
Հրատարակված է Նոյեմբեր 21, 2008
ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՆԽԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԿՐԱԿՈՑԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
- Մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում եղած դիպուկահարը մեկ կրակոց է արձակել եւ այդ կրակոցով կանխել է երկրորդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատել է, որ ոստիկանության զորքերի կազմում եղել է մեկ դիպուկահար, ով հարցաքննվել է դեռեւս հունիսին: Վահագն Հարությունյանի հավաստմամբ` դիպուկահարը հատուկ զանգվածային անկարգությունները կանխելու, ցրելու համար չի բերվել. - «Կոնկրետ, եթե զորամիավորումը իր ծառայությունը իրականացնում է մարտական հրազենով, նրա հետ մարտական հերթափոխի դուրս է գալիս նաեւ դիպուկահար, որի ծառայությունը կարող է պետք լինի, կամ ոչ: Տվյալ դեպքում ավելի քան օգտակար է եղել նրա ներկայությունը, քանի որ Լեո փողոցում, որտեղ դիպուկահարը տեղակայված է եղել, զանգվածային անկարգության մասնակցի կրակոցից սպանվել է զինվորականը, դրանից առաջ զինվորականների ուղղությամբ նետվել է նռնակ` էլի մարտական, դրանից հետո կրկին փորձ է արվել կրակել զինվորների շարքերի ուղղությամբ: Դիպուկահարը ունի արձակած մեկ կրակոց, եւ այդ կրակոցով ինքը կանխել է երկրորդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ»: Ըստ Հարությունյանի` նախաքննությունը ունի զինվորականների ուղղությամբ կրակող տվյալ անձի նկարագիրը, եւ ձեռնարկվում են միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դրանով էլ, մասնավորապես, նա պայմանավորեց այն հանգամանքը, որ մինչ այժմ նախաքննության մարմինը չէր հայտնել դիպուկահարի մասին: Բացի այդ, ըստ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի, «ոչ միայն դիպուկահարի, այլեւ առհասարակ մյուս տեսակի զենքերի կիրառման օրինաչափության վերաբերյալ նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, եւ ամենակարեւորը` նշանակված են փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռեւս չենք ստացել». - «Դեպքի վայրից ունենք հայտնաբերված հազարից ավելի տարբեր տեսակի պարկուճներ, եւ դրանց պատկանելությունը պարզելու համար դրանք համեմատվում են ոստիկանական զորքերի կողմից նրանց տրամադրության տակ այդ օրը եղած զենքերի հետ, դրանք համեմատվում են դիակներից հայտնաբերված գնդակների հետ»: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողներին էր ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը արտասահմանցի մի լրագրողի ասել է, թե մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի շրջակայքում դիպուկահար է գործել: Նույն օրը լրագրողների հետ զրույցում պարզաբանելով հիշյալ հարցազրույցում իր արած հայտարարությունները` Սամվել Նիկոյանը ասել էր. - «Այո, ոստիկանության սպառազինության մեջ եղել է մեկ դիպուկահար: Նրանք պաշտոնապես պատասխանել են իմ հարցին` մեկ դիպուկահարի ներկայությունը: Նման մեկ դիպուկահար եղել է»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դիպուկահարի կրակոցից վիրավորված, զոհված կա՞` ըստ իրենց տեղեկությունների եւ ներկայացված փաստաթղթերի, «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանել էր. - «Ոչ, այս պահին չեմ կարող ասել, հստակ չեմ կարող ասել»:

- Կարինե Քալանթարյան
Վերջին լուրերը, Նոյեմբեր 21, 2008
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա 4Վրաստանը Միջազգային օլիմպիական կոմիտեին է դիմել 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիից որեւէ այլ քաղաք տեղափոխելու առաջարկով՝ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառաբանությամբ: Մեկ տասնյակից ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ»
Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ` փորձաքննությունների գործող մեթոդաբանությունը հնարավորություն չի տալիս իրականացնել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների ...êï»÷³Ý ¸»ÙÇñ×Û³Ý. §Ð³Ý¹ÇåáõÙÁ Ïáõë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ³í»ÉÇ ³ß˳ïáÕ Ó»õ³ã³÷ ¿, ù³Ý гë³ñ³Ï³Ï³Ý å³É³ïÁ¦
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý 3
г۳ëï³ÝÇ ÅáÕáíñ¹³í³ñ³Ï³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախահահների վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում «վեճերի կարգավորման նոր պայմաններ են ստեղծվել»: «Դա կարեւոր ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ
2
Կիրակի օրը պաշտոնական այցով Իրան կմեկնի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում ...ՊԵՏԴՈՒՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստանի Պետդուման այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած նախագծին այսօր 450 պատգամավորներից ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը դատապարտել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի թիմին եւ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` դարձավ ...ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՆԽԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԿՐԱԿՈՑԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում եղած դիպուկահարը մեկ կրակոց է արձակել եւ այդ կրակոցով կանխել է երկրորդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը գնահատել է օգտակար` կարեւորելով ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԶԻՋՈ՞ՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Միացյալ Նահանգները զիջում է իր դիրքերը` որպես աշխարհի գերակա տնտեսական, ռազմական եւ քաղաքական ուժ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի պատրաստած զեկույցում: «Համաշխարհային միտումները ...JANE'S: «ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԵԼԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ»
Արմեն Քոլոյան, ՊրահաJane’s Intelligence հեղինակավոր վերլուծական կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` Վրաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանը ավելի է ամրապնդում իր ազդեցությունը Կովկասում: Դրա շնորհիվ է ...ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Գայանե Դանիելյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Վահրամ քահանա Մելիքյանը, պատվիրակություններ են ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
êï»÷³Ý ¸»ÙÇñ×Û³Ý. §Ð³Ý¹ÇåáõÙÁ Ïáõë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ³í»ÉÇ ³ß˳ïáÕ Ó»õ³ã³÷ ¿, ù³Ý гë³ñ³Ï³Ï³Ý å³É³ïÁ¦
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

