
ՄԱՐՏԻ 13-Ի ՄԱՄՈՒԼ
«Առավոտ»-ը Հանրապետականի նոր կարգախոսի վերաբերյալ զրուցել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ «Փոխենք մեր կյանքը». սա 2003-ին Դաշնակցության նախընտրական կարգախոսն էր, որին 2007-ին հաջորդեց «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է» կարգախոսը։ Հանրապետական կուսակցության նոր կարգախոսը քիչ է տարբերվում ՀՅԴ-ի 2003-ի կարգախոսից, եւ դա արդեն նկատել են Դաշնակցությունում», - գրում է թերթը` փոխանցելով Արծվիկ Մինասյանի խոսքերը, որ իրենց եւ Հանրապետականի կարգախոսի միջեւ իսկապես նմանություն կա։ «Այլ բան, որ իրենց ասածներն ու արածները ոչնչով մեզ հետ չեն առնչվում, աղերս չունեն իրար հետ», - ասել է դաշնակցական պատգամավորը։ «Առավոտ»-ի հարցին, թե հաջողվա՞ծ է այն ՀՀԿ-ի համար, Մինասյանը պատասխանել է. - «Միշտ էլ փոփոխությունը հաճելի է, հատկապես մեր երկրում, երբ ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական, քաղաքական մակարդակում լուրջ փոփոխությունների կարիք ու անհրաժեշտություն կա»։ Դաշնակցական գործիչը դժվարացել է այլ մարդկանց անունից ասել` կհավատա՞ն ՀՀԿ-ին, որ փոխեն, բայց կոնկրետ իր կողմից ընդգծել է, որ «փոփոխվողը մինչեւ այս կփոփոխվեր, ժամանակ ունեին փոխվելու»։
«168 ժամ»-ը գրում է. - «Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին` խնդրելով ֆինանսապես աջակցել գյուղի ճանապարհները բարեկարգելու համար։ Մեր հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ական լինելով, ինչո՞ւ է դիմել մեկ այլ կուսակցության ղեկավարի, Ռաֆիկ Աթայանը ասել է. - «Ես կուսակցությունը չեմ խառնում, 3 տարի առաջ մենք խնդրել էինք ԲՀԿ նախագահին եկեղեցու վերանորոգման համար գումար տա, ու նա 4 միլիոն դրամ գումար տվեց։ Ես չէի, մեր գյուղացիներից մեկն էր դիմել նրան` որպես բարերարի։ Հիմա ես էլ դիմել եմ, որ օգնի 1.5 կմ ճանապարհը սարքենք»։ Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ գյուղապետն իր կուսակցությունից առավել հավատում է ԲՀԿ-ին, Ռաֆիկ Աթայանը պատասխանել է. - «Հավատալը ո՞րն է։ Մի անգամ մեր գյուղացիներից մեկը եկել էր Ղափան, էդ մարդուն ասաց` 3 միլիոն փող տվեք եկեղեցու համար, 4 միլիոն տվեց, հետո էլ ասաց` դուք 4 միլիոնով կարա՞ք եկեղեցի սարքեք։ Հիմա էլ որպես բարերար դիմել եմ, էդ ա»։
«Երկիր»-ը գրում է. - «Գիտե՞ք` ինչով են տարբերվում ՀՀ քաղաքացին եւ ՀՀ նախագահը։ Նրա հրապարակային խոսքերում զոհեր չկան, ինքնասպանություններ չկան, խելագարվելու եզրին հասած մարդիկ չկան, դատարկվող գյուղեր չկան, օլիգարխներ չկան։ Այլ խոսքով` ցավակցություն չկա։ Դրա համար էլ նա հրապարակավ հայտարարում է` էս երկիրը երկիր է։ Ստիպված ենք ուղերձատիպ մի բան ասել։ Նախ` ինչո՞ւ են մարդիկ ասում` երկիրը երկիր չէ։ Դա պետականության բացակայությունից ծնված խոսք է։ Ընդ որում` երբ ասում են` երկիրը երկիր է, դա նույնպես արձանագրում է բացակա պետականությունը, որովհետեւ ուրիշինն է երկիր, քոնը պետություն է»։
- Հովհաննես Շողիկյան
ՊՈՒՏԻՆԻ ԱՌՋԵՒ` ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Արմեն Քոլոյան
Վիկտոր Դավիդոֆֆը հոռետեսի դիրքից է գնահատում Ռուսաստանի քաղաքական հեռանկարը։ Նա վկայակոչում է միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդեւին, ով Վլադիմիր Պուտինի հաղթանակից հետո այսպես է բնութագրել ռուսական ոճի ժողովրդավարության ...ՄԱՐՏԻ 13-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես Շողիկյան«Առավոտ»-ը Հանրապետականի նոր կարգախոսի վերաբերյալ զրուցել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ «Փոխենք մեր կյանքը». սա 2003-ին Դաշնակցության նախընտրական կարգախոսն էր, որին 2007-ին հաջորդեց «Մեր ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ
Հրաչ Մելքումյան
Ադրբեջանը չի թույլատրի իր երկրի տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Հայտարարությունը հնչել է երկուշաբթի երեկոյան` ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԱՎԱՏՈՎ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Ռուզաննա Ստեփանյան
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անհիմն է համարում ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչեցված գնահատականները` ընդգծելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանություններին ...ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Սաթենիկ Վանցյան
Շիրակի մարզի ընտրատարածքներից թիվ 33-ում մեծամասնական ընտրակարգով արդեն երրորդ անգամ առաջադրվելու է Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ):
«Անպայման առաջադրվելու եմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՈՒՂՂՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հեղինե Բունիաթյան
Թուրքիայի հայ համայնքը առաջարկում է իշխանություններին վերականգնել հայերի իրավունքներն ու հավասար պայմաններ սահմանել երկրի բոլոր քաղաքացիների համար։ Այդ մասին երկուշաբթի օրը խորհրդարանի՝ Սահմանադրական ...ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Գեւորգ Ստամբոլցյան
Գրեթե մեկ տարի բանտում անցկացնելուց հետո չորս թուրք լրագրողները կրկին ազատության մեջ են: Բանտի դարպասների մոտ հեղաշրջման մեջ մեղադրված լրագրողներին դիմավորել են ոչ միայն ընտանիքի անդամները, այլեւ տասնյակ ...ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱՂԹԱԾ 1,175 ԸՆՏԱՆԻՔ ԴԵՌ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆԻՔԸ ՉՈՒՆԻ
Նաիրա Բուլղադարյան
Ավելի քան 20 տարի է անցել այն ժամանակներից, երբ հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով Հայաստան բռնագաղթեցին Ադրբեջանի` ազգությամբ հայ քաղաքացիները:
Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ
Տիգրան Ավետիսյան
Տնտեսական փորձագետ Սամվել Ավագյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում անդրադառնում են նախագահի վերջին ելույթի տնտեսական հատվածին:
Գնահատելով ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՉՎԵՐԹԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑԻՑ»
Սարգիս Հարությունյան
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանը կառավարող ...ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ Է ՍԿՍՎԵԼ
Կարլեն ԱսլանյանԱյսօր Մաշտոցի այգում ակտիվիստները շուրջօրյա նստացույց սկսեցին. մինչեւ ուրբաթ` մարտի 16-ը բնապահպանները գիշերելու են այգում: Ակտիվիստներից Արթուր Գրիգորյանի խոսքով սա ժամանակ է` տրված քաղաքային իշխանություններին, ...ԱԺ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՆ ԿՀԱՎԱԿՆԵՆ ՆԱԵՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
Աստղիկ Բեդեւյան
Մոտ մեկ տասնյակ լրագրողներ որոշել են զբաղվել քաղաքականությամբ. առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք կընդգրկվեն քաղաքական ուժերի ընտրացուցակներում, ոմանք կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:
...ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Իրինա Հովհաննիսյան
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատելով, որ Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել համագումարին, ԲՀԿ ղեկավար անդամ, կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը «արհեստածին» ...
«ՇԱՏ ԼՈՒՐՋ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»` ՀԱԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ
Իրինա ՀովհաննիսյանԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՆՉԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՉԵՐԸ
Գեւորգ ՍտամբոլցյանՊՈՒՏԻՆԻ ԱՌՋԵՒ` ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Արմեն ՔոլոյանՄԱՐՏԻ 13-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես ՇողիկյանՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՊԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
Հեղինե ԲունիաթյանՄԱՐՏԻ 7-Ի ՄԱՄՈՒԼ
Աստղիկ ԲեդեւյանՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Գեւորգ ՍտամբոլցյանՄԱՐՏԻ 9-Ի ՄԱՄՈՒԼ
Կարլեն ԱսլանյանՄԱՐՏԻ 6-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես ՇողիկյանՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
Տաթեւիկ Լազարյան
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

