
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ խորապես վշտացած է ադրբեջանցի գրող եւ հրապարակախոս Ռաֆիգ Թագիի մահվան կապակցությամբ, եւ հույս է հայտնել, որ նրա վրա հարձակում կատարած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։
Նոյեմբերի 23-ին տարածած հայտարարությունում Միյատովիչը նշել է. - «Լրագրողների եւ գրողների դեմ հարձակումները հարձակումներ են մամուլի եւ արտահայտվելու ազատությունների դեմ։ Այդպիսի հանցագործությունները պետք է լիարժեքորեն բացահայտվեն` հանուն ժողովրդավարության»։
Նա իր ցավակցությունն է հայտնել լրագրողի հարազատներին, գործընկերներին։
Նոյեմբերի 19-ին Ռաֆիգ Թագին հարձակման էր ենթարկվել։ Նրան թիկունքից դանակով մի քանի հարվածներ էին հասցրել մեջքին եւ պարանոցին։ Նոյեմբերի 23-ին գրողը մահացավ հիվանդանոցում, հինգշաբթի օրը նրա հուղարկավորությունն էր։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է, որ ցնցված են` լսելով Ռաֆիգ Թագիի մահվան մասին։ «Նկատի ունենալով նրա վերջին հրապարակումները եւ անցյալում նրա դեմ դատական հետապնդումները` մենք կոչ ենք անում լրջորեն հետաքննել այն վարկածը, որ հարձակումը հնարավոր է կապ ունի նրա լրագրողական աշխատանքի հետ», - ասված է կազմակերպության հայտարարությունում։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նույնպես փոխանցում է, որ սգում է Ռաֆիգ Թագիի մահը եւ ցավակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին ու ընկերներին։ «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատշաճ հետաքննեն հարձակումը, որ հանգեցրեց նրա մահվանը, եւ բոլոր մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկեն», - հայտարարել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան։
Միջազգային լրագրողական կազմակերպությունները նշում են, որ Ռաֆիգ Թագին հայտնի էր Ադրբեջանի իշխանությունների քննադատությամբ, ինչպես նաեւ քննադատում էր Իրանի իշխանություններին, Իրանի կրոնական կառավարումը, բացասական էր վերաբերվում Ադրբեջանում իսլամիզմի տարածմանը։ 2006 թվականին Թագին երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել։
Իր վերջին հրապարակումներից մեկում, որը Ռաֆիգ Թագին տեղական կայքերից մեկում տեղադրել էր նոյեմբերի 10-ին, նա քննադատում էր Իրանին եւ այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մեղադրում մահմեդականությունը վարկաբեկելու եւ քաղաքացիական աշխարհին սպառնալու համար։
- Հրաչ Մելքումյան
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Հրաչ ՄելքումյանԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ խորապես վշտացած է ադրբեջանցի գրող եւ հրապարակախոս Ռաֆիգ Թագիի մահվան կապակցությամբ, եւ հույս է հայտնել, որ նրա վրա հարձակում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՊԿ-Ի ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիգրան Ավետիսյան2012 թվականին Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները: Ի թիվս ռազմատեխնիկական համագործակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱԿ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԲՀԿ-Ի ՀԵՏ
Իրինա ՀովհաննիսյանԸնդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը ուրբաթ օրվա հանրահավաքում խոսեց իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարությունից: «Եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» ...
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Աննա ԲարսեղյանԻՐԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Գեւորգ ՍտամբոլցյանԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՓԱԿԵԼ ԻՐԵՆՑ ԴՊՐՈՑԸ
Նանե ՍահակյանԲԱՔՎՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ը
Արմեն ՔոլոյանԱՆՍՊԱՍԵԼԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան
ԱՄՆ-Ը ՀԱԿԱՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեղինե ԲունիաթյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Աստղիկ ԲեդեւյանԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Հրաչ ՄելքումյանԶՈՐԱԿՈՉԻՆ ԿԱՄՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՂ ԶՈՐԱԿՈՉԻԿ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
ԿՐԵՄԼԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հեղինե ԲունիաթյանԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՏՐՎԵԼ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ
Տաթեւիկ Լազարյան«ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐԸ ՑԱՆԿԱԼԻ Է ԲԵՄՈՒՄ ՏԵՍՆԵԼ»
Նունե Մարտիրոսյան«ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-ԻՆ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԿՐԿՆԵԼ 2007-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Գեւորգ Ստամբոլցյան2.5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՊԱՀԱՆՋ` «ԺԱՄԱՆԱԿ»-Ի ԴԵՄ
Էլինա ՉիլինգարյանՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Կարլեն Ասլանյան
- 1814 Թեհրանում ստորագրվում է անգլո-պարսկական պայմանագիրը, որով Անգլիան խոստանում է նպաստել Գյուլիստանի պայմանագրի վերանայմանը:
- 1815 Նոր Ջուղայում ծնվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Վախճ. 1890թ.-ին, Մոսկվայում):
- 1895 Ալավերդու շրջանի Սանահին գյուղում ծնվեց Կոմունիստական կուսակցության և Խորհրդային պետության ականավոր գործիչ Անաստաս Միկոյանը: (Վախճ. 1978 թ.-ին):
- 1936 Ստալինյան սահմանադրությունը:
- 1945 Տեղի է ունենում Հաղթանակի կամուրջի հանդիսավոր բացումը Երևանում:
- 1962 Մահացավ գրականագետ և հրապարակագիր Գուրգեն Մխիթարյանը: (Ծնվ. 1890 թ.):
- 1963 Երևանում բացվում է Հայկական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանը՝ Ադրբեջանական ԽՍՀ և Վրացական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտների և ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ Անդրկովկասյան ֆիլիալների մասնակցությամբ՝ նվիրված Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությանը:
- 1980 Երևանում տեղի ունեցավ Ալ. Մյասնիկյանի արձանի բացումը:
- 1989 Գորբաչովյան վարչակարգի կողմից Բաքվում և Երևանում մտցվեց պարետային ժամ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

