
Հրատարակված է Ապրիլ 11, 2009
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԽՈՒԶԱՐԿՎԵԼ ԵՆ
- Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընկերոջ` Արտավազդ Ղալամքարյանի բնակարանը: «Առավոտյան 8:30 դուռը թակեցին, ներկայացան, որ ոստիկանությունից են, դուռը բացեցի, եկան 6-7 հոգի: Խուզարկության իրավունք ունեին, դատարանի որոշում կար, ներկայացրեցին, կարդացի, նորմալ էր: Խուզարկություն կատարեցին, առգրավեցին, ժամանակավորապես տարան համակարգիչս, տեսախցիկը, լուսանկարչական ապարատը, սկավառակներ, տարբեր տեսակի ինֆորմացիոն կրիչներ եւ թղթեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց Արտավազդ Ղալամքարյանը: Նա ենթադրում է, որ իր միջոցով Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները փորձում են գտնել Փաշինյանին: «Իրենք դիմել էին դատարանին, դատարանը որոշում էր կայացրել, որ դիմումը հիմնավորված է, այսինքն` կապը Նիկոլ Փաշինյանի հետ` իրենք փնտրում էին այդ կապի ինչ-որ ապացույցներ, ու իրենք եկել էին այդ սանկցիան իրենց ձեռքին: Նորմալ խուզարկություն արեցին, նորմալ ընդունեցինք, ճանապարհեցինք, բայց ինձ իրենց հետ տարան Հատուկ քննչական ծառայություն, մի որոշ ժամանակ բանավոր ուղղակի խոսակցություն է եղել, որից հետո ծանուցագիր տվեցին, որպեսզի ամսի 17-ին ներկայանամ հարցաքննության», - ասաց Ղալամքարյանը` հավելելով, որ հարցաքննության ներկայանալու է փաստաբանի հետ միասին: Ինչպես տեղեկացրել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները առավոտյան խուզարկություն են իրականացրել նաեւ Կարո Սիմիդյանի բնակարանում, ում որդին Փաշինյանի ընկերն է: Ըստ նույն աղբյուրի` Սիմիդյանի համակարգիչը եւս առգրավվել է: Տիգրան Ավետիսյան

- (Lուսանկարում` Նիկոլ Փաշինյան)
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2009
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ»
13
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բացառել է Հայաստանի հետ իր երկրի հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ կարգավորված չէ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Մենք Հայաստանի ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ Է»
Հովհաննես Շողիկյան 19
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց, որ իրենց նպատակը «ժողովրդի առավել ակտիվացմանը հասնելն ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԽՈՒԶԱՐԿՎԵԼ ԵՆ
(Lուսանկարում` Նիկոլ Փաշինյան) 31
Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընկերոջ` Արտավազդ Ղալամքարյանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԽՈՒԶԱՐԿՎԵԼ ԵՆ
(Lուսանկարում` Նիկոլ Փաշինյան)
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ»

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ՖՈՐՈՒՄԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ Է»
Հովհաննես Շողիկյան
LԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անուշ Մարտիրոսյան եւ Աստղիկ Բեդեւյան
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
Հրայր Թամրազյան, Պրահա
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԵՍ ԻՄ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՄ ՓՈԽԵԼ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԵՒ ԱՀԱԶԱՆԳ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Ռուբեն Մելոյան
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Տիգրան ԱվետիսյանÐÇɳñÇ øÉÇÝÃáÝÁ ³Ûó»É»ó §²½³ïáõÃÛáõݦ é³¹Çáϳ۳ÝÇ äñ³Ñ³ÛÇ Ï»Ýïñáݳϳ۳Ý
²ñÙ»Ý øáÉáÛ³Ý, äñ³Ñ³
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

