
JANE'S: «ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԵԼԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ»
Jane’s Intelligence հեղինակավոր վերլուծական կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` Վրաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանը ավելի է ամրապնդում իր ազդեցությունը Կովկասում: Դրա շնորհիվ է նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրվել հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հռչակագիրը: Փաստաթուղթը չի վկայում այն մասին, որ հակամարտության վերջնական կարգավորման համաձայնեցումն արդեն ավարտին է մոտենում: Եվ այնուամենայնիվ, ըստ Jane’s-ի, այն նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պահպանմանը: Միացյալ Նահանգների եւ եվրոպական դաշնակիցների ուշադրության կենտրոնում Վաշինգտոնում մեկնարկած իշխանափոխության գործընթացն է, ուստի այնտեղ Մոսկովյան հռչակագիրը արժանացել է համեստ եւ ընդհանուր առմամբ դրական գնահատականի: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հռչակագրում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, եւ հաստատել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակման կարեւորությունը: Jane’s Intelligence-ի վերլուծաբանները նշում են, որ հայ-ադրբեջանական շփման գծում մարտի սկզբին տեղի են ունեցել լուրջ բախումներ, զոհվել է առնվազն 16 զինվոր: Հունիսին Ադրբեջանում տեղի է ունեցել խոշոր զորահանդես՝ առաջինը 1992 թվականից ի վեր: Դրա ընթացքում ցուցադրվել են Իսրայելից գնված TAR 21 Tavor մակնիշի ինքնաձիգները, IMI Lynx տեսակի հրթիռային կայանքները, անօդաչու ինքնաթիռները, նախկին խորհրդային պետություններից գնված հրետանու նոր համակարգեր եւ հրթիռներ: Օգոստոսին վրացական ուժերը ներխուժել են Հարավային Օսիա: Ադրբեջանում նախ հավանություն են տվել դրան` այդ երկրի արտգործնախարարությունը ընդգծել է, թե իրենք էլ ունեն ուժի դիմելու իրավունք: Սակայն Հարավային Օսիայում ռուսների պատասխան գործողությունները Ադրեբեջանին ստիպել են վերանայել այդ մոտեցումը: Ըստ Jane’s Intelligence-ի, Ղարաբաղի նկատմամբ այս պահին չկան նոր սպառնալիքներ Ադրբեջանի կողմից, քանզի այդ երկրում հասկացել են, որ Հայաստանի հետ պատերազմը կարող է հանգեցնել Ռուսաստանի միջամտությանը: Մոսկովյան հռչակագիրը, առաջին հայացքից, ընդամենը փաստում է, որ կողմերը հակված են բանակցային լուծում տալ հակամարտությանը: Փաստաթղթում չկան այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարելի կլիներ մեկնաբանել իբրեւ զիջում Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից: Եվ այնուամենայնիվ, Jane’s Intelligence-ի վերլուծաբանները մոսկովյան եռակողմ հռչակագիրը համարում են կարեւոր զարգացում ղարաբաղյան խաղաղ գործընթացում, քանի որ մինչ այդ միայն 1992 թվականին են երկու երկրների ղեկավարները՝ խորհրդարանների նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու 3աղուբ Մամեդովը Իրանի միջնորդությամբ ստորագրել համատեղ հայտարարագիր, իսկ 1994 թվականին հրադադարը կնքել են ավելի ցածր դիրք զբաղեցրած պաշտոնյաներ: Հռչակագրի առավել կարեւոր նշանակությունը Ռուսաստանի դերակատարության կարեւորումն է: 90-ականներին էլ Ռուսաստանը փորձել է Ղարաբաղի խնդրում ներկայացնել միակողմանի նախաձեռնություններ, սակայն դրանք, ի վերջո, «տորպեդահարվել են» ԱՄՆ-ի կողմից, քանի որ Վաշինգտոնը ամեն կերպ ձգտել է խափանել հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության նպատակով ռուսական ուժեր տեղակայելու հնարավորությունը: Այս դեպքում ԱՄՆ-ը եւ Եվրոպան ի պաշտոնե ողջունել են ռուսական դիվանագիտության ջանքերը, ինչը բացատրվում է ոչ միայն ուշադրությունը Վաշինգտոնում իշխանափոխության վրա սեւեռված լինելու իրողությամբ, այլեւ վրաստանյան ճգնաժամից հետո Կովկասում արտաքին քաղաքականության ասպարեզում նոր գլխացավանքից խուսափելու ձգտմամբ: Հեղինակավոր վերլուծական կենտրոնն այսպիսի եզրակացության է հանգում. - «Մոսկովյան հռչակագիրը չի նշանակում, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղություն կնքելուն, բայց այն երաշխավորել է ստատուս-քվոն, եւ Ղարաբաղի շուրջ նոր պատերազմն այժմ շատ ավելի անհավանական է թվում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացումն ու Ադրբեջանի նվազ հարձակողականությունը վերականգնում են ապագայում հարատեւ կարգավորման հասնելու հույսը»:
- Արմեն Քոլոյան, Պրահա
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա 4Վրաստանը Միջազգային օլիմպիական կոմիտեին է դիմել 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիից որեւէ այլ քաղաք տեղափոխելու առաջարկով՝ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառաբանությամբ: Մեկ տասնյակից ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ»
Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ` փորձաքննությունների գործող մեթոդաբանությունը հնարավորություն չի տալիս իրականացնել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների ...êï»÷³Ý ¸»ÙÇñ×Û³Ý. §Ð³Ý¹ÇåáõÙÁ Ïáõë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ³í»ÉÇ ³ß˳ïáÕ Ó»õ³ã³÷ ¿, ù³Ý гë³ñ³Ï³Ï³Ý å³É³ïÁ¦
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý 3
г۳ëï³ÝÇ ÅáÕáíñ¹³í³ñ³Ï³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախահահների վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում «վեճերի կարգավորման նոր պայմաններ են ստեղծվել»: «Դա կարեւոր ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ
2
Կիրակի օրը պաշտոնական այցով Իրան կմեկնի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում ...ՊԵՏԴՈՒՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստանի Պետդուման այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած նախագծին այսօր 450 պատգամավորներից ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը դատապարտել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի թիմին եւ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` դարձավ ...ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՆԽԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԿՐԱԿՈՑԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում եղած դիպուկահարը մեկ կրակոց է արձակել եւ այդ կրակոցով կանխել է երկրորդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը գնահատել է օգտակար` կարեւորելով ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԶԻՋՈ՞ՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Միացյալ Նահանգները զիջում է իր դիրքերը` որպես աշխարհի գերակա տնտեսական, ռազմական եւ քաղաքական ուժ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի պատրաստած զեկույցում: «Համաշխարհային միտումները ...JANE'S: «ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԵԼԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ»
Արմեն Քոլոյան, ՊրահաJane’s Intelligence հեղինակավոր վերլուծական կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` Վրաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանը ավելի է ամրապնդում իր ազդեցությունը Կովկասում: Դրա շնորհիվ է ...ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Գայանե Դանիելյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Վահրամ քահանա Մելիքյանը, պատվիրակություններ են ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
êï»÷³Ý ¸»ÙÇñ×Û³Ý. §Ð³Ý¹ÇåáõÙÁ Ïáõë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ³í»ÉÇ ³ß˳ïáÕ Ó»õ³ã³÷ ¿, ù³Ý гë³ñ³Ï³Ï³Ý å³É³ïÁ¦
²Ýáõß Ø³ñïÇñáëÛ³Ý
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

