
Հրատարակված է Նոյեմբեր 24, 2008
ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ԱՆՀԵՏԵՒԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ
- Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում նոյեմբերի 9-ին հայ եւ հույն հոգեւորականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով, Իսրայելի ոստիկանությունը հայ հոգեւորականներին արգելել է այսուհետ Գյուտ խաչի տոնը նշելիս մտնել տաճար, եթե դա չեն թույլատրում հույն հոգեւորականները: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեցին դեպքերի ականատես հայ հոգեւորականները եւ ուխտագնացները: «Մեր միաբանության բոլոր փորձերը` կոնտակտների գնալ հունական կողմի հետ, ուշադրության չեն արժանանում», - ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը, ով նույնպես նոյեմբերի 9-ի միջադեպի ականատեսն է եղել: - «Երուսաղեմի հունական պատրիարքը մեր միաբաններին անվանել է հերետիկոսներ եւ խզել բոլոր տեսակի համագործակցությունը մեզ հետ: Մենք մեկ ամիս փորձում ենք կոնտակտի դուրս գալ հույների հետ, որպեսզի հաջորդ տոնին կարողանանք հստակ կարգավորված, առանց կոնֆլիկտների գնալ, բայց չի ստացվում»: Արարատյան հայրապետական թեմի քահանա Մխիթար Ալոյանը ակնկալում է Հայաստանի արտգործնախարարության եւ Ամենայն հայոց կաթողիկոսի միջամտությունը. - «Մեր արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ պետք է խոսի, որպեսզի իրենց կառավարությունը ինչ-որ ձեւով ազդի ոստիկանության վրա, որովհետեւ ոստիկանները կողմնապահ են: Ամենայն հայոց կաթողիկոսն էլ Հունաց տիեզերական պատրիարքի հետ պետք է խոսի: Հակառակ այն բանի, որ Երուսաղեմի [հունաց] պատրիարքությունը անկախ է, Տիեզերական պատրիարքը կարող է ազդել, եւ այս կռիվները վերանան, որովհետեւ, բնականորեն, տհաճ է Քրիստոսի գերեզմանի վրա հոգեւորականների կռիվ անելը»: Ծեծկռտուքը սկսվել էր, երբ հայ հոգեւորականները նշում էին Գյուտ խաչի տոնը: Այս տոնը Հայ առաքելական եկեղեցին նշում է 4-րդ դարից վեր: Հույների պնդմամբ` հայերը թույլ չեն տվել, որ հույն հոգեւորականներից մեկը մտնի տաճար: Հայերը պնդում են հակառակը` որ հույներն են փակել իրենց ճանապարհը: Քրիստոսի Հարության տաճարի տարածքը բաժանված է քրիստոնեական վեց եկեղեցիների միջեւ, եւ բախումներն այստեղ հազվադեպ չեն:

- Գայանե Դանիելյան
Վերջին լուրերը, Նոյեմբեր 24, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ եւ կքննարկի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրներ: Հայաստանի ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՒ «7-Ի ԳՈՐԾՈՎ» ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բավարարված չէ մարտի 1-2-ի իրադարձությունների համար պատասխանատուներին բացահայտելու, այդ իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի ...ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑՆԵԼ ԶՐՈՅԻ»
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը անվիճելի է համարում, որ Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԴՐԵԶԴԵՆ
6
Հայաստանի նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Դրեզդեն եւ նոյեմբերի 25-ին ներկա կգտնվի օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի եւ Չինաստանի հավաքականների խաղին: Հաղորդելով ...«ԳԱԶՊՐՈՄ»-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ ՄԻՆՉԵՒ 2012 ԹՎԱԿԱՆԸ
Առաջիկա երեք տարիների ընթացքում բնական գազի եւ նավթի գները ռեկորդային աճ կարձանագրեն: Գերմանական «Handelsblatt» օրաթերթին այդ մասին ասել է ռուսաստանյան «Գազպրոմ» կոնցեռնի նախագահ Ալեքսեյ Միլլերը: «Գազպրոմ»-ի ...ՊՈՒՏԻՆԸ ՕԲԱՄԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային կոչ է արել դադարեցնել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագիրը: ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Տիգրան Ավետիսյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ`արտահերթ ...ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐԻՑ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ԿԻՍՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԵՂԵՐԸ
Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրից առաջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Ուկրաինայի թիմի հետ 8,5-ական միավորով կիսում է առաջին երկու տեղերը: Կիրակի օրը կայացած ...ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ԴԵՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Ռուսաստանցիների շուրջ 30 տոկոսը դեմ են երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը: Նրանք մտավախություն ունեն, որ այդպիսով երկրում կծաղկի կոռուպցիան, կհաստատվի «միապետական համակարգ», քանի որ նախագահի` ...ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԱՆՑԱՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱՄԲԱՐ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Վրաստանի խորհդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ, երբ նշվում էր «վարդերի հեղափոխության» հինգերորդ տարեդարձը, վերջնականապես հռչակեց իր անցումը ընդդիմության ճամբար: Թբիլիսիում ավելի քան երեք հազար ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Ի՞նչ տվեց նոյեմբերի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կայացած` ղարաբաղյան կարգավորման թեմայով հանդիպումը հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ, եւ ինչո՞վ էր պայմանավորված դրա անհրաժեշտությունը. ...¶³Éáõëï ê³Ñ³ÏÛ³ÝÁ íï³Ý·³íáñ ãÇ Ñ³Ù³ñáõÙ ÂáÙ³ë гٳñµ»ñ·Ç ·Ý³Ñ³ï³Ï³ÝÝ»ñÁ
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý
²½·³ÛÇÝ ÅáÕáíÇ Ð³Ýñ³å»ï³Ï³Ý ËÙµ³ÏóáõÃÛ³Ý ...г۳ëï³ÝÁ ÏÇÉáí³ïïÁ 5,7 ó»Ýïáí ¿É»Ïïñ³¿Ý»ñ·Ç³ ϳñï³Ñ³ÝÇ Âáõñùdz
èáõµ»Ý Ø»ÉáÛ³Ý
гçáñ¹ ï³ñí³ Ù³ñïÇ 1-Çó ÏÇñ³Ï³Ý³óíÇ Ñ³ÛÏ³Ï³Ý ...ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ԱՆՀԵՏԵՒԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Գայանե Դանիելյան
Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում նոյեմբերի 9-ին հայ եւ հույն հոգեւորականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով, Իսրայելի ոստիկանությունը հայ հոգեւորականներին արգելել է այսուհետ Գյուտ խաչի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑՆԵԼ ԶՐՈՅԻ»
Լուսինե Մուսայելյան, ՍտեփանակերտՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԴՐԵԶԴԵՆ

êï»÷³Ý ¸»ÙÇñ×Û³Ý. §Ð³Ý¹ÇåáõÙÁ Ïáõë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ³í»ÉÇ ³ß˳ïáÕ Ó»õ³ã³÷ ¿, ù³Ý гë³ñ³Ï³Ï³Ý å³É³ïÁ¦
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԶԻՋՈ՞ՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԼՐԱԳՐՈՂ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

