բարգավաճ Գյումրիում» են ապրելու: Պատճառը Ազգային ժողովի ընտրություններն են, որի նախնական արդյունքներով` Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ...
«ՍԱ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ»
Տաթեւիկ ԼազարյանՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԵԼԻՈՒՄ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հովհաննես ՇողիկյանՄԱՅԻՍԻ 8-Ի ՄԱՄՈՒԼ
Կարլեն ԱսլանյանՀՅԴ-Ն ԴԺԳՈՀ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
Ռուզաննա ՍտեփանյանԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ
Գեւորգ ՍտամբոլցյանԿԸՀ-Ի ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ` ԺԱՄԸ 9-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Անուշ ՄարտիրոսյանՀԱԿ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարլեն ԱսլանյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՄԱՄՈՒԼ
Իրինա Հովհաննիսյան«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ»
Հեղինե Բունիաթյան
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

