
«ՔԱՆԻ ԴԵՌ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԻՇՏ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ԼԻՆԵԼՈՒ»
Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: «Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը մարդկային զոհերի պատճառ չդառնա: Գիտեք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք, եւ մեր զինվորների մահը, այդ երկու զինվորի կորստի մեղքն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Եվ նաեւ նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետեւ մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի, որովհետեւ դա մեր ցանկությունն է, որովհետեւ տրամաբանությունը դա է հուշում, որովհետեւ մարդկային բանականությունը դա է պահանջում», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Գավառի նորաբաց բժշկական կենտրոնում ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադարձել է նաեւ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին` ազատ, արդար ընտրությունների առաջարկություններով:
«Ցավոք, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով եւ ոչ թե նպատակ ունենալով բարելավելու մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ՝ ընտրությունների կազմակերպումը, այլ ուղղակի նպատակ ունի վարկաբեկելու սկսված գործընթացը», - ասել է նախագահը: - «Ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները՝ ե'ւ նախագահական, ե'ւ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի»:
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԵԼԳԻԱՑԻՆԵՐՆ ԵՆ ԼՍՈՒՄ
Էլեն ՉիլինգարյանԽաչատուր Ավետիսյանի «Բալենի» եւ Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործություններով 2004 թվականին Բելգիայում սկիզբ առավ «Արաքս» խումբը: Խմբի հիմնադիրները երկուսն էին՝ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը եւ կիթառահար ...«ՔԱՆԻ ԴԵՌ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԻՇՏ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ԼԻՆԵԼՈՒ»
Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: «Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որպեսզի ...
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հրաչ ՄելքումյանՄԱՅԻՍԻ 24-Ի ՄԱՄՈՒԼ
Իրինա ՀովհաննիսյանՍԱՖԱՐՅԱՆ. «ԲՀԿ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆԱ»
Աստղիկ ԲեդեւյանԱՄՆ ԴԵՍՊԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Սարգիս ՀարությունյանՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԱՅԼԵՒՍ ՆԱԽԿԻՆԸ ՉԷ»
Նաիրա Բուլղադարյան
ԱՄՆ-Ը ՀԱԿԱՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեղինե ԲունիաթյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Աստղիկ ԲեդեւյանԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Հրաչ ՄելքումյանԶՈՐԱԿՈՉԻՆ ԿԱՄՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՂ ԶՈՐԱԿՈՉԻԿ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԵԼԳԻԱՑԻՆԵՐՆ ԵՆ ԼՍՈՒՄ
Էլեն Չիլինգարյան«ՔԱՆԻ ԴԵՌ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԻՇՏ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ԼԻՆԵԼՈՒ»
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՏՐՎԵԼ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ
Տաթեւիկ Լազարյան«ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐԸ ՑԱՆԿԱԼԻ Է ԲԵՄՈՒՄ ՏԵՍՆԵԼ»
Նունե Մարտիրոսյան«ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-ԻՆ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԿՐԿՆԵԼ 2007-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Գեւորգ Ստամբոլցյան2.5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՊԱՀԱՆՋ` «ԺԱՄԱՆԱԿ»-Ի ԴԵՄ
Էլինա Չիլինգարյան
- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

