
Հրատարակված է Ապրիլ 05, 2009
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբաման շարունակում է իր եվրոպական այցը եւ այսօր արդեն նա Պրահայում հանդիպեց Չեխիայի նախագահի եւ այլ ղեկավարների հետ, հանդես եկավ ելույթով Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում` շուրջ 30 հազար հավաքվածների առջեւ: Օբամայի ելույթի գլխավոր ուղերձը վերաբերում էր միջուկային սպառազինությունների կրճատմանը եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելմանը: Միացյալ Նահանգների նախագահի այս ելույթից մի քանի ժամ առաջ Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային համայնքի կոչերը, արձակել էր հերթական հրթիռը. Օբամային արթնացրել էին վաղ առավոտյան ժամը 4.30-ին եւ հայտնել այդ տհաճ լուրը: Իր ելույթում նա խստորեն դատապարտեց Հյուսիսային Կորեայի այդ որոշումը: «Այժմ ժամանակն է ուժեղ միջազգային պատասխան տալ, եւ Հյուսիսային Կորեան պետք է իմանա, որ դեպի անվտանգություն եւ հարգանք տանող ճանապարհը երբեք չի բացվի սպառնալիքների եւ ապօրինի զենքի օգնությամբ», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը: Նա իր ելույթում խոսեց գոյություն ունեցող միջուկային պաշարների վերացման, միջուկային զենքի տարածումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ-ի նախագահին հատկապես անհանգստացնում է միջուկային զենքերի պաշարները վերահսկելու խնդիրը: Ըստ նրա, պետք է բացառել այդ զենքերի` ահաբեկիչների ձեռքը ընկնելու ցանկացած հնարավորություն, եւ Ամերիկան պատրաստվում է առաջնորդել այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: «Իբրեւ միջուկային զենք գործադրած միակ երկիր` Միացյալ Նահանգները բարոյական պատասխանատվություն է կրում գործի անցնելու համար: Մենք չենք կարող հաջողության հասնել այս գործում միայնակ, բայց մենք կարող ենք առաջնորդել, մենք կարող ենք սկսել այն», - ընդգծեց Բարաք Օբաման: Նա խոստացավ, որ Ամերիկան կստանձնի աշխարհը միջուկային զենքից ազատելու գործը: «Այսօր ես հստակ եւ վստահաբար հայտարարում եմ առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության եւ անվտանգության հասնելու` Ամերիկայի պարտավորության մասին», - ասաց Բարաք Օբաման բազմահազարանոց ամբոխի խանդավառ բացականչությունների ներքո: Օբաման Պրահա է ժամանել շաբաթ երեկոյան Ստրասբուրգից, ուր նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի 60-ամյակի հոբելյանական գագաթնաժողովին: Միացյալ Նահանգների նախագահը իր անդրօվկիանոսյան այցը սկսել է Լոնդոնից, որտեղ տեղի ունեցավ «Մեծ 20»-ի գագաթնաժողովը: Օբաման իր եվրոպական այցելության ընթացքում գրեթե ամենուր արժանացավ ջերմ ընդունելության: Չեխիա նրա այցը տեղի է ունենում ներքաղաքական անսովոր պայմաններում: 11 օր առաջ կառավարությունը անվստահության քվե ստացավ խորհրդարանում եւ ստիպված էր հրաժարական տալ: Չեխիայի կառավարությունը այժմ նախագահում է Եվրամիությունում, եւ այսօր տեղի է ունենում Եվրամիություն - Միացյալ Նահանգներ գագաթնաժողովը: Չեխիայի կառավարության հրաժարականը այս գագաթնաժողովը վերածեց երկկողմ հանդիպումների շարքի: Չնայած այս ամենին, չեխերը ոգեւորված ընդունեցին Օբամային, հատկապես` երիտասարդությունը: Չեխիայի Հանրապետությունը համաձայնել էր ամերիկյան ռադարային համակարգի տեղակայմանը իր տարածքում, սակայն այդ որոշումը միանշանակ չընդունվեց չեխերի կողմից: Հակառադարային բողոքի ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ-ի նախագահի այցից առաջ եւ այցի ժամանակ: Օբաման այս հարցին նույնպես անդրադարձավ` մասնավորապես, հայտարարելով. - «Եթե Իրանից եկող սպառնալիքը շարունակվի, մենք կշարունակենք իրականացնել հրթիռային պաշտպանության համակարգի ծրագիրը: Իսկ եթե իրանական սպառնալիքը վերանա, ապա մենք անվտանգության ավելի ամուր հիմք կունենանք, եւ Եվրոպայում հրթիռային պաշտպանության համակարգի կառուցման շարժառիթը կվերանա»: Այսօր ուշ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահը Պրահայից մեկնում է Թուրքիա, ուր մասնակցելու է «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի աշխատանքներին: Այդ ֆորումին մասնակցելու է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

- Հրայր Թամրազյան, Պրահա
Վերջին լուրերը, Ապրիլ 05, 2009
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
Հրայր Թամրազյան, Պրահա 4
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբաման շարունակում է իր եվրոպական այցը եւ այսօր արդեն նա Պրահայում հանդիպեց Չեխիայի նախագահի եւ այլ ղեկավարների հետ, հանդես եկավ ելույթով Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում` շուրջ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Ըստ արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Տիգրան ԱվետիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ` ապրիլի 2-ին տեղի ունեցած սպանությունը, որն անմիջականորեն առնչվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետականի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄԵՐԻԿԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ»
Հրայր Թամրազյան, Պրահա
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ԵՒ ՈՐԵՒԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Տիգրան ԱվետիսյանՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ, ԹԵ՞ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ». VIDEO
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒ. «ԵՍ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ »
Ազա Բաբայան, ՄոսկվաՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ
Կարինե Քալանթարյան¾¹áõ³ñ¹ Þ³ñÙ³½³Ýáí. §¸³ Ï»Ýó³Õ³ÛÇÝ ËݹÇñ ¿ »õ áñ»õ¿ ù³Õ³ù³Ï³Ý »Ýóï»ùëï ãáõÝǦ
îÇ·ñ³Ý ²í»ïÇëÛ³ÝԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻՆ
WALL STREET JOURNAL. «ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՇՈՒՏՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՀԵՏ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա²ñï·áñÍݳ˳ñ³ñ ¾¹í³ñ¹ ܳɵ³Ý¹Û³ÝÝ ÁݹáõÝ»ó ØÇÝëÏÇ ËÙµÇ Ñ³Ù³Ý³Ë³·³Ñ ´»éݳñ ü³ëÛ»ÇÝ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

