
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր վերահաստատել է իր հրաժարականի մասին դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին` խորհրդարանի նիստում: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանի խոսնակը հրաժարականի մասին իր դիմումը պետք է կրկնի հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո. նրա հրաժարականը միայն այդ դեպքում կհամարվի ընդունված, ինչն էլ Աբրահամյանն այսօր արեց:
Խորհրդարանի խոսնակի աշխատասենյակ տանող պատին այսօր դեռեւս պահպանվում էր ցուցանակը, ըստ որի` ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է, չնայած ո՛չ խոսնակի քարտուղարուհին, եւ ո՛չ էլ անվտանգության ծառայության աշխատակիցները այլեւս տարածքում չէին:
Հովիկ Աբրահամյանին խորհրդարանում նոր սենյակ է հատկացվել` երկրորդ հարկում, ոչ մեծ, Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակի դիմաց: Բայց Աբրահամյանը դեռեւս չի տեղափոխվել իր նոր աշխատասենյակ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Հանրապետական խմբակցությունից, նա հանրապետությունում չէ` հանգստանալու է գնացել, կվերադառնա մի քանի օրից:
Ազգային ժողովի նախագահի պարտականությունները դրվել են խորհրդարանի Հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանի վրա: Հանրապետական կուսակցությունը, սակայն, չի որոշել, թե ով է լինելու խորհրդարանի հաջորդ խոսնակը:
«Որեւէ պաշտոնական քննարկում ապագա պաշտոնավարողի վերաբերյալ չի եղել: Երբ որ քննարկումը լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե հնարավոր է, որ իրավիճակը այդպես էլ պահպանվի եւ Ազգային ժողովը նոր նախագահ չընտրի:
- Աստղիկ Բեդեւյան
ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՒՍ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ
Հրաչ ՄելքումյանԱյս շաբաթվա ընթացքում Արաբական լիգայի անդամ 22 երկրների արտգործնախարարները նորից արտահերթ նիստ կանցկացնեն` քննարկելու Սիրիայի հարցը։ Նոյեմբեր ամսին դա կլինի արդեն չորրորդ հանդիպումը Սիրիայի հարցով։ ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Աստղիկ ԲեդեւյանԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր վերահաստատել է իր հրաժարականի մասին դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին` խորհրդարանի նիստում: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության ...«ՄՈԼՈՐԱԿ» ՀԱՆԴԵՍ. ԱՇԽԱՐՀԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
Ազա Բաբայան, Հեղինե Բունիաթյան, Անուշ Մարտիրոսյան, Հրայր Թամրազյան, Պրահա, Գեւորգ ՍտամբոլցյանԾրագրի ուշադրության կենտրոնում միջազգային հրատապ իրադարձություններն են` Եգիպտոսում վերստին կտրուկ կերպով սրված իրավիճակը, Իսպանիայում անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները, Սիրիայում ավելի ...
ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՇՐՋԱՆՑՎԵԼ
Գեւորգ ՍտամբոլցյանՄԱՅԻՍԻ 22-Ի ՄԱՄՈՒԼ
Հովհաննես ՇողիկյանԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ»
Սարգիս ՀարությունյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Նաիրա ԲուլղադարյանԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ, ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Հովհաննես Շողիկյան
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Աստղիկ ԲեդեւյանԿՐԵՄԼԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հեղինե ԲունիաթյանԻՋԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՀԱՂԹՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ
Նաիրա ԲուլղադարյանՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳՐԵԹԵ 80 ՏՈԿՈՍԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ
Գեւորգ ՍտամբոլցյանԱՇՈՏՅԱՆԻ ԽՈՍՔՈՎ` ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԽՆԴՐՈՎ «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՊԵՏՔ Է ԿԳՆ-ԻՆ ԴԻՄԵՐ
Հովհաննես ՇողիկյանՊԱՏՐԻԱՐՔԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն ՔոլոյանՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՄԱՄՈՒԼ
Աղասի ԵնոքյանՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԸ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Սաթենիկ ՎանցյանԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՒՍ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ
Հրաչ Մելքումյան«ՄԱՐՏԻ 1»-Ի ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆ ՍՏԱՑԱՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Իրինա Հովհաննիսյան
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

