
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ` ապրիլի 2-ին տեղի ունեցած սպանությունը, որն անմիջականորեն առնչվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետականի ցուցակում ներգրավված անձանց հետ, «կենցաղային խնդիր է եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունի»: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա որեւէ քաղաքական ենթատեքստ չունի եւ կապված չէ Հանրապետական կուսակցության գործունեության, եւ ոչ էլ ավագանու ցուցակների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շարմազանովը: Հայաստանի ոստիկանության օպերատիվ ամփոփագրում տվյալ միջադեպի վերաբերյալ ասված է. - «Ապրիլի 2-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թվականին ծնված Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում հրազենային վնասվածքը Կարեն Հակոբյանին հասցրել է անհայտ անձը եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ 4 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»: Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, Կարեն Հակոբյանին, ով զբաղեցնում էր մայրաքաղաքի ավագանու ընտրություններում Հանրապետականի առաջադրած համամասնական ցուցակի 101-րդ հորիզոնականը, հրազենային վնասվածք է հասցրել Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամ, 1981 թվականին ծնված Արթուր Սեդրակյանը, ով Հանրապետականի ցուցակում 43-րդն է: Նույն աղբյուրների փոխանցմամբ` ավելի ուշ Սեդրակյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Կատարվածի վերաբերյալ մամուլում շրջանառվում է երկու հնարավոր դրդապատճառ. առաջին` որ դա վաղուցվա վեճի հետեւանք է եւ տնտեսական հիմք ունի, եւ երկրորդ` որ հակամարտությունը կապ ունի ավագանու առաջիկա ընտրությունների հետ: «Դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում է, իրենք նախաքննությունը կկատարեն եւ կներկայացնեն հասարակությանը: Ինչ վերաբերում է տարբեր ասեկոսեներին կամ մամուլում հրապարակված տարբեր երեւույթներին [վարկածներին], դրանք որեւէ կապ չունեն կուսակցության հետ, ոչ էլ քաղաքական տարաձայնությունների թեմա են», - հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակը:
- Տիգրան Ավետիսյան
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
Հրայր Թամրազյան, Պրահա 4
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբաման շարունակում է իր եվրոպական այցը եւ այսօր արդեն նա Պրահայում հանդիպեց Չեխիայի նախագահի եւ այլ ղեկավարների հետ, հանդես եկավ ելույթով Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում` շուրջ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Ըստ արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Տիգրան ԱվետիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ` ապրիլի 2-ին տեղի ունեցած սպանությունը, որն անմիջականորեն առնչվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետականի ...
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
Հրայր Թամրազյան, Պրահա
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Տիգրան ԱվետիսյանՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ, ԹԵ՞ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ». VIDEO
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒ. «ԵՍ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ »
Ազա Բաբայան, ՄոսկվաՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ
Կարինե Քալանթարյան¾¹áõ³ñ¹ Þ³ñÙ³½³Ýáí. §¸³ Ï»Ýó³Õ³ÛÇÝ ËݹÇñ ¿ »õ áñ»õ¿ ù³Õ³ù³Ï³Ý »Ýóï»ùëï ãáõÝǦ
îÇ·ñ³Ý ²í»ïÇëÛ³ÝԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻՆ
WALL STREET JOURNAL. «ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՇՈՒՏՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՀԵՏ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա²ñï·áñÍݳ˳ñ³ñ ¾¹í³ñ¹ ܳɵ³Ý¹Û³ÝÝ ÁݹáõÝ»ó ØÇÝëÏÇ ËÙµÇ Ñ³Ù³Ý³Ë³·³Ñ ´»éݳñ ü³ëÛ»ÇÝ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

