
Հրատարակված է Նոյեմբեր 20, 2008
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին ներկայացրեց մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը արտասահմանցի մի լրագրողի ասել է, թե մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի շրջակայքում դիպուկահար է գործել: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ տեսակ զենքեր են օգտագործվել ոստիկանության կողմից ամսի 1-ին»: Նիկոյանը պատասխանում է. - «Մեր օրենքներով, մեր ոստիկանությունն իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, «դուբինկաներ», ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, «չերյոմուխայի» տարբեր տեսակներ եւ հրազեն»: Այնուհետեւ, «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահը մանրամասնում է զենքի տեսակները. - «Ոստիկանի կողքի հրազենից սկսած` անհատական, եւ ավտոմատ զենք, եւ մի հատ սնայպեր»: Դիպուկահարի մասին լրագրողին տեղեկացնելուց հետո Նիկոյանը շարունակում է. - «Ես ոստիկանությանը երբ փորձում եմ մեղադրել, որ կարող էիք խփել ոտքին, որ նա չմահանար»: Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Կոնգրեսի համակարգողը նշեց, որ Սամվել Նիկոյանի հետ այս հարցազրույցը, հնարավոր է, կփոխանցեն նաեւ եվրոպացի պաշտոնյային: Այն նաեւ փոխանցվելու է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբին: «Եթե հանձնաժողովի նախագահը, տիրապետելով նման տեղեկություններին, չի բացահայտում դա իր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, դա լավագույն ապացույցն է, որ այդ հանձնաժողովին վստահել չի կարելի», - հայտարարեց Զուրաբյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանելով հիշյալ հարցազրույցում իր արած հայտարարությունները` Սամվել Նիկոյանը ասաց. - «Ես ասում եմ` այո, ոստիկանության սպառազինության մեջ եղել է մեկ դիպուկահար: Նրանք պաշտոնապես պատասխանել են իմ հարցին` մեկ դիպուկահարի ներկայությունը: Նման մեկ դիպուկահար եղել է»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սնայպերից վիրավորված, զոհված կա՞` ըստ իրենց տեղեկությունների եւ ներկայացված փաստաթղթերի, «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ոչ, այս պահին չեմ կարող ասել, հստակ չեմ կարող ասել»: Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Քալանթարյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Նոյեմբեր 20, 2008
ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Հրաչ Մելքումյան, ՊրահաԱյսօր առավոտյան փոխhրաձգություն է տեղի ունեցել վրաց-աբխազական սահմանին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ ռուսական եւ աբխազական զինված ջոկատները հարձակվել են Ինգուրի գետի մոտ տեղակայված ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԵՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». «ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԻՋԱՄՏԵԼ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ»
Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` պնդելով, որ «նախագահի աշխատակազմն ապօրինաբար միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը»: Ողջունելի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Աստղիկ Բեդեւյան
Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը այսօր «Մարտի 1»-ի գործով 4 տարվա ազատազրկման է դատապարտել Գեւորգ Մանուկյանին, ով նախագահական ընտրությունների ժամանակ Էջմիածնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին ներկայացրեց մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ` ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում մեկնարկեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած` Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումը հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը ...ՀԱՅԱՍՏԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ` 2,5:1,5
Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Ադրբեջանի թիմին եւ 6 հնարավորից վաստակելով 5,5 միավոր` Ռուսաստանի ...ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂՆԵՐԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԵ՞Ր
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Մասնագետների համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին զոհերը դառնալու են արտագնա աշխատանքի մեկնածները: Այս առումով ամենածանր կացության մեջ են հայտնվելու ԱՊՀ-ի երկրներն ու Բալկանները: Այն, որ ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Անուշ Մարտիրոսյան 1
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ այցով կգտնվի Հայաստանում` մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ` ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում կայացավ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած` Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումը հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՍԿՍԵԼ Է ԵՐԵՒԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Փաստահավաք խմբի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ...«ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉՔՆՆԱՐԿԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿԸ
Կարինե Քալանթարյան
«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Սարգիս Մուրադխանյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անունից այսօր հանձնաժողովին առաջարկեց մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ...«ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-ԻՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՔԱՆԴՎԻ
Հովհաննես ՇողիկյանԱյսօր քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրին կից կառուցված շինությունը քանդվելու է` ապօրինի շինությունների մասին դաշնակցական ...ՄԵԿ ԲԱՐԵԼ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԻՋԱՎ 50 ԴՈԼԱՐԻՑ
Այսօր Նյու Յորքի բորսայում մեկ բարել նավթի գինը իջել է 50 դոլարից:Այդ մասին տեղեկացնում է CNN-ը: Սա ռեկորդային ցածր գին է հուլիսին գրանցված աննախադեպ բարձր գնից` մեկ բարելի դիմաց 147 դոլար, հետո:
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ԱՄՆ-Ի ՀԱՋՈՐԴ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼԸ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

