
ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ
- Պաշտոնական Բաքուն եւ Բեռլինը դիվանագիտական սկանդալի շեմին են:

Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Գերմանիան «Եվրատեսիլ» մրցույթից հաշվված օրեր առաջ հակաադրբեջանական քարոզչական արշավ է նախաձեռնել, որի նպատակն է խաթարել երկրի ներքին կայունությունն ու միջազգային ասպարեզում ունեցած «բարի համբավը»:
Գերմանիայի իշխանությունների դեմ այս հարձակումները սկիզբ առան Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնաթերթ «Ենի Ազերբայջան» պարբերականում: Իշխանամետ այս թերթը մեկ շաբաթվա ընթացքում երկու հոդված հրապարակեց, որոնցում պնդում էր, թե Բաքվում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելեն ադրբեջանական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ընթացքում իբր կոչ է արել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ընդդիմախոսներին միավորվել եւ միասնական ճակատով հանդես գալ իշխանությունների դեմ:
Գերմանիայի դեսպանությունը ստիպված էր հերքել այս տեղեկությունները: Սրան զուգահեռ` գերմանական մի շարք թերթերում հրապարակումներ հայտնվեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:
Այս ամենը բավարար էր, որպեսզի հակագերմանական հայտարարությունները մամուլի էջերից տեղափոխվեն Ադրբեջանի խորհրդարան։
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովը պնդում էր. - «Գերմանիայում գործող որոշ ուժեր մի նոր մարտավարություն են որդեգրել, որի նպատակն է խաթարել Ադրբեջանի վարկը: Բաքվում Գերմանիայի դեսպանը այդ մարտավարության բաղկացուցիչ մասն է»:
Բաքվեցի անկախ վերլուծաբանները, սակայն, ընդգծում են, որ չնայած հնչող կտրուկ հայտարարություններին` Ադրբեջանը ջախջախիչ հաշվով պարտություն է կրում լրատվական պատերազմում:
Քաղաքագետ Իլգար Մամեդովը, օրինակ, գրել է. - «Եթե այսօր համեմատաբար անաչառ եվրոպացիները, որոնց պարզապես հետաքրքրել է «Եվրատեսիլ» մրցույթը, հանկարծ իրենց համար հայտնաբերում են Ադրբեջանում տիրող քաղաքական համակարգի ողջ անպարկեշտ պատկերը, ապա պատկերացրեք ինչ կլինի, երբ հանկարծ Հայաստանի հետ պատերազմ սկսվի։ Այդ դեպքում այսօրվա մեդիա-դժոխքը մեզ պարզապես նախավարժանք կթվա»:
- Գեւորգ Ստամբոլցյան
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՄԱՄՈՒԼ
Իրինա Հովհաննիսյան«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ես ստացա իմ՝ «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն` «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաեւ իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից, եկել է ...ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ
Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Բաքուն եւ Բեռլինը դիվանագիտական սկանդալի շեմին են:
Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Գերմանիան «Եվրատեսիլ» մրցույթից հաշվված օրեր առաջ հակաադրբեջանական քարոզչական արշավ է նախաձեռնել, ...ՕՍԿԱՆՅԱՆ. «ԲՀԿ-Ն ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԵՂԾՎԵՆ»
Սարգիս Հարությունյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մտավախություն ունի, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել: Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն ...ՀՅԴ-Ի ՊՆԴՄԱՄԲ, ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Նաիրա Բուլղադարյան
Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր գործարարների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթները։
Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը ...ԲՀԿ-Ն ԿԱՐՈՂԱՑԱՎ «ԼՌԵՑՆԵԼ» ՀԱԿ-ԻՆ
Աստղիկ Բեդեւյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի կարծիքով` «Բարգավաճ Հայաստան»-ը, ընտրությունները վերահսկող միասնական շտաբում համագործակցելով Հայ ազգային կոնգրեսի հետ, կարողացավ «լռեցնել» վերջինիս:
««Բարգավաճ»-ը ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ
Էլինա ՉիլինգարյանՄամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանում նշում են ոչ միայն լրագրողներն ու խմբագիրները, այլեւ օտարերկրյա դեսպանները: Հայաստանում Եվրոպական Միության դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Տիգրան Ավետիսյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ լիարժեք պատասխան չունի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք վերադառնալ մեծ քաղաքականություն: Այս մասին Քոչարյանը հայտարարել է «Մեդիամաքս» գործակալությանը տված ...ՀԱՐԹՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ
Էլեն Չիլինգարյան
Նիստից առաջ դատապաշտպան Հայկ Ալումյանը խնդրեց, որ վկայի հարցաքննության ընթացքում գործով անցնող մյուս վկաները չլինեն դահլիճում:
Գործով դատավոր է նշանակված Ալեքսանդր Ազարյանը, իսկ մեղադրողը դատախազ ...ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Նաիրա ԲուլղադարյանՌազմիկ Դարբինյանը Երեւանի մսի կոմբինատի գլխավոր տնօրենն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ անդամ գործարարը նշեց, որ հիմնական խնդիրների շարքում ոչ միայն բարձր հարկերն ու վարկերն են, այլեւ համատարած ...ԲՀԿ-Ն ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Հովհաննես ՇողիկյանՄատենադարանի հարակից հարթակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ամփոփիչ հանրահավաքը հորդառատ անձրեւի պատճառով շատ կարճ տեւեց: Նախ մի քանի րոպե խոսեց ԲՀԿ անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ...ՆԱԽԱԳԱՀԸ ՏՎԵՑ «ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԽՈՍՏՈՒՄԸ»
Ռուզաննա Ստեփանյան
Իշխող կուսակցության առաջնորդն ու երկրի նախագահը Աջափնյակ համայնքում ասաց, թե ուրախ է, որ քաղաքական բոլոր ուժերը լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայություններն առաջարկել ընտրողներին:
...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑ
Անուշ Մարտիրոսյան
Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր, կրկին քննարկելով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքը, որոշեց մերժել այն:
Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով փաստական հանգամանքեր` նշել ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՁԵՒԱՎՈՐՎԵԼ «ԻՐԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ»
Կարլեն Ասլանյան
Հայ ազգային կոնգրեսը չի բացառում ընտրություններից հետո իր մասնակցությունը «նոր, իրական» կոալիցիային։
Ընդդիմադիր Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի ...
ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ
Գեւորգ ՍտամբոլցյանԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն ՔոլոյանԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ԱԼԻԵՒԻՆ
Արմեն ՔոլոյանՄԱՅԻՍԻ 3-Ի ՄԱՄՈՒԼ
Իրինա ՀովհաննիսյանՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հեղինե ԲունիաթյանԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Անուշ Մարտիրոսյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՒՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
Գեւորգ ՍտամբոլցյանՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԿԿԱՌՈՒՑԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարգիս ՀարությունյանԱՊՐԻԼԻ 28-Ի ՄԱՄՈՒԼ
Տիգրան ԱվետիսյանՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՑ ՅՈԹ ՀՈԳՈՒ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Կարլեն Ասլանյան
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

