
Հրատարակված է Նոյեմբեր 26, 2008
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի հետ քննարկել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հնչեցրած գնահատականները` հետընտրական իրադարձությունների շուրջ հայաստանյան զարգացումների վերաբերյալ: Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանդիպման որոշ մանրամասներ. - «Գլխավոր դատախազը նկատել է, որ մի շարք հարցադրումների վերաբերյալ թերի տեղեկատվության հիման վրա հնչեցված որոշ գնահատականներ անուղղակիորեն նպաստում են մի շարք արատավոր երեւույթների արմատավորմանը, չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, արդարադատության իրականացմանը»: Գլխավոր դատախազին տարակուսանքի առիթ են տվել, մասնավորապես, «7-ի գործի» վերաբերյալ Թոմաս Համմարբերգի տված գնահատականները: Շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ընթացքում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նախ ասել էր, որ չէր ցանկանա «7-ի գործի» նախաքննության վերաբերյալ վերջնական կարծիք հայտնել, քանի դեռ չի ծանոթացել մեղադրական եզրակացությանը, այնուհետեւ հայտարարել էր, որ չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա «անկախ դատարանը» կարողանար այդ 7 կալանավորներին մեղադրել իշխանությունը բռնությամբ տապալելու փորձի մեջ: Սոնա Տռուզյանի մեկնաբանությամբ` «գլխավոր դատախազի տարակուսանքի հիմքը այն է, որ եթե [Համմարբերգը] քրեական գործի նյութերին ծանոթ չէ, ապա ինչի հիման վրա է ասում, թե առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն»: Անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից մահացած 10 անձանց մահվան հանգամանքները պարզաբանելու համար միջազգային փորձագետների ծառայություններից օգտվելու մասին Թոմաս Համմարբերգի խորհրդին՝ Աղվան Հովսեփյանը նշել է, որ 2008 թվականի մարտ ամսից սկած միջազգային համապատասխան մասնագետներ տրամադրելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը, սակայն որեւէ աջակցություն առայժմ չի ստացել:

- Կարինե Քալանթարյան
Վերջին լուրերը, Նոյեմբեր 26, 2008
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարինե Քալանթարյան 3
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի հետ քննարկել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հնչեցրած ...ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Անուշ Մարտիրոսյան 2Այսօր ժամը 13-ից Եռաբլուրում եռօրյա նախազգուշական հացադուլ են սկսել Ղարաբաղյան պատերազմի մի խումբ մասնակիցներ: Նրանց հիմնական պահանջները ձեւակերպված են Սուրբ Վարդանանց եկեղեցու պատին փակցված պաստառներում` ...HUMAN RIGHTS WATCH. «ՕՍ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության` այսօր հրապարակած զեկույցի համաձայն, օս զինյալները հարձակվել եւ բռնություններ են կիրառել Հարավային Օսիայում ապրող վրացիների նկատմամբ: Հեղինակավոր իրավապաշտպան ...«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆՏԵՍԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԱՆԴԱՂԵՑՈՒՄԸ»
Եվրամիությունը չի անտեսի Թուրքիայի կողմից բարեփոխումների դանդաղեցումը` որպես տարանցիկ ճանապարհ այդ երկրի ռազմավարական կարեւորության եւ տարածաշրջանում աճող դիվանագիտական ազդեցության պատճառով: Այդ մասին ...ԻՐԱՆՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ ԵՆ ՀԱՆԵԼ 10 ՄԱՐԴԱՍՊԱՆԻ
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Էվին բանտում կախաղան են հանել մարդասպանության համար մահվան դատապարտված ինը տղամարդու եւ մեկ կնոջ: Իսլամական հանրապետության օրենսդրությամբ մահվան դատավճիռ է սահմանված սպանության, ...ՆՎԱԶԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Հովհաննես ՇողիկյանԱվարտվող տարվա 10 ամիսների ընթացքում, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության իրականացրած դիտարկումների, երկրի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները նվազել են: Նախարարության ճյուղային ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից, այցի ընթացքում Բաբաջանին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԵՒ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը այսօր ընդունել է երկրի նախագահի եւ Պետդումայի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին փոփոխությունները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` ...ՍՊԱՆՎԵԼ Է ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Այսօր առավոտյան սպանվել է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաեւը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Կարաեւի վրա կրակել են, երբ նա դուրս էր եկել տնից եւ նստում էր ծառայողական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿԻՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻՆ
Հրաչ Մելքումյան, Պրահա
Նախկին խորհրդային երկրներում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը որպես բարեկամ երկիր ամենաշատը ընկալում են Հայաստանի քաղաքացիները: Հարցումը անցկացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման ...ԱՆՆԱ ՊՈԼԻՏԿՈՎՍԿԱՅԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈՎ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱյսօր Մոսկվայի զինվորական դատարանը կշարունակի «Նովայա գազետա» թերթի թղթակից Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործի քննությունը: Նոյեմեբերի 19-ին դատավոր Եվգենի Զուբովը հայտարարեց, թե նիստերը փակ են լինելու ...ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. - «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ Է»
Տիգրան Ավետիսյան
Ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը ներքին դիմադրության է հանդիպում Հայաստանում, քանի որ այն սպառնում է «տնտեսության օլիգարխիկ կառույցի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ԱՅՍՕՐ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՐԾՈՒՄ Է»
Կարինե Քալանթարյան
Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը անցյալ շաբաթ բավականին խիստ գնահատականներ հնչեցրեց մարտի 1-ի քրեական գործերով դատավարությունների կապակցությամբ` դրանք, լրատվամիջոցների փոխանցմամբ, ...ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ 200 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Եվրամիության 27 երկրներին կոչ է արել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման համար ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑՆԵԼ ԶՐՈՅԻ»
Լուսինե Մուսայելյան, ՍտեփանակերտԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարինե Քալանթարյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԴՐԵԶԴԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԼՈՎԱՏՏԸ 5,7 ՑԵՆՏՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿԱՐՏԱՀԱՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Ռուբեն ՄելոյանԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Անուշ Մարտիրոսյան
êï»÷³Ý ¸»ÙÇñ×Û³Ý. §Ð³Ý¹ÇåáõÙÁ Ïáõë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ³í»ÉÇ ³ß˳ïáÕ Ó»õ³ã³÷ ¿, ù³Ý гë³ñ³Ï³Ï³Ý å³É³ïÁ¦
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԶԻՋՈ՞ՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

