
ԵՐԵՒԱՆԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԿՄՏՆԵՆ 249 ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
- Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը այսօրվանից ներգրավվեցին Երեւանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում: Մնացած ավտոբուսները երթուղի կմտնեն աստիճանաբար:

Ավտոբուսները 45 ուղեւոր տեղատարողությամբ են: Քաղաքային իշխանությունները նախատեսում են մինչեւ տարեվերջ ներկրված ավտոբուսներից 25-ը կահավորել այնպես, որ դյուրին լինի հաշմանդամների անվասայլակներով ելումուտը:
Հանրապետության հրապարակում ավտոբուսի առաջին ուղեւորներից էին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, առաջիկա օրերին կհաստատեն հասարակական տրանսպորտի նոր ցանցը: Ըստ քաղաքապետի, մասնավոր հատվածի հետ բանակցությունների եւ համապատասխան մրցույթի արդյունքում այս տարի Երեւան կներկրվի եւս 350 ավտոբուս:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր ներկրված ավտոբուսները սկսեն գազով աշխատել, քանի որ դիզվառելիքի ծախսը սովորականից ավելի շատ է, քաղաքապետը հետեւյալ կերպ արձագանքեց․ - «Եթե տեսնենք ծախսը շատ է, հնարավոր է ժամանակ առ ժամանակ անցնեն գազի»։
Երեւանի քաղաքապետը չհերքեց, որ կան որոշակի դժվարություններ նոր ներկրված ավտոբուսների համար վարորդներ գտնելու հարցում:
«Քանի որ հայեցակարգով միկրոավտոբուսները կրճատվելու էին, եւ հիմնականում ավտոբուսներ են լինելու, առաջին հնարավորությունը տալու ենք միկրոավտոբուսների վարորդներին», - պարզաբանեց Տարոն Մարգարյանը։
x Ինչ վերաբերում է վարորդների աշխատավարձերին, ապա քաղաքապետի պարզաբանմամբ՝ աշխատավարձը կկազմի 70-80 հազար դրամ, որից բացի վարորդների համար կլինի «խրախուսանք, որ իրենք իրականում կարողանան նորմալ սպասարկել»։
Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք նաեւ տեսնո՞ւմ է իրեն նոր խորհրդարանում, թե՞ ոչ։
«Քանի որ ես կուսակցական եմ՝ ընտրություններից հետո կուսակցությունն է որոշում։ Բայց ես բազմիցս ասել եմ, որ ես իմ աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմիններում փորձը ունեմ, այդ աշխատանքը հոգեհարազատ է», - նշեց քաղաքապետը։
Վերադառնալով երթուղի դուրս եկած նոր ավտոբուսներին, հավելենք, որ դրանք այսօր հանրությանը կսպասարկեն անվճար:
// swfobject.embedSWF('/flash__ver2_6.3.1.21761.4/MediaPlayer_r.swfx?cache=', 'flashAudioPlayer_0', resolveFlashWidth('flashAudioPlayer_0'), '32px', '10.0.0', '/flash/expressInstall.swf', {'configFilePath': '%2fGetFlashXml.aspx%3fparam%3d348971%7cuser%7cAudio','defvolume': getVolume()}, {'wmode': 'transparent'}, {'id': 'MediaPlayer_0','name': 'MediaPlayer_0','class': 'audioplayer'});// ՑուցակՆերբեռնել
- Հովհաննես Շողիկյան
ԵՐԵՒԱՆԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԿՄՏՆԵՆ 249 ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
Հովհաննես Շողիկյան
Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը այսօրվանից ներգրավվեցին Երեւանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում: Մնացած ավտոբուսները երթուղի կմտնեն աստիճանաբար:
Ավտոբուսները 45 ուղեւոր տեղատարողությամբ ...ԿԸՀ-Ն ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵՑ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Սարգիս Հարությունյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշեց վերահասցեագրել Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ...ՄԱՐՏԻ 24-Ի ՄԱՄՈՒԼ
Տիգրան Ավետիսյան«Ինչպիսի՞ն կլինի հաջորդ խորհրդարանը», - հարց է տալիս «Հայոց աշխարհ»-ը ու պատասխանում․ - «Կոպիտ, բայց կանխահայտորեն իմաստավորված գնահատական կարելի է ստանալ շատ պարզ. կլինի այնպիսին, ինչպիսին ներկայինս ...
ՀՀԿ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ
Ռուզաննա Ստեփանյան«ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ»
Տաթեւիկ ԼազարյանՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆԱԽԱԳԻԾ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արմեն ՔոլոյանԱՄՆ-Ի ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրաչ ՄելքումյանՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԹԻՎ ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Գեւորգ ՍտամբոլցյանՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԹԻՎ 2 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
Իրինա ՀովհաննիսյանԵՐԵՒԱՆԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԿՄՏՆԵՆ 249 ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
Հովհաննես ՇողիկյանՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ «ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ… »-Ն` ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐԻՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ
Գայանե ԴանիելյանՀԱՅՏՆԻ Է ԲՀԿ-Ի ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՔՍԱՆՅԱԿԸ
Աստղիկ ԲեդեւյանՄԵՂԱԴՐՈՂԸ ԹԱՄԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉՈՐՍ ՏԱՐԻ ՊԱՀԱՆՋԵՑ
Ռուզաննա Ստեփանյան
- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

