
Հրատարակված է Նոյեմբեր 29, 2008
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհուրդը մտահոգություն է հայտնել Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով եւ դատապարտել «քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները»: Վիրահայոց թեմի խնդիրներին, մասնավորապես` հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին եւ Թբիլիսիի Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության եւ հայկական գերեզմանների պղծման դեպքին Գերագույն հոգեւոր խորհուրդը անդրադարձել է երեկվա նիստում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` իրավիճակի մասին զեկույցով է հանդես եկել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը տեղեկացրել է, որ նկատի ունենալով այն, որ վրաց իշխանությունների եւ Վրաց եկեղեցու կողմից որեւէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին, Հայ առաքելական եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները: Այնուհետեւ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել կոչով, որում, մասնավորապես, ասված է. - «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում եւ նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների եւ հայրենական իրենց սրբությունների»: Նոյեմբերի 16-ին Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն էր իրականացվել: Վրաց հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլին ու իր կողմնակիցները, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել էին եկեղեցու բակում գտնվող` Միքայել եւ Lիդիա Թամամշեւների շիրմաքարերը: Շիրմաքարերը իրենց տեղն են վերադարձվել միայն վրաց Պատրիարքի միջամտությունից հետո:

- (Լուսանկարում` Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին)
Վերջին լուրերը, Նոյեմբեր 29, 2008
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԵՐԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ
1Հնդկաստանի իշխանությունները այսօր հայտարարել են, որ իրավապահների եւ ահաբեկիչների միջեւ մարտերը Մումբաի քաղաքի «Թաջ Մահալ» հյուրանոցում ավարտվել են: Ըստ Հնդկաստանի ոստիկանության պաշտոնյաների` հյուրանոցը ...ՎՐԱՍՏԱՆԸ ԽԶՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՀԵՏ
4Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Նիկարագուայի հետ` այդ պետության կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու պատճառով: Համապատասխան հայտարարությամբ երեկ երեկոյան հանդես ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(Լուսանկարում` Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհուրդը մտահոգություն է հայտնել Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով եւ դատապարտել «քրիստոնեության ոգուն, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ Է»
Տիգրան Ավետիսյան
«ԲՋՆԻ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ»
(Լուսանկարում` Խաչատուր Սուքիասյանը)
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(Լուսանկարում` Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին)ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑՆԵԼ ԶՐՈՅԻ»
Լուսինե Մուսայելյան, ՍտեփանակերտԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարինե Քալանթարյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԴՐԵԶԴԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԼՈՎԱՏՏԸ 5,7 ՑԵՆՏՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿԱՐՏԱՀԱՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Ռուբեն ՄելոյանԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Անուշ Մարտիրոսյան
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎՐԱՍՏԱՆԸ ԽԶՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

