
Հրատարակված է Ապրիլ 06, 2009
ՆԱԽԱՐԱՐԸ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումներով «պարզապես անվիճելի» է համարում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման կարեւորությունը: Երկաթուղու շինարարության վերաբերյալ հուշագիրը ստորագրվելու է երկու երկրների տրանսպորտի նախարարների կողմից այս ամիս ավելի ուշ` նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի շրջանակներում: Հուշագիրը նախաստորագրվել էր անցած ուրբաթ Երեւանում: «Երկաթուղու շինարարությունը նախնական էքսպերտային գնահատականների համաձայն, կարող է տեւել 4-5 տարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց նախարարը: - «Գումարային արտահայտությունը նախագծի դեռեւս խիստ նախնական է: Վերջնական թիվը պարզ կլինի նախահաշիվը կազմելուց հետո»: Նախաստորագրված հուշագրով երկաթուղու շինարարությունը գնահատվել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար: Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները իրար կապող երկաթուղու կառուցմանը, ըստ նախարարի, ֆինանսական մասնակցություն կարող են ունենալ նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, այլ երկրներ: Նախագծի իրականացմանը մասնակցելու վերաբերյալ շահագրգռվածություն են հայտնել նաեւ Զարգացման ասիական բանկը, Համաշխարհային բանկը, այլ ֆինանսական կառույցներ: «Կան մի շարք շահագրգռված կողմեր, որոնք պատրաստ են այս նախագծին մասնակցել: Փորձը ցույց է տալիս, որ նման ճգնաժամային իրավիճակներում ներդրումներ են կատարվում հենց ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում», - ասաց Գուրգեն Սարգսյանը` հավելելով, որ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը ոչ միայն կդադարի տրանսպորտային փակուղի լինելուց, այլեւ ապագայում կարող է տարբեր ուղղություններով տարանցիկ բեռնափոխադրման կարեւոր հանգույց դառնալ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի համոզմամբ, Իրան-Հայաստան կառուցվելիք երկաթուղին իր նշանակությունը չի կորցնի նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում. - «Կարս - Գյումրի երկաթուղին վերականգնելու խնդիրը դրված է որպես ավելի շուտ դեպի հյուսիս գնացող առանցք, բայց մենք խոսում ենք դեպի հարավ-արեւմուտք գնացող առանցքի մասին` դեպի ասիական երկրներ... Սա, մի կողմից, Եվրոպան կապում է Ասիայի հետ` որպես արեւմուտք - արեւելք, մյուս կողմից` հարավ- հյուսիս, դեպի Ռուսաստան: Այնպես որ, բոլոր ուղղություններով այս երկաթգիծը իրենից հետաքրքրություն է ներկայացնում»: Նախագծով երկաթուղու երկարությունը կլինի մոտ 470 կիլոմետր, որից 60 կիլոմետրը` Իրանի տարածքում, իսկ 410 կիլոմետրը` Հայաստանի: Թեեւ այս թվերն էլ վերջնական չեն եւ դեռ վերանայվելու են երկու երկրների տրանսպորտի փոխնախարարների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից միջոցառումների իրականացման երրորդ` ամենաօպտիմալ ուղղության ընտրության եւ շինարարության իրականացման փուլում: Պատասխանելով Հայաստանի հարավում` Սյունիքում, բարդ ռելիեֆի պայմաններում երկաթուղու շինարարության հետ կապված հնարավոր դժվարությունների վերաբերյալ հարցին, Գուրգեն Սարգսյանը նշեց, թե Իրանի հյուսիսային շրջանների ռելիեֆը նույնքան բարդ է, սակայն իրանական կողմը համապատասխան փորձ ունի:

- Ռուբեն Մելոյան
Վերջին լուրերը, Ապրիլ 06, 2009
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ՖՈՐՈՒՄԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա 37Այսօր Ստամբուլում բացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումը: Հայաստանը պաշտոնապես չի միացել դաշինքին, սակայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ...ÐÇɳñÇ øÉÇÝÃáÝÁ ³Ûó»É»ó §²½³ïáõÃÛáõݦ é³¹Çáϳ۳ÝÇ äñ³Ñ³ÛÇ Ï»Ýïñáݳϳ۳Ý
²ñÙ»Ý øáÉáÛ³Ý, äñ³Ñ³
ÎÇñ³ÏÇ ûñÁ §²½³ï ºíñáå³/²½³ïáõÃÛáõݦ é³¹Çáϳ۳ÝÇ ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԵՍ ԻՄ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՄ ՓՈԽԵԼ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 2
«Ես իմ տեսակետները չեմ փոխել», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին: Թուրքիայի նախագահ Աբդուլա ...ԻՐԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՈՒՄԸ
Իրանը այսօր հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից շաբաթավերջին հրթիռի արձակումը արդարացված էր: Պաշտոնական Թեհրանը նաեւ ժխտել է լուրերը, թե Իրանի եւ Հյուսիային Կորեայի հրթիռային ծրագրերը փոխկապակցված ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին ...ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Հրապարակված նախնական տնտեսական ցուցանիշների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը 2009 թվականի առաջին եռամսյակում շուրջ 7 տոկոսով անկում է ապրել: Այդուհանդերձ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտպանել ...ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՐԵԱԿԱՆ ՀՐԹԻՌԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
Հյուսիսային Կորեայի կողմից հեռահար-հրթիռի արձակման կապակցությամբ գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը ավարտվել է առանց որոշակի արդյունքների: Երեկ ացկացված նիստում, երեք ժամ տեւած քննարկումների ...ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ ՁԱՅՆԵՐԻ 50 ՏՈԿՈՍԸ
Նախնական տվյալներով, Մոլդովայի իշխող Կոմունիստական կուսակցությունը երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 50 տոկոսը: Մոլդովայի նոր ձեւավորվող խորհրդարանը պետք է քվեարկությամբ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով պայմանավորելու վերաբերյալ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, ...ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
1Այսօր կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից մարդիկ են զոհվել: Լրատվամիջոցները եւ պաշտոնական աղբյուրները հաղորդում են շուրջ 30 զոհերի եւ տասնյակ վիրավորների մասին: Զոհերի թիվն աճում է: Հազարավոր ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԱՅՑԵԼԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՊՐԱՀԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆ
Հեղինե Բունիաթյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա
Կիրակի օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան այցելեց Միացյալ Նահանգների պետքարտուղար, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Հիլարի Քլինթոնը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Կարինե Քալանթարյան
Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կրկին բարձրաձայնեցին Ազգային ժողովի` անցած տարի ընդունած որոշմամբ 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը ...ՆԱԽԱՐԱՐԸ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ռուբեն Մելոյան
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումներով «պարզապես անվիճելի» է համարում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման կարեւորությունը: Երկաթուղու շինարարության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ՖՈՐՈՒՄԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
Հրայր Թամրազյան, Պրահա
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԵՍ ԻՄ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՄ ՓՈԽԵԼ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Տիգրան ԱվետիսյանÐÇɳñÇ øÉÇÝÃáÝÁ ³Ûó»É»ó §²½³ïáõÃÛáõݦ é³¹Çáϳ۳ÝÇ äñ³Ñ³ÛÇ Ï»Ýïñáݳϳ۳Ý
²ñÙ»Ý øáÉáÛ³Ý, äñ³Ñ³ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ, ԹԵ՞ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ». VIDEO
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒ. «ԵՍ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ »
Ազա Բաբայան, Մոսկվա¾¹áõ³ñ¹ Þ³ñÙ³½³Ýáí. §¸³ Ï»Ýó³Õ³ÛÇÝ ËݹÇñ ¿ »õ áñ»õ¿ ù³Õ³ù³Ï³Ý »Ýóï»ùëï ãáõÝǦ
îÇ·ñ³Ý ²í»ïÇëÛ³ÝՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ
Կարինե ՔալանթարյանԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1841 Հակաամիրայական «Միակամ» ընկերության ստեղծումը Կ. Պոլսում:
- 1869 Ծնվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Վախճ. 1951թ.-ին):
- 1964 Երևանում տեղի է ունենում Կիև-Թբիլիսի-Բաքու-Երևան քաղաքների բարեկամության երեկո:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

