
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
- Սիրիայում օրեցօր իրավիճակն ավելի է վատթարանում: ՄԱԿ-ի եւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` զոհերի թիվը արդեն իսկ անցնում է 8 հազարից:

Չորեքշաբթի երեկոյան այդ երկիր է ժամանել ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը, առաջինը նա կայցելի ամենաարյունալի մարտադաշտի վերածված Հոմս քաղաք։
Ամոսը Սիրիայում մնալու է մինչեւ շաբաթվա վերջ եւ փորձելու է համոզել իշխանություններին միջազգային կազմակերպություններին անվտանգ միջանցքներ տրամադրել` մարդասիրական օգնություն հասցնելու, վիրավորներին տեղափոխելու եւ խաղաղ բնակիչներին տարհանելու համար:
Երեկ Սիրիայի խնդրին է անդրադարձել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան։ Ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հանձնաժողովում` նա հայտարարել է, որ Սիրիայի դեպքում միջամտությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ:
«Սիրիայում այժմ քաղաքացիական պատերազմի բոլոր հնարավորությունները կան, եւ դրսից ուղղակի միջամտությունը այս պայմաններում ոչ միայն չի կասեցնի այն, այլ կարող է իրավիճակն է՛լ ավելի վատթարացնել», - ասել է Փանեթան։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի խոսքով` Սիրիայում իրավիճակը Լիբիայում տեղի ունեցածի հետ չի կարելի համեմատել: Եթե Անվտանգության խորհրդում եւ Արաբական լիգայում միասնական դիրքորոշում կար Լիբիայում ռազմական միջամտության վերաբերյալ, ապա Սիրիայի հարցում նման համաձայնություն գոյություն չունի, իսկ Միացյալ Նահանգների համար միայնակ գործելը սխալ կլինի:
Բացի այդ, ըստ Փանեթայի, «դեռ հստակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում սիրիական զինված ընդդիմությունը, այնտեղ գոյություն չունի մեկ համընդհանուր ռազմական այլընտրանք, որը հնարավոր լինի ճանաչել, կամ որոնց հետ հնարավոր լինի կապ հաստատել»:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը վաղ թե ուշ անկում կապրի. - «Չնայած մեր ներկայիս մոտեցումը հիմնված է ճգնաժամին քաղաքական լուծում գտնելու վրա, Ասադի ռեժիմը չպետք է դրանով մխիթարվի: Ամեն օր ռեժիմի վրա ճնշում է գործադրվում: Եվ չկասկածեք` այս կամ այն կերպ` այս ռեժիմը ավարտ է ունենալու»:
Սիրիայի խնդրին անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ հարցը ռազմական եղանակով չի կարելի լուծել, իսկ Ասադին քաղաքական ապաստան տալու հարցը չի քննարկվել:
- Տաթեւիկ Լազարյան
ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել պատիժը այլատյացության եւ կրոնական անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցագործությունների համար:
Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
Տաթեւիկ Լազարյան
Սիրիայում օրեցօր իրավիճակն ավելի է վատթարանում: ՄԱԿ-ի եւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` զոհերի թիվը արդեն իսկ անցնում է 8 հազարից:
Չորեքշաբթի երեկոյան այդ երկիր է ժամանել ՄԱԿ-ի մարդասիրական ...ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ. «ԵՍ ՀԻՄԱ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ»
Ռուզաննա Ստեփանյան
«Ես հիմա հանգստանում եմ։ Իմ առողջությունը շատ ավելի թանկ է, քան թե ցանկացած ձեւաչափով ընտրություններին մասնակցելը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության ...ՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում ընդունեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ վերահաստատեց իր վճռականությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ
Սարգիս Հարությունյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ներկայացմամբ, չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ նախընտրական դաշինք այդպես էլ չձեւավորվի: Նման հայտարարություն Հակոբյանն արեց ...ԱՂՋԻԿՆԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ԿՐՊԱԿՆԵՐԸ
Կարլեն Ասլանյան
Քիչ առաջ մի քանի տասնյակ աղջիկներ Մաշտոցի պողոտային հարող պուրակում անակնկալ կերպով ճեղքեցին կրպակների շուրջը ոստիկանության տեղադրած մետաղական արգելափակոցները եւ ոստիկանական շղթան ու գրավեցին կրպակի ողջ ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԹՂԹԱԿՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ եւ հետաքննող լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան դարձել է շանտաժի զոհ։
Չորեքշաբթի օրը լրագրողը ծրար է ստացել՝ անձնական ...ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ. «ԿԱՆԱՅՔ ԱՅՍՊԵՍ ԿԱՄ ԱՅՆՊԵՍ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
Տիգրան Ավետիսյան
Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը, ի տարբերություն նախորդի, որոշակիորեն կարգավորում է խորհրդարանում կանանց մասնակցության քվոտավորման հարցը:
Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածում կարդում ենք. - «Ընտրական ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Գեւորգ Ստամբոլցյան
«Չնայած հայկական բանակի վրա ռուսական մեծ ազդեցությանը` հայ զինվորականները ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից եւս փորձում են դասեր քաղել», - պնդում են Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ...ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՐԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Հրաչ Մելքումյան
Նախիջեւանում տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռօրյա հանդիպման արդյունքում եռակողմ հուշագիր է ստորագրվել, որտեղ անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Կողմերը ...
«ՇԱՏ ԼՈՒՐՋ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»` ՀԱԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ
Իրինա ՀովհաննիսյանԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՆՉԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՉԵՐԸ
Գեւորգ ՍտամբոլցյանՄԱՐՏԻ 7-Ի ՄԱՄՈՒԼ
Աստղիկ ԲեդեւյանՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Գեւորգ ՍտամբոլցյանՄԱՐՏԻ 6-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես ՇողիկյանՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
Տաթեւիկ ԼազարյանԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Նաիրա ԲուլղադարյանՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ԱԴՐԲԵՋԱՆ - ՎՐԱՍՏԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՂ Է ՔԱՆ ԵՐԲԵՒԷ»
Հրաչ ՄելքումյանՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ. «ԿԱՆԱՅՔ ԱՅՍՊԵՍ ԿԱՄ ԱՅՆՊԵՍ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
Տիգրան ԱվետիսյանՔԱՋԱՐԱՆԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՀՂՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նաիրա Բուլղադարյան
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

