
«ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵՆ, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀՐԱՊԱՐԱԿ ԴՈՒՐՍ ԿԳԱ»
- «Եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն, «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակ դուրս կգա», - «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին` հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե 1991 թվականից այս կողմ առաջին անգամ լինում են ազատ, արդար, հայավայել, սահմանադրական ընտրություններ, մենք կշնորհավորենք եւ կընդունենք շնորհավորանքները: Իսկ եթե կեղծվեն ընտրությունները, մայիսի 7-ին «Ժառանգություն» -ը կլինի հրապարակում», - ասաց նա:
Հովհաննիսյանի կարծիքով, ազատ ընտրությունների պարագայում «Ժառանգություն»-ը Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու հնարավորություն ունի, եւ այդ դեպքում, ըստ նրա, որեւէ ուժի հետ համագործակցությունը բացառված չէ:
Հարցին, թե նման պարագայում «Ժառանգություն»-ը կնախընտրի կոալիցիա կազմել իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուժի հետ, կուսակցության առաջնորդը պատասխանեց. - «Առաջին հերթին ընդդիմության հետ»:
Նախընտրական հիմնադրամի մեծությամբ «Ժառանգություն»-ը զիջում է միայն իշխող ՀՀԿ-ին: Արձագանքելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքներին, թե այդ գումարները գոյացել են ՀՀԿ-ի հետ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց, որ «Ժառանագություն»-ը իր ծախսերը չի թաքցնում, եւ դա է պատճառը, որ գումարը մեծ է թվում: Նա, սակայն չմասնավորեցրեց, թե այդ գումարները որտեղից են գոյացել:
«Մեզ մոտ ստվերայնություն չկա: Մեզ մոտ ինչ ծախսում ենք` տեսահոլովակների, քարոզչության, ցուցատախտակների, ցուցափեղկերի համար, մենք ներկայացնում ենք որպես բաց եւ ամբողջ հաշվետվություն մեր ժողովրդին», - ասաց նա` հավելելով թե, չնայած շրջանառվող լուրերին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի ունեցել. - «Մենք մերժում ենք ցանկացած ստվերայնություն: Չկա հանդիպում այս կամ այն նախագահի, այս կամ այն ուժի հետ: Մենք հարգում ենք մեր բոլոր նախագահություններին` լինելով իրենց քննադատը, իրենց ընդդիմությունը: Ամեն մեկը իր նվաճումը, իր ներդրումը եւ սխալը ունեցել է: Բայց մենք ասում ենք, որ Հայաստանը իր ընտրությունը կատարելու է այս տարվա ընթացքում, եւ մենք ուզում ենք, որ այդ նորի այլընտրանքը լինի դեպի ապագան նայող, օրինական եւ ոչ երբեք` անցյալից բխող»:
Հովհաննիսյանը նաեւ կտրականապես հերքեց այն լուրերը, թե «Ժառանգություն»-ը Հանրապետականի հետ պայմանավորվածություն ունի, ըստ որի «իրար մասին վատ բաներ չեն խոսելու», եւ փոխարենը «Ժառանգություն»-ը իշխանությունից ձայներ է ստանալու. - «Նման պայմանավորվածություն չկա»:
«Ժառանգության» առաջնորդը չմասնավորեցրեց, թե արդյո՞ք առաջադրվելու է նախագահական ընտրություններում. - «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք Ազգային ժողովի ընտրություններից հետո այնպիսի միջավայր ստեղծել, որ մենք միասին մեր հասարակությանն առաջարկենք այլընտրանքային առաջին նախագահի թեկնածություն: Եվ բնավ կարեւոր չէ, որ իր անունը Րաֆֆի լինի, թե ուրիշ»:
Facebook-ի օգտատերերին հետաքրքում էր նաեւ, թե ինչու «Ժառանգություն»-ը դուրս եկավ ընտրությունների վերահսկողության համար ստեղծված միասնական շտաբից: Ո՞րն էր պատճառը. այն, որ շտաբը կազմող քաղաքական ուժերի առաջին դեմքե՞րը չեն ստորագրել հռչակագիրը, թե՞ որովհետեւ այդ շտաբը Ռոբերտ Քոչարյանին է ծառայում:
Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց, թե այդ հռչակագրի տակ դրած իրենց ստորագրությունը հետ չեն կանչել, բայց համագործակցությունը խորացնելու համար «Ժառանգության» կարեւոր պայմանը շարունակում է մնալ քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունը. - «Այն քայլերը, որ մենք առաջարկել ենք, միտում ունեն միմիայն ուժեղացնելու, ամբողջացնելու եւ ավելի սոլիդ դարձնելու այդ նախաձեռնության աշխատանքները, դուրս բերելու ձեւականության հորձանուտից: Եվ հույս ունեմ, որ այդ երեքը` մեր գործընկերները դա կկարողանան անել: «Ժառանգություն»-ը ներկա է: Հիմա եւեթ ես կստորագրեմ այդ շտաբի իմ երեք գործընկերների հետ, միայն թե այդ հավաքական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջեւ եւ Սահմանադրության տակ վերցնենք եւ թույլ չտանք, որ որեւէ մեկը իր անձնական կարծիքով լղոզե այդ հանձնառությունը»:
// swfobject.embedSWF('/flash__ver2_6.4.0.22993.2/MediaPlayer_r.swfx?cache=', 'flashAudioPlayer_0', resolveFlashWidth('flashAudioPlayer_0'), '32px', '10.0.0', '/flash/expressInstall.swf', {'configFilePath': '%2fGetFlashXml.aspx%3fparam%3d353198%7cuser%7cAudio','defvolume': getVolume(),'brand': 'RFE'}, {'wmode': 'transparent'}, {'id': 'MediaPlayer_0','name': 'MediaPlayer_0','class': 'audioplayer'});// ՑուցակՆերբեռնել
- Աստղիկ Բեդեւյան, Նարինե Ղալեչյան
ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ
Հեղինե Բունիաթյան
Ակնկալվում է, որ այսօր Բաքու կժամանի Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ երկու երկրների միջեւ դաշնակցական հարաբերություններն ամրապնդելու նպատակով։
Իսրայելն ու Ադրբեջանն այս տարի նշում են դիվանագիտական ...ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԸ՝ «ԿՈՌԵԿՏ ԵՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ»
Իրինա Հովհաննիսյան
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին 15 օրերը Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ...ՕԼԱՆԴԸ ԵՒ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՄՐՑԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքների համաձայն` սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը եւ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին անցնում են քվեարկության երկրորդ փուլ: Օլանդի ...ՀԱԿ ԱՆԴԱՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Տիգրան Ավետիսյան
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ամենեւին էլ անիրատեսական չի համարում ՀԱԿ-ի տնտեսական ծրագրի այն դրույթները, որոնցով նախատեսվում է բյուջետային ...ԵՐԵՒԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՕՐԸ
Էլինա Չիլինգարյան
Ապրիլի 22-ին Հայաստանի մայրաքաղաքում նշվեց Երկրի օրը: Երեւանի որոշ կենտրոնական փողոցներ բաց էին միայն հեծանվային ու հետիոտն երթեւեկության համար:
«Կանաչստան» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան ...ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԲԱՑԱՌԵՑ ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԿԻՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարգիս Հարությունյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ:
Ծառուկյանը Արարատ քաղաքում, ...ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Նաիրա Բուլղադարյան
Իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակում ընտրողներին հորդորում է զգուշությամբ վերաբերվել քարոզարշավի ընթացքում տրվող խոստումներին, քանի որ այս ...«ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵՆ, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀՐԱՊԱՐԱԿ ԴՈՒՐՍ ԿԳԱ»
Աստղիկ Բեդեւյան, Նարինե Ղալեչյան
«Եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն, «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակ դուրս կգա», - «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին` հայտարարեց կուսակցության առաջնորդ ...ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻ «ՖՈՐՄԱԼ ԲՆՈՒՅԹԻ» ՄԱՍԻՆ
Նարե ՍտեփանյանՀայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գործող կոալիցիան ֆորմալ բնույթ է կրել: «Որովհետեւ այդ կոալիցան, որը որ գործել ...ԵՐԵՒԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գայանե Դանիելյան
Վիլյամ Շեքսպիրի ծննդյան եւ մահվան օրը` ապրիլի 23-ը հռչակված է Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օր, իսկ 2001 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` հայտարարված է Գրքի նոր համաշխարհային մայրաքաղաքը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԺԱՄԱՆԱԿՆ Է ՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը կրկին միայնակ իրականացրեց ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը:
Երեւանի Նոր Նորք համայնքում իր կարճատեւ ելույթում ...«ՄՈԼՈՐԱԿ» ՀԱՆԴԵՍ. ԱՇԽԱՐՀԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ, Հրայր Թամրազյան, Պրահա, Գեւորգ Ստամբոլցյան, Արմեն Քոլոյան
Միջազգային իրադարձություններից ծրագիրն այսօր առանձնացրել է Ֆրանսիայում երեկ կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն ու Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի այցին Ադրբեջան:
...
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ` ԸՍՏ ՀՀԿ-Ի ԵՒ ԲՀԿ-Ի
Իրինա ՀովհաննիսյանՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՆԱՎԻՃԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ
Անուշ ՄարտիրոսյանԲԱՔՎՈՒՄ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Արմեն ՔոլոյանՄԱԼԱԹԻԱՅԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ռուզաննա ՍտեփանյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՐԿԻՐԸ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ Է»
Կարլեն ԱսլանյանԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ռուզաննա ՍտեփանյանՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ «ԲԱՑ ԵՐԿՆՔԻ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ
Գեւորգ ՍտամբոլցյանԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ
Հեղինե ԲունիաթյանԱՊՐԻԼԻ 21-Ի ՄԱՄՈՒԼ
Աղասի ԵնոքյանԱՊՐԻԼԻ 19-Ի ՄԱՄՈՒԼ
Իրինա Հովհաննիսյան
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

