
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է»
- Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորության խնդիր: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ելույթով հանդես գալով Սեուլում անցկացվող Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովում:

«Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետեւողականորեն եւ պատրաստակամորեն աջակցել եւ իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հայտնել է, մասնավորապես, որ ընդունվել է նոր օրենք Երկակի նշանակության ապրանքների, այդ թվում միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին: Նախագահը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր: Նրա խոսքով` Հայաստանը ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը:
«Վաշինգտոնի գագաթնաժողովում բոլորս խիստ կարեւորեցինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական դերը միջուկային անվտանգության եւ ռադիոակտիվ նյութերի պահպանման եւ հսկման գործում: Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրող, գործակալության հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցություն: Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաեւ բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները», - ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաեւ ԱԷՄԳ-ի կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը եւ այն բոլոր երկրներին, կազմակերպություններին եւ մասնագետներին, որոնք համագործակցում եւ աջակցում են Հայաստանին այս կարեւոր գործում:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի արած հայտարարությանը` ընդգծելով. - «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլեւ միջազգային հանրության՝ մեր եւ ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձեւերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը իր ելույթում, մասնավորապես, ասել է, թե հայկական ատոմակայանը հնացած է, չի համապատասխանում արդի պահանջներին եւ գտնվում է սեյսմիկ գոտում, ինչի հետեւանքով դառնում է սպառնալիքի աղբյուր։
Հայաստանի նախագահի խոսքերով` Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Սերժ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:
Հայաստանի նախագահի կարծիքով, տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաեւ միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ: Նա ոչ պակաս կարեւոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետեւանքները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից եւ ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել:
«Հայաստանի չորս անմիջական հարեւաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաեւ էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում», - ընդգծել է Հայաստանի նախագահը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարեւոր հավաքը հյուրընկալելու համար, նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010 թվականի վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:
ԹԲԻԼԻՍԻՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմեն Քոլոյան
Հարավային Օսիայում անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այդ մասամբ ճանաչված հանրապետության նոր ղեկավարի անունը հայտնի չի դարձել։
«Երկրորդ փուլը, ըստ օրենքի, կանցկացվի ...ՄԱՐՏԻ 27-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես Շողիկյան«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի փաստին, գրում է. - «Մեկ ինքնաբացարկով ընդդիմության «դարդին դարման անել» հնարավոր չէ: Ավելին՝ «Ժառանգության» առաջնորդի քայլով ոչ թե չեզոքացվում, ...ԼԵԶՈՒՆ ԱԶԴՈՒՄ Է... ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Տաթեւիկ Լազարյան
Բազմաթիվ տարածված կարծատիպեր կան լեզուների վերաբերյալ, մասնավորապես` ֆրանսերենը համարվում է ռոմանտիկ, գերմաներենը` կանոնակարգված լեզու, սակայն Յեյլի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Կիթ Չենի նոր հետազոտությունը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է»
Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորության խնդիր: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ելույթով հանդես գալով Սեուլում անցկացվող Միջուկային ...ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 20 ԴՐԱՄՈՎ
Էլինա ՉիլինգարյանԱյս օրերին մեկ լիտր բենզինի համար վարորդները ստիպված են 20 դրամ ավելի վճարել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է սկսել՝ բենզինի եւ դիզվառելիքի թանկացման ...ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՋԱՎԱԽՔԻՆ
Գեւորգ Ստամբոլցյան
Ամերիկացի կոնգրեսականները կրկին դիմում են Սպիտակ տանը` Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները մեծացնելու կոչով: Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած լսումների ժամանակ հայտարարեց Կալիֆորնիայից ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Իրինա Հովհաննիսյան
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ոստիկանությունում ձեւավորվել է օպերատիվ շտաբ, որը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պետք է հետեւի հասարակական ...ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՆԵՈՆԱՑԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ
Հեղինե Բունիաթյան
Լեհաստանի արեւելյան ամենամեծ քաղաքում` Բելիստոկում, հայազգի երիտասարդը նեոնացիստների հարձակման զոհ է դարձել եւ այժմ գտնվում է օրհասական վիճակում։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել ...ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԵՑ ԳՈՐԾԸ»
Անուշ Մարտիրոսյան
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է փետրվարի 12-ին ընտրակաշառք բաժանելու կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Ընտրակաշառքի ...ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ՕՀԱՆՅԱՆԻՆ 8 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Ռուզաննա Ստեփանյան
Այսօր մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել ութ տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի ...ՕԲԱՄԱ-ՄԵԴՎԵԴԵՒ ԶՐՈՒՅՑԸ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ
Ազա Բաբայան
Սեուլում կայացած Դմիտրի Մեդվեդեւ-Բարաք Օբամա առանձազրույցի ժամանակ ժամանակից շուտ միացել են բարձրախոսները եւ երկու նախագահների երկխոսության մի հատվածը լսել են կից սրահում հավաքված լրագրողները:
Հակահրթիռային ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Լուսինե Մուսայելյան// swfobject.embedSWF('/flash__ver2_6.4.0.22993.0/photogalleryComponent.swfx?cache=', 'gallery_div_24529121', '640', '466', '10.0.0', '/flash/expressInstall.swf', {'configFilePath': '%2fGetFlashXml.aspx%3fparam%3d24529121%7cuser%7cphotogalleryEmbeded'}, ...ԱՄՀ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՃԻ 3.8 ՏՈԿՈՍՈՎ
Սարգիս Հարությունյան
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, այս տարի Հայաստանի տնտեսության աճը կդանդաղի:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը մարտի 14-27-ն այցելել էր Երեւան` «Երկարաձգվող ֆինանսավորման» ...
«ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ»
Տաթեւիկ ԼազարյանՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆԱԽԱԳԻԾ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արմեն ՔոլոյանԱՄՆ-Ի ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրաչ ՄելքումյանՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԵՑ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՎ 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻՑ
Տիգրան Ավետիսյան, Ռուզաննա ՍտեփանյանԵՐԵՒԱՆԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԿՄՏՆԵՆ 249 ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
Հովհաննես ՇողիկյանՀԱՅՏՆԻ Է ԲՀԿ-Ի ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՔՍԱՆՅԱԿԸ
Աստղիկ ԲեդեւյանՄԵՂԱԴՐՈՂԸ ԹԱՄԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉՈՐՍ ՏԱՐԻ ՊԱՀԱՆՋԵՑ
Ռուզաննա ՍտեփանյանԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ
Ռուզաննա ՍտեփանյանԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ` ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ
Նաիրա ԲուլղադարյանԿԸՀ-Ն ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵՑ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Սարգիս Հարությունյան
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

