
ՄԱՐՏԻ 9-Ի ՄԱՄՈՒԼ
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով վարչապետի մարզային այցելություններին, գրում է. - «ՀՀԿ նախընտրական ծրագրում, որքան հասկանում ենք, պիտի տրվեն այն հարցերի պատասխանները, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատկերացնում, ասենք, ղարաբաղյան խնդրի կարգավորումը, տնտեսության ո՞ր ոլորտները պիտի առաջնահերթ զարգանան, հարկային ի՞նչ մեխանիզմների եւ ֆինանսավորման ի՞նչ աղբյուրների շնորհիվ պիտի տեղի ունենա դա եւ այլն։ Հիմա պատկերացրեք` Տիգրան Սարգսյանը շքախմբով գնում է որեւէ գյուղ, մարդկանց հավաքում «կլուբում», ու մեկ էլ նրանցից մեկը վեր է կենում, թե «հընգեր վարչապետ, ախր սերմացու չունենք»։ Հիմա Տիգրան Սարգսյանը հո նախընտրական ծրագրում չի՞ գրելու «Առաքել դայուն տալ մի մեշոկ սերմացու»։ Բայց ձեռք բերած ինֆորմացիան իսկապես արժեքավոր է, որովհետեւ դրա շնորհիվ ՀՀԿ-ն պարզում է, թե ի՞նչ խոստումներով կարելի է խաբել գյուղացիներին, այսինքն` ո՞ր խայծը նրանք կուլ կտան ավելի հաճույքով»։ «Բայց ՀՀԿ-ի գործերն այնուամենայնիվ լավ չեն։ Համենայն դեպս` մարզային այցերը մեկը մյուսի հետեւից ձախողվում են։ Իսկ պատճառն այն է, որ Տիգրան Սարգսյանը «ձկնորսության» է գնում, մինչդեռ մարզերում մարդի՛կ են ապրում։ Մարդիկ, ովքեր ամեն ինչ հասկանում են ու տեսնում են, եւ որոնց Տիգրան Սարգսյանը պիտի ոչ թե ծրագրերով ներկայանար, այլ մեղայականով», - ամփոփում է թերթը։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» (հավանաբար` «Ազատ դեմոկրատների» հետ միասին)։ Մնացած քաղաքական ուժերը, եթե նույնիսկ մասնակցելու են, ապա ԱԺ-ում հայտնվելու ոչ մի շանս չունեն, ինչպես նաեւ չունեն դերակատարություն Հայաստանի հասարակական կյանքում։ ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, որպես խելացի մարդ, դա հասկացել է եւ իրավամբ որոշել է բախտը չփորձել։ Պետք է ենթադրել, որ Արտաշես Գեղամյանը եւ Խոսրով Հարությունյանը նույնքան իրատեսական կգտնվեն եւ կմասնակցեն ընտրություններին ՀՀԿ հովանու ներքո։ Բացառված չէ, իհարկե, որ ընտրարշավին կմասնակցեն այլ մանր կուսակցություններ, բայց դա լավագույն դեպքում կլինի քիչ թե շատ հաջողված «բիզնես-նախագիծ»։ Ես շատ կուզենայի, որ սկզբում թվարկված 6 կուսակցություններն էլ հայտնվեն Ազգային ժողովում, ընդ որում` մեկը մյուսի նկատմամբ չունենա շատ մեծ առավելություն` այդպիսով կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը գոնե մի քիչ նման է ժողովրդավարական երկրներում առկա «զսպումների եւ հակակշիռների» մեխանիզմին։ Ճիշտ է, մեր իրականությունն այնպիսին է, որ դժվար թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները նման համակարգի համար նախադրյալներ ստեղծեն»։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, ով գտնվում էր Գյումրիում` Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, «Առավոտ»-ը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ «Իմ կարծիքով` դրական փոփոխությունները, անշուշտ, նկատվում են, օրինակ` Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ` տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել... սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, եւ առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձեւով կանցկացվեն», - դեսպանը խոսքերն է փոխանցում թերթը։
«Իրավունք»-ը գրում է. - «Մեկ բան թերեւս հաստատ է. Ֆրանսիան բաց թողեց Եվրոպա - Հայաստան կապերի մեջ այն առաջնային դերակատարությունը, ինչ ստացավ մինչ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տապալումը։ Գումարած դրան` հայ - թուրքական հաշտեցման թեման եւս խորը սառեցման փուլում է, եւ այդ ամենը նշանակում է, որ այս փուլում ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ` Եվրոպան ունեն Հայաստանի հետ հարաբերությունների հստակեցման խնդիր, եթե, իհարկե, պատկերավոր ասած, ցանկանում են ինչ-որ բան անել մեր երկրում։ Եվ, թերեւս, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հստակեցման համատեքստում էլ պետք է տեսնել ՀՀ նախագահի այս վերջին աշխատանքային այցը Բրյուսել»։
- Կարլեն Ասլանյան
ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՊԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
Հեղինե Բունիաթյան
Վրաստանի իշխանությունները փորձում են հատուկ օրենսդրությամբ խթանել սփյուռքի կապերը հայրենիքի հետ եւ խոստովանում են, որ այդ հարցում օրինակ են վերցրել նաեւ հայերից՝ գրում է Eurasia View պարբերականը։
Արդեն ...ՄԱՐՏԻ 9-Ի ՄԱՄՈՒԼ
Կարլեն Ասլանյան«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով վարչապետի մարզային այցելություններին, գրում է. - «ՀՀԿ նախընտրական ծրագրում, որքան հասկանում ենք, պիտի տրվեն այն հարցերի պատասխանները, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատկերացնում, ...ՄՈՒԿՈՒՉՅԱՆ. «ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ»
Իրինա Հովհաննիսյան
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում իր մարզային այցելություններով ...ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ
Աստղիկ Բեդեւյան
Սիրիահայերը ցանկանում են Հայաստան գալ: Այնտեղ իրավիճակը խառն է, կրակոցներ են հնչում, պայթյուններ տեղի ունենում... մարդիկ չգիտեն ինչքան կտեւի այդ ամենը, կյանքը վտանգավոր է դարձել...
Վազգեն Մեսրոպյանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՎԵՐԸՆՏՐՎԻ ՀՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Ռուզաննա Ստեփանյան
Վաղը` մարտի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա իշխող Հանրապետական կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը հանդես ...ԻՋԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՅԿՈՏԸ
Նարե Ստեփանյան
Իջեւանի քաղաքապետարանը աշխատում է նախորդ տարվա բյուջեի համամասնությամբ, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Հիշեցնենք` Իջեւանի ավագանու 14 անդամներից վեցը ...«ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»-Ը «ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱԿ-Ի ՀԵՏ»
Հովհաննես Շողիկյան 1
«Սարդարապատ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Շուշիի առաձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի այսօր հայտարարել է, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը 2009 թվականից պաշտոնապես ...ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ԴԵՄ ԿԱՐՈՂ Է «ԳԵՐՀԶՈՐ ԶԵՆՔ» ԿԻՐԱՌԵԼ
Արմեն Քոլոյան
Այնուամենայնիվ, Բարաք Օբաման դեռ նախապատվություն է տալիս Իրանի միջուկային հարցի շուրջ առկա վեճի դիվանագիտական կարգավորմանը։ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԳՆԱՆԿՈՒՄ
Տիգրան Ավետիսյան
Սկսած 1999 թվականից խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում Հայաստանում գնանկում է արձանագրվել:
Ազգային վիճակագրական ծառայության` այս ամսվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն անցած փետրվարին ...«ՄՈԼՈՐԱԿ» ՀԱՆԴԵՍ. ԱՇԽԱՐՀԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
Տաթեւիկ Լազարյան, Արմեն Քոլոյան, Հրաչ Մելքումյան, Հրայր Թամրազյան, Պրահա
Ամերիկացի կոնգրեսականները կրկին անդրադառնում են Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված քրիստոնեական, նախ եւ առաջ հայկական եկեղեցիների վերադարձի խնդրին: Միացյալ Նահանգների նախագահության նախկին թեկնածու ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻՑ
Սարգիս Հարությունյան
Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու շենքերի բնակիչները բողոքում են, թե իրենց բնակարաններ տաք ու սառը ջուր, ինչպես նաեւ ջեռուցում, իսկ ամռանն էլ սառ օդ մատակարարող «Նորդ Ավենյու» ընկերությունը ...
«ՇԱՏ ԼՈՒՐՋ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»` ՀԱԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ
Իրինա ՀովհաննիսյանԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՆՉԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՉԵՐԸ
Գեւորգ ՍտամբոլցյանՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՊԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
Հեղինե ԲունիաթյանՄԱՐՏԻ 7-Ի ՄԱՄՈՒԼ
Աստղիկ ԲեդեւյանՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Գեւորգ ՍտամբոլցյանՄԱՐՏԻ 9-Ի ՄԱՄՈՒԼ
Կարլեն ԱսլանյանՄԱՐՏԻ 6-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես ՇողիկյանՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
Տաթեւիկ ԼազարյանՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ
Աստղիկ Բեդեւյան«ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»-Ը «ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱԿ-Ի ՀԵՏ»
Հովհաննես Շողիկյան
- 0 Արեգ, հայոց հին տոմարի 8-րդ ամիսն է, (մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը): Ամսանունն առաջացել է արեգակ բառից: Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը: Խոր անցյալում, երբ հայերն իրենց տարեգլուխը՝ Նոր տարին սկսում էին բնության զարթոնքին՝ գարնան առաջին ամսին, Արեգը եղել է հայոց տոմարի առաջին
- 1799 Վախճանվեց ֆրանսիացի հայագետ, գրաքննիչ Սիմոն-Պետրոս Լուրդեն: Ուսանել է ս. Ղազար կղզում, Աստվածաշունչը հայերենից փոխադրել լատիներենի, կազմել հայ-ֆրանսերեն բառարան: Նրա աշխատությունները պահվում են Մյունխենի արքունի մատենադարանում:
- 1801 Հ. Արղությանը վախճանվում է Թիֆլիսում:
- 1880 Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:
- 1899 Վախճանվեց գրական-հասարակական գործիչ Պետրոս Շանշյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1911 Ալեքսանդրապոլում ծնվեց վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Էդմոն Տիգրանյանը՝ անվանի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին:
- 1914 Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:
- 1917 Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ):
- 1920 Թուրքիայի Սելեգ բնակավայրում ծնվեց անվանի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): Նրա գործերից շատերը գտնվում են Եվրոպայի և Միացյալ նահանգների պատկերասրահներում:
- 1921 Կնքվեց ֆրանս - թուրքական քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
- 1924 Մահացավ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ Բրեչիա Ֆրատադոկկին: Հռոմում հիմնել է «Միջնադարյան հայկական ճարտարապետության հետազոտական կենտրոն», 1968 թվականին Հռոմում և Վենետիկում կազմակերպել է հայ միջնադարյան ճարտարապետության առաջին ցուցահանդեսը:
- 1983 Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը: Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

